Անկշռություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անկշռություն, նյութական մարմնի այնպիսի վիճակ, երբ նրա վրա ազդող արտաքին ուժերը հավասարակշռում են իրար կամ բացակայում են, և կամ այդ մարմինը շարժվում է ազատ անկման արագացմամբ. այդ դեպքերում մարմինը կորցնում է կշիռը։
Տիեզերքում յուրաքանչյուր առարկա անկանոն լողում է տարածության մեջ, քանի որ այնտեղ ձգողության ուժը շատ չնչին է, այսինքն՝ գրեթե բացակայում է։ Բոլոր առարկաները դառնում են անկշիռ։ Անկշռության պայմաններում տիեզերագնացներից ոմանց ինքնազգացողությունը լավ է՝ արտակարգ ուրախ և թեթև, մյուսներինը՝ վատ, ասես անընդհատ անկման մեջ լինեն։
Սիրտն աշխատում է ավելի փոքր ծանրաբեռնվածությամբ՝ մղելով անկշիռ արյուն։ Այն հորդում է դեպի գլուխը, և մարդուն թվում է, թե իրեն գլխիվայր են շրջել։ Առանց ծանրաբեռնվածության, մկանները թուլանում են, փոքրանում են ոսկրերի չափերն ու ամրությունը։ Գիտնականները պայքարում են անկշռության վնասակար ազդեցության դեմ։ Տիեզերանավերում և ուղեծրային կայաններում ստեղծում են շարժվող վազքուղիներ, որպեսզի տիեզերագնացները կարողանան մարզել իրենց մկանները։ Փորձ է արվում ստեղծել հատուկ սարքեր, որոնցով այդ պայմաններում հնարավոր լինի ձգողականության (գրավիտացիոն) դաշտ ստեղծել։ Տիեզերագնացներին հագցնում են նաև ծանրացված կամ մկանների վրա հատուկ ճնշում գործադրող համազգեստներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 421)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկշռություն» հոդվածին։ |