Շրթհարմոն
Շրթհարմոն, փողային լեզվակավոր նվագարան։ Բաղկացած է երկու ծայրերից ամրացված մետաղյա լեզվակներից և դրանց կից, փայտյա կամ պլաստմասսայի թիթեղից, որի վրա օդը դեպի լեզվակները մղելու համար կան անցքեր։ Լեզվակները տատանման մեջ են դրվում թե՛ ներշնվող և թե՝ արտաշնչվող օդով։
Շրթհարմոն | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | Հարմոնիկա |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 412.132 |
Ստեղծման տարեթիվ | 1821[1] |
Հնարող | Christian Friedrich Ludwig Buschmann? |
Ձայնանմուշ |
Լինում են դո, ֆա, սոլ մաժոր և լյա մինոր հնչյունաշար ունեցող շրթհարմոններ։ Տարածված են Ռիխտեր համակարգի (ոչ լրիվ 3 օկտավա ձայնածավալով), կնիտլինգենյան (ձայները հնչում են օկտավային կամ երկօկտավային կրկնապատկումներով) և վիեննական (ունի «դողդոջուն հնչեցնելու հարմարանք) շրթնահարմոնները։ Կան նաև մեկ օկտավային, ինչպես և «կրկնակի» (տարբեր լարվածքի երկու գործիք համատեղող) տեսակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրթհարմոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 583)։ |