Երաժշտությունը Շվեյցարիայում

Շվեյցարական երաժշտություն, երաժշտություն, որը հնչում է Շվեյցարիայում։ Պատմությունը սկսվում է դեռևս մ.թ.ա. 2-րդ դարում։ Արդյունքն է Շվեյցարիայի տարածքում բնակություն հաստատած հին ցեղախմբերի ազգային երաժշտության խառնուրդի։ Երկրի ազգային երաժշտությունից հայտնի է ռուս.՝ йодль երգը, որը թարգմանաբար նշանակում է Տռոլի երգ։ Ներկայում այս երգի տեսակը շատ տարածված է կենտրոնական Շվեյցարիայում և Ապպենցելլում[1]։ Երաժշտության կենտրոն են համարվում Բեռնը, Ցյուրիխը, Լոզանը, եվ այլ քաղաքներ։ Շվեյցարիայում խոսում են երեք լեզուներով. Գերմաներեն, ֆրանսերեն և Իտալերեն, դա անրադարձել է երաժշտության զարգացման վրա։ Գերմանական և Ֆրանսիական երաժշտության զարգացումը չէր կարող չազդել Շվեյցարականի վրա[2]։

Պատմություն

խմբագրել

Հնադար և միջնադար

խմբագրել
 
Նոտկեր կակազող

Շվեյցարական երաժշտությունը ստեղծվել է Հելվեթ և Ռեթ ցեղախմբերի մշակույթների փոխազդեցությունից, որոնք բնակություն են հաստատել Շվեյցարիայում Մ.թ.ա 2-րդ դարում։ Մի քանի դարերի ընթացքում բացահայտվում են շվեյցարական երաժշտության ազգային գծեր։ Երաժշտական մշակույթում կարևոր դեր է զբաղեցրել Ալպիական լեռնագնացների երգեցողության Յոդլ ժանրը։ Շվեյցարիայում Յոդլ ժանրը առաջացել է որպես հաղորդակցման միջոց, հովիվները լեռներում օգտագործում էին կոկորդային ձայներ մեկը մյուսի հետ կապ պահպանելու համար[3]. Յոդլ ժանրի երգերը կատարվում էին կլկլոցով, ձայնարկության ձևով։ 5-6-րդ դարերում շվեյցարական երաժշտությունը ենթարկվեց Ալեմանների և Բուրգունդների ազդեցությանը։

Շվեյցարական մասնագիտացված երաժշտությունը ծնվել է 10-րդ դարում վանքերում, որտեղ զարգանում էր ծիսական երաժշտությունը։ Երաժշտության տեսությունը գլխավորապես ուսումնասիրվեց հիմնականում 7-րդ դարում Սուրբ Գալլի վանքում, որտեղ աշխատում էին 9-րդ դարի վերջի և 10-րդ դարի սկզբի տեսաբաններ ու կոմպոզիտորներ Նոտկեր Կակազողը, Տիտուլոն ( «Փոխաբերության» հեղինակը, որից առավել հայտնի է անգլ.՝ «Hodie cantandus est»-ը, Նոկտեր Հաստաշուրթը և Էկհարթ 4-րդը։ Այստեղ Նոկտեր Կակազողը գրել է աշխատություններ «8 տոների մասին», «8 լադերի մասին», «Ուղերձ երաժշտության մասին», արևմտյան եկեղեցիներում մտցրել է երաժշտական սեկվենցիայի գործածումը, կազմել է երաժշտության դասագիրք Բոետիոսի հիման վրա[4].

13-րդ դարից սկսած Շվեյցարիայի մի քանի շրջաններում ժողովրդական երգերում առանձնանում են հայրենասիրական, հակաֆեոդալական երգերը։ Ինչպես նաև մեծ ճանաչում են ձեռք բերում հովվական տաղիկներն ու մեղեդիները։ Շվեյցարիայի տարածքում հայտնվում է հանրահայտ շվեյցարական ազգային գործիք Ալպիական եղջյուրը[Ն 1]։ Եվրոպայում գործիքը հայտնվել է քոչվոր ցեղերի հետ և ի սկզբանե օգտագործվել է ռազմական ազդակներ փոխանցելու համար, իսկ 18-րդ դարից սկսած այն սկսեցին գործածել որպես երաժշտական գործիք[3][5]։ Միջին Շվեյցարիայում աշխարհիկ երաժշտության կրողներն էին գուսանները, գերմանացի քնարերգու-պոետները։ Նրանք հայտնի դարձան 13-14-րդ դարերում։ Երկրում ճանաչում էին գտել գուսաններ Յ․Խալդաուբայի, Բ․Շտայնմարի, կոմս Վալտեր Ֆոն Գոմբերգի, Զինգերբերգի երգերը։ 14-րդ դարում երկրի դեմոկրատացումը նպաստեց ազգային երաժշտական արվեստի զարգացմանը։ Նույն ժամանակաշրջանում Շվեյցարիայում տարածվեց աշուղական արվեստը, հայտնի էին գերմանացի պեոտ Հենրիխ Ֆոն Լաուֆենբերգի հոգևոր երգերը[6]։ 15-րդ դարում շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործությունները առաջին անգամ սկսեցին տպագրվել այլ արևմտաեվրոպական երկրներում (Վիենա, Կոպենհագեն և այլն)։

16-19-րդ դարեր

խմբագրել
 
Լադերի սխեմա Հենրիխ Գլարեան

Շվեյցարիայում բարեփոխումների դարաշրջանում զարգացավ երաժշտական տպագրությունը։ Հիմնական հրատարակչություններում, որոնց թվին էր պատկանում Բեռնի Մ․Ապիարիուսի տպարանը, տպագրվում էին 16-րդ դարի շվեյցարացի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 16-րդ դարի հայտնի երաժշտական տեսաբաններ են համարվում կոմպոզիտոր Խ․ Կոտտերը, որը իր նոտագրություններում գրել է ստեղծագործություններ Երգեհոնի համար, և Հենրիխ Գլարեանը։ Գլարեանը գրել է տրակտատ «Додекахордон» («Տասներկուլարանոց», 1547), որը գրեթե ամբողջությամբ փոխեց մտածողությունը լադի (տոնայնություն) համակարգի մասին, ընդլայնեց լադային համակարգը մինչև 12 լադ (հորինեց 4 նոր լադ)։ Շվեյցարական երաժշտության վրա մեծ ազդեցություն ունեցավ Էրազմ Ռոտերդամցու հումանիզմի գաղափարի տարածումը Բազելում եղած ժամանակահատվածում։ 16-րդ դարի մի քանի շվեյցարացի կոմպոզիտորներ են Լյուդվիգ Զենֆլը, Լ․Բուրժուան (բազմաձայնության Պոլիֆոնիայի վարպետ), Ի․ Վաննենմախերը, Հանս-Վիլհելմ Մայերը (Մոտետների և աշխարհիկ երգերի հեղինակ)։ Լյուդվիգ Զենֆլը ստեղծել է բազմաձայն մոտետներ և երգեր, եղել է Իսահակ Հենրիխի աշակերտը և նրա իրավահաջորդը որպես արքունական երաժիշտ Վիեննայում Մաքսիմիլիան 1-ի (Սուրբ Հռոմեական կայսրության կայսր) օրոք։ Նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել Մարտին Լյութերը։

Շվեյցարիայում արմատական կալվինիստների անցկացրած բարեփոծումների արդյունքում, ինչը շարունակվեց մինչև 17-րդ դարի սկիզբը, արտասահմանյան երաժշտությունը ենթարկվեց հետապնդումների, Շվեյցարիան հայտնվեց 16-17-րդ դարերում Իտալիայի, այնուհետև Արևմտա-եվրոպական երկրների երաժշտական մշակույթից դուրս։ Արդյունքում երկրի երաժշտարվեստը անկում ապրեց։ Շվեյցարական կոմպոզիտորները՝ չտեսնելով հայրենիքում իրենց համար ապագա, գնացին արտասայման[7]։ Ի․ Բեննի արտասայմանյան ազդեցությամբ առաջին ստեղծագործությունները հայտնվեցին ընդամնեը 1628 թվականին։ Կալվինիստների բարեփոխումների ավարտից հետո երկրում հայտնվեցին առաջին երաժշտական կազմակերպությունները (Коллегиум музикум)։ Коллегиум музикум-ի առաջին միավորումները կազմավորվեցին Ցյուրիխում 1613 թվականին և Վինտերտուրում 1629 թվականին։ Փառաբանվեցին կոմպոզիտորներ Ի․ՈՒ․ Զուլցբերգերը և Վ․Մոլիտորը, որոնք գրել էին բազմաթիվ աշխարհիկ բազմաձայն ստեղծագործություններ։

18-րդ դարում ի տարբերություն Զուլցբերգերի և Մոլիտորի, որոնք օգտագործում էին աշխարհիկ ժանրը միայն վոկալային ստեղծագործություններում, Շվեյցարիայի կոմպոզիտորները սկսեցին զարգացնել գործիքային երաժշտության աշխարհիկ ժանրերը։ Ճանաչում ձեռք բերեցին Ջիովաննի Ալբիկաստրոյի ուվերտյուրաները (նախերգանք) և եռյակ-սոնատները։ Ալբիկաստրոն տպագրեց 1700-1706 թվականների Գերմանիայում և Նիդերլանդներում ստեղծագործած իր 8 հավաքածուները։ 18-րդ դարում ճանաչում էին վայելում կանտոր Ի․ Բախովենը (Եկեղեցական կանտատներ, պիեսներ երգեհոնի համար), երգեհոնիստ Ֆ․ Մայեր Ֆոն Շաուենզեն (օպերա-բուֆֆա (իտալ.՝ opera buffa), զինգշպիլներ (գերմ.՝ Singspiel)՝ բեմադրված Լյուցերնում)[7], մանկավարժ Յ․Գ․ Էգլին (պիեսներ դաշնամուրի համար)։ 1788 թվականին Ցյուրիխում առաջին անգամ բեմադրվեցին օպերաներ[Ն 2], 1820 թվականից Ցյուրիխում դրվում էին շվեյցարացի կոմպոզիտորների բեմականացումներ, այդ թվում՝ Գ․ Գյոցի, իսկ 1834 թվականից նրանց սկսեցին բեմականացնել Բազելի տեղական թատրոնում։ Այդ ժամանակներում Ցյուրիխում օպերաները բեմականացվում էին կանոնավորապես։

 
Հանս Գեորգ Նեգելի

18-րդ դարի ավարտին երկրում սկսվեց, այսպես ասած, խմբերգային շարժում Յոհան Պեստալոցցիի և Ժան Ժակ Ռուսոյի գաղափարների ազդեցության տակ։ Ողջ երկրով հռչակված էր ժողովրդական երաժշտությունը, խմբերգերում ընդգրկվում էին ազգաբնակչության լայն շերտեր, մշակվում էին ժողովրդական մեղեդիները, ստեղծվում էին երաժշտական դպրոցներ և տղամարդկանց սիրողական երգչախմբեր (դրանցից ամենամեծը կազմված էր 600 մարդուց)։ Պեստոացցիի մանկավարժական գաղափարների ազդեցության տակ զարգացավ երաժշտական մանկավարժությունը։ Հայտնի մանկավարժ և կոմպոզիտոր Հանս Գեորգ Նեգելին տպագրեց իր աշխատանքները, որոնց շարքին են պատկանում «Երգի ուսուցումը Պեստոլացցի սկզբունքների հիման վրա», «Դասախոսություններ երաժշտության մասին սկսնակների համար», «Դպրոցում երգեցողության ուսուցման երաժշտական աղյուսակներ»։ Ինչպես նաև նա հիմնադրեց իր հրատարակչությունը և երգեցողության ինստիտուտը Ցյուրիխում (հետագայում գոյատևել է Ցյուրիխի տղամարդկանց երգչախումբ անվան տակ)։ 19-րդ դարի սկզբի ականավոր երաժշտական գործիչների թվում են դաշնակահար և կոմպոզիտոր Ֆ․Կ․ Շնիդեր Ֆոն Վարտենզեն (օպերա, սիմֆոնիա, օրատորիաներ, գրել է «Ռիթմիկայի համակարգ» գիրքը), կոմպոզիտոր Ֆ․Տ․ Ֆրյոլիխը (խմբերգային ստեղծագործություններ, մոտ 150 երգ), դաշնակահար և կոմպոզիտոր Վ․Բաումգարտները (Ռիխարդ Վագների ընկերը, Ցյուրիխի երաժշտական ինստիտուտի տնօրեն)։

Մի քանի շվեյցարացի երաժիշտներ սովորել են և անձամբ ծանոթ են եղել Եվրոպայի խոշոր կոմպոզիտորների հետ։ Օրինակ դաշնակահար Շ․Ս․ Բովի-Լիսբերգը եղել է Ֆրեդերիկ Շոպենի աշակերտը[8], իսկ Վեբեր Գուստավը եղել է Կարլ Տաուզիգի աշակերտը։ Այդ փաստը իր հերթին նպաստել է շվեյցարական երաժշտության զարգացմանը։

 
Ռիխարդ Վագներ

19-րդ դարում երաժշտական կյանքը Շվեյցարիայի բոլոր քաղաքներում զարգանում էր համաչափ, ուստի քաղաքներից ոչ մեկը չի առաջադրվել որպես երաժշտական կենտրոն։ Ողջ երկրում, ներառած նաև ոչ մեծ քաղաքները, ստեղծվեցին երաժշտական կոլեկտիվներ․ մասնագիտացված և սիրողական երգչախմբեր, սիմֆոնիկ նվագախմբեր։ 1835 թվականին Ժնևում մեկենաս Ֆրանսուա Բարտոլոնը հիմնեց Ժնևյան կոնսերվատորիան՝ Շվեյցարիայի հնագույն կոնսերվատորիաներից մեկը։ Խոշորագույն սիմֆոնիկ նվագախումբ է համարվում Ցյուրիխի սիմֆոնիկ նվագախումբը՝ հիմնված 1862 թվականին։ Գերմանիայի և Շվեյցարիայի երաժշտական մշակույթները եղել են սերտորեն կապված, Գերմանիայում կրթություն էին ստանում շատ շվեյցարացի երաժիշտներ, շվեյցարական երաժշտության զարգացման մեջ ներդնում ունեն որոշ գերմանացի կոմպոզիտորներ․ Ֆրանս Աբտը 1841-1852 թվականներին ղեկավարել է Ցյուրիխի նվագախումբը, Թեոդոր Կիրխները հիմնվել է Շվեյցարիայում 1843 թվականից, Գ․Գյոցը և այլք։

Մեծ դեր է խաղացել Ռիխարդ Վագները, 1849-1858 թվականներին նա ապրել է Շվեյցարիայում։ 1850-1853 թվականներին նա խմբավարել է սիմֆոնիկ համերգներում և ցյուրիխյան թատրոնների բեմականացումներում[9], ինքը 1852 թվականին Ցյուրիխում դրել է բեմականացում «Թռչող հոլանդացին»։ 19-րդ դարում Վագների ստեղծագործությունները կազմում էին Ցյուրիխի թատրոնի ռեպերտուարի հիմնական մասը։

1861 թվականին հիմնվեց առաջին «Schweizerisches Sängerblatt» ամսագիրը, որը հրատարակվում էր Բեռնում մինչև 1878 թվականը։ 1879 թվականին ստեղծվում է երկրորդ երաժշտական ամսագիրը «Schweizerische Musikzeitung und Sängerblatt»[Ն 3]: 1868 թվականին խմբավար և ջութակահար Ֆրիդրիխ Խեգարը հիմնում է Տոնհալլե նվագախումբը, իսկ 1877 թվականին հիմնվում է Բեռնի սիմֆոնիկ նվագախումբը։

20-րդ դար

խմբագրել

Դասական երաժշտություն

խմբագրել

20-րդ դարի սկզբին առանձնացան գերմանական, ֆրանսիական և իտալական երաժշտության հետևորդներ։ Երկրի երաժշտական հանրությունը բաժանվեց երեք ճամբարների։ Գերմանական երաժշտության հետևորդների մեջ էին Շյոկ Օտմարը (օպերա, գործիքային և երգչախմբային ստեղծագործություններ, ստեղծագործում էր Ռոբերտ Շումանի և Հուգո Վոլֆ ազդեցության տակ)[10]), Գերման Զուտեր (Օրատորիա, Սիմֆոնիա), Ֆ․ Անդրե, Վ․ Կուրվուազիե, Գ․ Պեստոլացցի, Ֆ․Վրուն, Կ․ Բեկ (6 սիմֆոնիա, 2 կանտատ, համերգներ), Գ․ Խիլլեր, Վ․Ֆոգել, Ա․ Մյոտինգեր, Տ․ Կելտերբորն, Վ․Բուրկխարդ, Տ․ Զուգեր, Ժ․ Վիլդբերգեր։

 
Էմիլ Ժակ-Դալկրոզ

Ֆրանսիական երաժշտության ավանդույթներին հավատարիմ էր մնում մանկավարժ և կոմպոզիտոր, երաժշտական ռիթմիկ դաստիարակության համակարգի հիմնադիր Էմիլ Ժակ-Դալկրոզը, որը ճանաչում էր ձեռքբերել Եվրոպայում և ԱՄՆ-ում 1920-ականներին, հիմնել էր Ժնևի ինստիտուտը, որտեղ դասավանդում էր 1915 թվականից[11]։ Շվեյցարիայում այլ «ֆրանսիական» կոմպոզիտորներ են․ Գ․ Դորեն (օպերաներ, երգեր, խմբերգեր)[2], Անրի Գանյեբեն (Ժնևյան կոնսերվատորիայի տնօրեն 1925-1957 թվականներին), Ֆ․ Մարտեն (ստեղծագործություններում համակցվում են Ռ․ Վագների, Ռ․Շտրաուսի ավանդույթները և այլք։

Շվեյցարիայում ռոմանական և իտալական երաժշտության ավանդույթների ներկայացուցիչներն էին Ռ․ Դ՛Ալեսանդրոն (Օտտորինո Ռեսպիգիի աշակերտը), Կ․ Ֆ․ Սեմինի, Գ․Ժիյուֆրե, Գ․ Զուտերմեյստեր (օպերա «Սև սարդ», երգեր՝ կապված Վերդիի և Պուչչինիի ավանդույթների հետ), Ռ․ Շտրաուս[2]։ 1910 թվականներից սկսած Համաշխարհային պատերազմի ժամանակ կոմպոզիտորների նեյտրալ երկրում գտնվելու արդյունքում շվեյցարական երաժշտության մակարդակը նշանակալիորեն բարձրացավ։ Նրանց թվում էր Իգոր Ստրավինսկին (1941-1948)[Ն 4]), որը գրել էր «Հարսանիք» և «Զինվորի պատմությունը»՝ կատարված Էռնեստ Անսերմեի կողմից, նրա անունով է կոչված Մոնտրեում համերգասրահը[12]; Ֆեռռուչչո Բուզոնի (1915-20), Է․ Լևի (1916-1920, Ֆիլիպ Յարնախ (1918-21), Սերգեյ Ռախմանինով (1932-39); Շ․Գերման (1933-66, Ռիխարդ Շտրաուս (1940-ականների ավարտ), Պաուլ Հինդեմիթ (1953-63), Պետրի Էգոն (1957-62), Մարտինու Բոգուսլավ (1950-ականների ավարտ)։ Խատերազմի ժամանակ և նրա ավարտից հետո Շվեյցարիա ներգաղթեցին բազմաթիվ արտասահմանյան երաժիշտներ․ Անդա Գեզա, Տամաշ Վաշարի և այլք։

Հանրաճանաչ երաժշտություն

խմբագրել
 
Էլ Ջերո Ջազի փառատոն Մոնտրեում (1986)

40-ականների վերջում ճանաչում գտավ ջազային երաժշտությունը։ 1967 թվականից Շվեյցարիայում անցե էր կացվում ջազի ամենամյա փառատոն Մոնտրեեում։ Փառատոնի մեկնարկը տվել է երաժշտական գործիչ Կլոդ Նոբսը, որը հորդորել էր երգել ջազային երգչուհի Ռոբերտա Ֆլեքին[13]). Ջազի փառատոնին մասնակցում են ջազի հայտնի կատարողներ։ 1956 թվականին Շվեյցարիայում առաջին անգամ անցկացվեց Եվրատեսիլ 1956 երգի մրցույթը, որտեղ Շվեյցարիան ներկայացրեց և հաղթող -անաչվեց Լիզ Ասսիան, Եվրատեսիլ 1988 երգի մրցույթին մեկ ձայնի առավելությամբ հաղող ճանաչվեց Սելին Դիոնը։ Շվեյցարիայում գործել են շատ ճանաչված երաժիշտներ։ Մոնտրեում 1971 թվականին խաղատանը հրդեհի տպավորության տակ գրվեց Դիփ Փարփլ խմբի «Smoke on the Water» երգը։ 1991 թվականին Մոնտրեում ձայնագրվեց Քուին խմբի «Made in Heaven» ալբոմը։ Այնտեղ է տեղադրված Ֆրեդի Մերկուրիի արձանը։ Դարի վերջում ճանաչում ձեռք բերեց Ռոք երաժշտությունը, Թրեշ-մետալը, Ֆոլկ-մետալը և այլն։ Ստեղծվեցին երաժշտական խմբեր, որոնք կատարում էին երգեր այդ ժանրում, նրանց թվին են պատկանում Debile Menthol-ը (1979-85), Yello-ն (1980 թվականից), Coroner-ը (1986-96), Samael-ը, Impure Wilhelmina-ն ( 1996 թվականից)։

Ժամանակակից շվեյցարական երաժշտություն

խմբագրել
 
Ֆոլկ-մետալ խումբ Eluveitie

Այժմ Շվեյցարիոայում արդիական են բազմաթիվ ժանրեր։ Հանրաճանաչ են ռոք, ջազ, փոփ-երաժշտությունը։ Ռոք և էստրադային ամենայտնի խմբերից է Gotthard-ը (Հարդ ռոք, Հևի մետալ), որի կոմպոզիցիաները մշտապես գրավում են առաջին տեղը հիթ-շքերթներում[14], Eluveitie, SnakeSkin (EBM), Lacrimosa (дарквэйв, գոթական մետալ), Darkspace (սև մետալ), Krokus (Հևի մետալ), Last Vote) և այլն։

Հայտնի էստրադային երգիչ-երգչուհիներ են․ DJ BoBo (Եվրատեսիլ 2007 երգի մրցույթի մասնակից), Թիլո Վոլֆ (Lacrimosa 7 SnakeSkin խմբերի հիմնադիրը), Ժորդի Ֆրանսին (Եվրատեսիլ 2002 երգի մրցույթի մասնակից) և այլն։

Շվեյցարիայում ամեն տարի իրականացվում են հարյուրավոր երաժշտական փառատոներ բոլոր երաժշտական ժանրերում, այդ թվում ջազային փառատոներ Մոնտրեում, Բեռնում և այլն։ Համերգային սեզոնը սկսվում է հունիսի վերջին։ Շատ են ամենամյա ամառային բացօթյա համերգները (փոփ երաժշտության), օրինակ, սիմֆոնիկ և կամերային համերգներ Բիլ քաղաքում, Լուգանոյում և այլն։ Տեղի է ունեցել դասական երաժշտության միջազգային փառատոն Սանկտ Մորից, Gstaad որոնք առավել կարևոր իրադարձություններ են դասական երաժշտության ասպարեզում։

Երաժշտական գործիքներ

խմբագրել
 
Շվեյցարական Ակորդեոն

Ցուցակում բերված են Շվեյցարիայում հայտնի երաժշտական գործիքներ, որոնց մեծ մասը ժողովրդականություն են վայելում նաև եվրոպական և ասիական շատ երկրներում։

Նշումներ

խմբագրել
  1. Գործիքի այլ անվանումներ-Ալպիական եղջյուր, շվեյցարական սուլիչ (Schweizepfeife).
  2. Բեմադրվում էին միայն գերմաներեն և իտալերեն։
  3. 1937 թվականից հրատարակվում էր «Schweizerische Musikzeitung» անվան տակ։
  4. Փակագծերում ցույց են տրված Շվեյցարիայում եղած ժամանակահատվածները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Շվեյցարական երաժշտություն». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Շվեյցարիայի մշակույթը». 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.
  3. 3,0 3,1 «Շվեյցարական երաժշտության բանահյուսություն». Swissworld.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  4. Գասպարով Մ․Լ․. «Նոտկեր Կակազող, Գործք Կառլ Մեծի, նախաբան». Արևմտյան գրականություն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «Երաժշտական գործիքներ, Ալպիական եղջյուր». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
  6. Հենրիխ Ֆոն Լաուֆենբերգ // Բրոկգաուզի և Եֆրոնի հանրագիտարանային բառարան։ 86հ. (82 հ. և 4 պ.)- СПб., 1890-1907.
  7. 7,0 7,1 «Շվեյցարական թատրոն և դրամատուրգիա». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Музыкальный словарь. Лисберг». Яндекс. Словари. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Биография. Рихард Вагнер». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  10. Ի.Ա. Սլեպնյով. «Շյոկ Օտմար». Երաժշտական հանրագիտարան. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  11. Ն․Պ․ Ռոսլավլենա. «Էմիլ Ժակ-Դալկրոզ». Մեծ խորհրդային հանրագիտարան. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
  12. «Auditorium Stravinski» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  13. ««Полный джаз» в Монтрё». Nederland.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  14. «Биография Gotthard». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.