Էլ Ջերո

ամերիկացի ջազային երաժիշտ

Էլ Ջերո (անգլ.՝ Al Jarreau, մարտի 12, 1940(1940-03-12)[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին[1] - փետրվարի 12, 2017(2017-02-12)[1][4][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]), ամերիկացի ջազային երաժիշտ և երգիչ, մեծ ճանաչում է ստացել 1970-ական թվականներին, «Գրեմմիի» 7-ակի մրցանակակիր, այն հազվագյուտ կատարողներից, որ մրցանակների է արժանացել երեք տարբեր կատեգորիաներում. ջազ, փոփ և ռիթմ ընդ բլյուզ։ Ջերոյի կատարողական ոճի առանձնահատկությունները կայանում են տաղանդավոր իպրովիզներում, հնչունային նմանակումներում և մեյնսթրիմ-ջազ ֆյուժն ժանրի փորձարարություններում։ Ջերրոն օգտագործում էր տարբեր տեմբրային ձևավորումներ և ինտոնացիայի օգտագործման զանազան ձևեր (գոռոց, լաց, ծիծաղ և այլն), հումորային հնարքներ, ինչպես նաև սքեթ, ինչի շնորհիվ մեծ ներդրում է ունեցել «գործիքային երգեցողության» զարգացման գործում։ Ըստ մամուլի արձագանքների՝ «հմայիչ Ջերոն կարողանում էր երգել հազարավոր ձայներով»[8]։ 2001 թվականի մարտին աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»[9]։

Էլ Ջերո
Բնօրինակ անունանգլ.՝ Al Jarreau
Ծնվել էմարտի 12, 1940(1940-03-12)[1][2][3][…]
Միլուոքի, Վիսկոնսին[1]
Երկիր ԱՄՆ
Մահացել էփետրվարի 12, 2017(2017-02-12)[1][4][5][…] (76 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][4]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Ժանրերսոուլ[6], smooth jazz, ջազ[7], Ֆանկ և ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, ջազ երաժիշտ, սոցիալական աշխատող և percussionist
Գործիքներհարվածային գործիք, վոկալ[7][7], մարիմբա[7] և հարվածային համակարգ[7]
ԼեյբլՌեփրայզ Ռեքորդս
ԿրթությունԱյովայի համալսարան և Ripon College?
Պարգևներ
Կայքaljarreau.com
 Al Jarreau Վիքիպահեստում

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել