Օտտորինո Ռեսպիգի (իտալ.՝ Ottorino Respighi) (հուլիսի 9, 1879(1879-07-09)[1][2][3][…], Բոլոնիա, Իտալիա[4][5] - ապրիլի 18, 1936(1936-04-18)[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]), իտալացի կոմպոզիտոր։

Օտտորինո Ռեսպիգի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունOttorino Respighi
Ի ծնե անունիտալ.՝ Ottorino Respighi
Ծնվել էհուլիսի 9, 1879(1879-07-09)[1][2][3][…]
Բոլոնիա, Իտալիա[4][5]
Երկիր Իտալիայի թագավորություն և  Իտալիա
Մահացել էապրիլի 18, 1936(1936-04-18)[4][1][2][…] (56 տարեկան)
Հռոմ, Իտալիա[4][5]
Գերեզմանgrave of Respighi Olivieri և Certosa di Bologna
Ժանրերսիմֆոնիկ պոեմ և Իմպրեսիոնիզմը երաժշտության մեջ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և վիոլինահար
Գործիքներջութակ և ալտ
ԱշխատավայրՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
ԿրթությունՋովաննի Բատիստա Մարտինիի կոնսերվատորիա
ԱմուսինElsa Respighi?
Կայքottorinorespighi.it
Ստորագրություն
Ստորագրություն
 Ottorino Respighi Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Բոլոնիայի երաժշտական լիցեյը 1899 թվականին։ 1901-1903 թվականներին իտալական օպերայի խմբի հետ որպես ջութակահար եղել է Մոսկվայում և Պետերբուրգում, դասեր առել Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովից (կոմպոզիցիա և գործիքավորում)։ 1902 թվականին Բեռլինում պարապել է Մարտին Բրուխի մոտ (կոմպոզիցիա)։ Հանդես է եկել որպես ջութակահար, ալտահար, դաշնակահար և դիրիժոր։ 1913 թվականից Հռոմի «Սանտա-Չեչիլիա» ակադեմիայի պրոֆեսոր (1924 թվականից, 1926 թվականին՝ նաև տնօրեն)։ Ռեսպիգիի ստեղծագործությանը բնորոշ են իմպրեսիոնիստական և նեոկլասիցիստական միտումները։ Առավել ճանաչման են արժանացել Ռեսպիգիի նվագախմբային գործերը՝ «Հռոմի շատրվանները» (1916), «Բոտաիչելլիի եռապատկերը» (1927), «Հռոմեական տոնախմբություններ» (1928) և այլն։ Գրել է նաև օպերաներ («Բելֆագոր» 1923), բալետներ, սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, «Գարուն» քնարական պոեմը (ըստ Կոստան Զարյանի «Երեք երգ»-ի, խառը երգչախմբի, նվագախմբի և մենակատարների համար, 1923), ռոմանսներ և երգեր՝ Վիկտոր Հյուգոյի, Մորիս Մետեռլինկի, Ռաբինդրանաթ Թագորի, Ներսես Շնորհալու, Կոստան Զարյանի խոսքերով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bernardoni V. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 87.
  3. 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Респиги Отторино // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտորինո Ռեսպիգի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։