Սինգապուրյան սատանայի անիվ Flyer

Սինգապուրյան սատանայի անիվ Flyer (անգլ.՝ Singapore Flyer)  հսկայական կարուսել է, գտնվում է Սինգապուրում, կառուցվել է 2005—2008 թվականներին։ Բարձրությունը համարժեք է 55 հարկանի շենքի բարձրության և կազմում է 165 մ[1], որը 5  մետրով ավել է «Նանչանի աստղից» և 30 մետրով՝ «Լոնդոնի աչքից»։ Մինչև 2014 թվականի մարտ ամիսը եղել է աշխարհի ամենաբարձր սատանայի անիվը, 2 մետրով զիջում է Լաս Վեգասի համանուն կարուսելին։

Սատանայի անիվը տեղակայված է Ծովային կենտրոնի հարավարևելյան հատվածի մելիորացված հողերի շրջանում։ Անիվի տրամագիծը կազմում է 150 մետր, անիվը կառուցված է եռահարկ շենքի վրա, որտեղ գործում են խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, կարուսելի բարձրությունից լայն տեսարան է բացվում քաղաքի և շրջակա տարածքների վրա՝ մոտ 45 կմ շառավղով, երևում են նաև ինդոնեզական կղզիներ Բաթամն ու Բինթանը, ինչպես նաև Ջոհորը (Մալազիա)[2]։

Վերջին խցիկը անիվի վրա տեղադրվել է 2007 թվականի հոկտեմբերի 2-ին։ Անիվը սկսել է պտտվել 2008 թվականի փետրվարի 11-ին և հանրության համար պաշտոնապես բացվել է 2008 թվականի մարտի 1-ին։ Բացման օրից հետո առաջին երեք օրերին տոմսի գինը կազմել է 8888 սինգապուրյան դոլար[3] (համարժեք է ԱՄՆ 6271 դոլարին՝ այդ ժամանակվա կուրսով) չինական մշակույթում այդ թիվը բարեհաջող թիվ է համարվում։ Անիվի պատվավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլի 15-ին։

Օդափոխիչներով կահավորված 28 խցիկներից յուրաքանչյուրը կարող է տեղավորել 28 ուղևոր։ Անիվի լրիվ պտույտը տևում է 28 րոպե։ Սկզբում անիվը պտտվել է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, սակայն պտույտի ուղղությունը փոխվել է 2008 թվականի օգոստոսի 4-ից՝ ֆենշու մասնագետների խորհրդով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сингапурское колесо обозрения (Singapore Flyer) — Уникальный Сингапур» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «Сингапурское колесо обозрения Флайер (Singapore Flyer, 新加坡摩天观景轮)». Яндекс Дзен | Платформа для авторов, издателей и брендов (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Наталия, GuideSingapore- (2017 թ․ փետրվարի 20). «Колесо обозрения в Сингапуре Singapore Flyer: часы работы, как добраться, стоимость билетов». GuideSingapore.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգապուրյան սատանայի անիվ Flyer» հոդվածին։