Լադ. մեղեդիի հնչյունները նրանում տարբեր նշանակությամբ են հանդես գալիս։ Որոշ հնյչյուններ հանգիստ դրություն են արտահայտում, մեծ մասամբ մեղեդին դրանցով է սկսվում և միշտ դրանցով էլ ավարտվում։ Այս հնչյունները տվյալ մեղեդիի կայուն հնչյուններն են։ Այլ հնչյուններ անհանգիստ դրություն են արտահայտում. սրանցով մեղեդին չի ավարտվում, ընդհակառակը, սրանք մեղեդին շարունակելու պահանջ են առաջացնում։ Այս հնչյունները տվյալ մեղեդիի անկայուն հնչյուններն են։

Լադի սահմանումն ու բնութագիրը

խմբագրել
 
Լադ դո նոտայից Play

Մեղեդիի ընթացքում կայուն և անկայուն հնչյուններն իրար հետ որոշակի հարաբերակցության մեջ են դրվում։ Դա արտահայտվում է նրանում, որ անկայուն հնչյունները ձգտում են իրենց հանգիստը գտնել մոտակա կայուններում, կամ, այլ կերպ ասած, ձգտում են լուծվել կայուն հնչյուններում։ Հենց այս պատճառով է, որ անկայուն հնչյունները մեղեդին շարունակելու պահանջ են առաջ բերում։ Մյուս կողմից, կայուն հնչյուններն էլ իրենց հերթին դեպի իրենց են ձգում անկայուն հնչյուններին։ Վերջին հաշվով, մեղեդիի բոլոր հնչյուններն իրենց լուծումն են գտնում նրա ամենակայուն հնչյունում։

Կայուն և անկայուն հնչյունների կազմակերպված համակցությունը կամ նրանց հարաբերակցության համակարգը կոչվում է լադ կամ ձայնակարգ։ Երաժշտության լադային կազմակերպվածությունը նրա տրամաբանական հիմքն է։ Երաժշտական ստեղծագործության մեջ լադը գործում է արտահայտչության միջոցների ինտոնացիայի, մեղեդիական շարժման և այս կամ այն տեսակի բազմազանության հետ համատեղ, սակայն բոլոր դեպքերում մնում է որպես ստեղծագործությունը կազմավորող հիմնական գործոն։ Լադն արտահայտվում է մի որոշ հնչյունաշարի միջոցով։ Լադի հնչյունաշարը կազմող հնչյունները կազմող հնչյունները կոչվում են լադի աստիճաններ։ Ամենակայուն աստիճանը համարվում է լադի առաջին աստիճան։ Ընդունված է լադի աստիճանները նշանակել հին հռոմեական թվանշաններով։ Լադի գլխավոր աստիճաններ են՝

  • I - /տոնիկա/ - T
  • IV - /սուբդոմինանտա/ - S
  • V - /դոմինանտա/ - D

Տոնիկա լատիներեն նշանակում է գլխավոր հնչյուն։

Դոմինանտա նշանակում է գերիշխող, տիրապետող։

Սուբ լատիներեն նշանակում է ենթա..., սուբդոմինանտա՝ ենթադոմինանտա /ներքևի դոմինանտ/։

Լադերի պատմությունը և զարգացումը

խմբագրել
 
Լադեր

Տարբեր դարաշրջաններում ժողովուրդներն իրենց երաժշտության մեջ օգտագործել են զանազան լադեր, որոնք միմյանցից տարբերվում են հնչյունաշարի աստիճանների քանակով ու ինտերվալային կառուցվածքով և իրենց ընդհանուր բնույթով։ Ամբողջությամբ վերցրած՝ ժողովրդական երաժշտությունն իր լադերով հարուստ ու բազմազան է։ Ժողովրդականից վերցնելով ու կատարելագործելով լադերը, միջնադարյան Եվրոպայի կոմպոզիտորներն իրենց երաժշտության մեջ կիրառել են մի շարք լադեր, որոնք ընդհանուր անունով կոչվում են միջնադարյան լադեր։ Հետագայում այդ լադերից առանձնացվել և դասական երաժշտության մեջ զարգացման բարձր մակարդակի են հասցվել արտահայտչական առավել բազմակողմանի հնարավորություններ ունեցող երկու լադ՝ մաժոր և մինոր լադը։

Մաժոր և մինոր լադերի հնչյունաշարը պարունակում է 7 աստիճան, 7-րդ աստիճանից եկող 8-րդ աստիճանը առաջին աստիճանի կրկնությունն է մեկ օկտավա վերև։ Դրանով սկսվում է բոլոր 7 աստիճանների կրկնությունը, ուստի մաժորը և մինորը օկտավային լադեր են։

Մաժոր լադ

խմբագրել

Մաժոր լադի հիմնական հատկանիշը առաջին և երրորդ աստիճաններից կազմվող մեծ տերցիան է։ Մաժոր լադի հնչյունաշարի ինտերվալային կառուցվածքն է՝ տոն-տոն-կիսատոն-տոն-տոն-տոն-կիսատոն։ Այսպիսի կառուցվածք ունեցող մաժոր լադը կոչվում է բնական մաժոր։ Մաժոր, ինչպես և մինոր լադում կայուն հնչյունները լադի առաջին, երրորդ և հինգերորդ աստիճանները, իսկ անկայուն հնչյունները՝ երկրորդ, չորրորդ, վերցերորդ և յոթերորդ աստիճանները։ Մաժոր լադի անկայուն աստիճանների ձգտողականությունը, կամ, ինչպես ասում են, լադային ձգտողականությունը հետևյալ տեսքն ունի (սպիտակ նոտաներով նշված են կայուն հնչյունները, սև նոտաներով՝ անկայունները, իսկ սլաքներով ցույց է տրված ձգտողականության ուղղությունը)։

Մինոր լադ

խմբագրել

Մինոր լադի հիմնական հատկանիշը առաջին և երրորդ աստիճաններով կազմվող փոքր տերցիան է։ Մինոր լադի հնչյունաշարի ինտերվալային կառուցվածքն է՝ տոն-կիսատոն-տոն-կիսատոն-տոն-տոն։ Այսպիսի կառուցվածք ունեցող մինոր լադը կոչվում է բնական մինոր։ Բնական մինոր լադի 7-րդ աստիճանի ձգտողականությունը, համեմատած մաժորի հետ, շատ ավելի թույլ է, որովհետև բնական մինորում 7-րդ աստիճանը վերևի տոնիկայից հեռացված է ոչ թե կես տոն, այլ ամբողջ տոն։ Մինոր լադում ընթացող երաժշտությունը համեմատաբար խավար երանգ ունի։

Աղբյուրներ

խմբագրել
  • Երաժշտության տարրական տեսության դասագիրք
  • Холопов Ю. Н. Гармония. Теоретический курс. М., 1988.