Սերգեյ Եսենին
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Եսենին
Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենին (ռուս.՝ Сергей Александрович Есенин, սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1895[1][2][3][…], Կոնստանտինովո, Ryazan Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 28, 1925[2][1][5][…], Լենինգրադ, ԽՍՀՄ[6]), ռուս բանաստեղծ, բանվորա-գյուղացիական գրականության ներկայացուցիչ, ավելի ուշ՝ իմաժինիզմի ներկայացուցիչ[7]։
Սերգեյ Եսենին ռուս.՝ Сергей Есенин | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոնստանտինովո, Ryazan Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1925[2][1][5][…] (30 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ԽՍՀՄ[6] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Ստեղծագործական շրջան | 1910 - 1925 |
Ժանրեր | լիրիկա և քնարապատմողական |
Գրական ուղղություններ | New Peasant Poets? և Իմաժինիզմ |
Թեմաներ | բանվորա-գյուղացիական գրականություն (1914-1918), իմաժինիզմ (1918-1923) լիրիկա (1910-1925) |
Ուշագրավ աշխատանքներ | Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... |
Ամուսին | Զինաիդա Ռայխ[5], Այսեդորա Դունկան[5], Սոֆյա Տոլստայա-Եսենինա[5] և Աննա Իզրյադնովա |
Համատեղ ապրող | Նադեժդա Վոլպինա |
Զավակներ | Տատյանա Եսենինա, Ալեքսանդր Եսենին-Վոլպին և Կոնստանտին Եսենին |
Կայք | esenin.ru |
Sergei Yesenin Վիքիպահեստում |
Եսենինի ձայնագրությունը | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ռյազանի նահանգի Կոնստանտինովո գյուղում։ Վաղ մանկությունից նրա վրա մեծ տպավորություն են թողել ժողովրդական բանահյուսության ժանրը, աստվածաշնչյան պատումներն ու հոգևոր երգերը, որոնք իրենց կնիքն են դրել նրա ստեղծագործության վրա։ Գրել սկսել է ինը տարեկան հասակից՝ ժողովրդական չաստուշկաների ազդեցությամբ։
1912 թվականին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913 թվականին որպես ազատ ունկնդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը։ Եսենինի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են մոսկովյան հանդեսներում՝ 1915 թվականին։ 1915 թվականին մեկնում է Պետրոգրադ, որտեղ ծանոթանում է Ալեքսանդր Բլոկի, Գորոդեցկու, Կլյուևի հետ. Եսենինը ջերմ ընդունելության է արժանանում։ Նրա բանաստեղծություններն իրենց թարմությամբ և ինքնատիպությամբ մեծ տպավորություն են թողնում ժամանակակիցների վրա։
1917 թվականին ծանոթանում և նույն թվականի հուլիսին ամուսնանում է դերասանուհի Զինաիդա Ռայխի հետ, որից ունենում է 2 երեխա։ Հետագայում Ռայխն ամուսնանում է հայտնի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդի հետ։ 1938 թվականին Մեյերխոլդի բանտարկությունից մի քանի օր հետո Զինաիդա Ռայխը դաժանաբար սպանվում է մոսկովյան իր բնակարանում։
1918 թվականին Անատոլի Մարիեգոֆի հետ ծանոթանալուց հետո Եսենինը միանում է իմաժինիստներին։ Այդ շրջանում են լույս տեսնում «Исповедь хулигана» («Խուլիգանի խոստովանությունը» 1921), «Стихи скандалиста» («Սկանդալիստի բանաստեղծություններ» 1923), «Мօсква кабацкая» («Կաբակների Մոսկվա» 1924) ժողովածուները։
1922 թվականին ամուսնանում է աշխարհահռչակ պարուհի Այսեդորա Դունկանի հետ և նրա հետ ճանապարհորդում է Եվրոպայում և Ամերիկայում։ Ամուսնությունը տևում է ընդամենը մեկ տարի։ Դունկանը մահացել է 1927 թվականին՝ դժբախտ պատահարից. վզին գցված երկար շարֆը փաթաթվում է այն ավտոմեքենայի անիվին, որով նա զբոսնում էր, և նա խեղդվում է։
1923 թվականին՝ Դունկանի մահից հետո, Եսենինը հանդիպում է դերասանուհի Ավգուստա Միկլաշևսկայային, որին նվիրված է «Любовь хулигана» շարքը։
Հայկական դպրոցի ուսուցչուհի Շահանե Տալյանի (Տերտերյան) հետ Եսենինը ծանոթանում է 1924 թվականին՝ Բաթումում։ 1925 թվականին լույս է տեսնում «Персидские мотивы» («Պարսկական մոտիվներ») շարքը։ Շարքի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը «Шагане ты моя, Шагане»-ն է։
1925 թվականի աշնանը Եսենինը պաշտոնապես ամուսնանում է երրորդ անգամ՝ Լև Տոլստոյի թոռնուհու՝ Սոֆյայի հետ, սակայն այս ամուսնությունն էլ երկար չի տևում։
1925 թվականի դեկտեմբերի 28-ին Եսենինին կախված են գտնում Լենինգրադի «Անգլետեր» հյուրանոցի իր համարում։ Երկար տարիներ ընդունված էր համարել, որ Եսենինը ինքնասպանություն է գործել՝ ծանր ապրումների ճնշման տակ վերջ դնելով իր բուռն ու խելահեղ կյանքին։ Սակայն հետխորհրդային տարիներից սկսած՝ հաճախ է շրջանառվում նաև սպանության վարկածը [8]:
Մասնագիտական կյանք
խմբագրել1914 թվականին մանկական «Միրոկ» ամսագրում առաջին անգամ տպագրվում են Եսենինի բանաստեղծությունները։ 1915 թվականին Եսենինը տեղափոխվում է Պետրոգրադ, կարդում իր բանաստեղծությունները Բլոկին, Գորոդեցկուն և ուրիշ գրողներին։ 1916 թվականի հունվարին Եսենինը զորակոչվեց բանակ. ընկերների միջնորդությամբ նշանակվեց կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի Ցարսկոսելսկիական ռազմասանիտարական № 143 գնացքի սանիտար։ Այդ ժամանակ նա մտերմացավ բանվորագյուղացիական պոետների հետ և տպագրեց առաջին ժողովածուները («Ռադունիցա»-1916), որոնք նրան դարձրեցին հայտնի։ Նիկոլայ Կլուրի հետ միասին նա հաճախ ելույթ էր ունենում հանդիսատեսի առջև, այդ թվում՝ Ցարսկոյե ավանում կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնայի և նրա դստրերի։
1915-1917 թվականներին Եսենինը ընկերական հարաբերությունների մեջ էր գրող Լեոնիդ Կաննեգիսերի հետ[9], որը հետագայում սպանել է Պետրոգրադի ԱՀ նախագահ Ուրիցկուն։
1918-1920 թվականներին է վերաբերում Անատոլի Մարիենգոֆի հետ ծանոթությունը, ակտիվ մասնակցությունը իմաժինիստների խմբում։ Իմաժինիզմով հետաքրքրվելու շրջանում լույս են տեսնում բանաստեղծությունների մի քանի ժողովածուներ՝ «Трерядница», «Исповедь хулигана» (երկուսն էլ 1921 թվականին), «Стихи скандалиста» (1923), «Москва кабацкая» (1924), «Пугачев» պոեմը։
1921 թվականին իր ընկեր Յակով Բլյումկինի հետ մեկնում է Միջին Ասիա, այցելում Ուրալ ու Օրենբուրգ։ Մայիսի 13-ից մինչև հունիսի 3-ը հյուրընկալվել է իր ընկեր Ալեքսանդր Շիրյաևցին, Տաշքենդում[10]։ Այստեղ Եսենինը մի քանի անգամ ելույթ է ունեցել հանդիսատեսի առջև, կարդացել իր բանաստեղծությունները պոեզիայի երեկոների ժամանակ։ Ականատեսների խոսքերով՝ Եսենինը սիրում էր հին քաղաքը՝ Ուրդան, սիրում էր լսել ուզբեկական երգեր, բանաստեղծություններ, այցելել Տաշքենդի տեսարժան վայրերը իր ընկերների հետ։ Նա նաև կարճ ժամանակով եղել է Սամարղանդում[7]։ 1921 թվականի աշնանը Յակուլովի արվեստանոցում ծանոթանում է պարուհի Այսեդորա Դունկանի հետ, ում հետ ամուսնանում է կես տարի անց։ Հարսանիքից հետո Եսենինը Դունկանի հետ մեկնում է Եվրոպա՝ (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա), իսկ այնուհետև՝ ԱՄՆ (4 ամիս), որտեղ մնացել է 1922 թվականի մայիսից մինչև 1923 թվականի օգոստոսը[11]։ «Իզվեստիա» թերթը տպագրել է Եսենինի տպավորությունները Ամերիկայի մասին՝ «Երկաթե Միրգորոդը» խորագրով։ Դունկանից բաժանվել է արտասահմանից վերադառնալուց հետո։
1920 թվականների սկզբին Եսենինը ակտիվորեն զբաղվում էր տպագրությամբ, վաճառում իր գրքերը Մեծ Նիկիտսկայա փողոցի վրա վարձած գրախանութում, որը զբաղեցնում էր գրողի ամբողջ ժամանակը։ Կյանքի վերջին տարիներին գրողը հաճախ ճանապարհորդում էր Ռուսաստանով։ Նա երեք անգամ եղել է Կովկասում, մի քանի անգամ Լենինգրադում, 7 անգամ՝ Կոնստանտինովոյում։ 1924-1925 թվականներին Եսենինը այցելել է Ադրբեջան, տպագրել բանաստեղծությունների ժողովածու, «Կարմիր արևելք» վերնագրով։ Կան կարծիքներ, որ հենց այստեղ է գրվել «Послание евангелисту Демьяну» բանաստեղծական ուղերձը։ Ապրում էր Մարդաքյանդ ավանում (Բաքվի մոտ)։ Ներկայումս այստեղ գտնվում է նրա տուն-թանգարանը՝ հուշատախտակով։
1924 թվականին Եսենինը վերջ տվեց իմաժինիզմին Մարիենգոֆի հետ վիճելու պատճառով։ Եսենինն ու Իվան Գրուզինովը հրատարակեցին բաց նամակ խմբի կազմալուծման մասին։
Թերթերում սկսեցին հայտնվել հոդվածներ, որոնք մեղադրում էին նրան հարբեցողության, ծեծկռտուքի, կռիվների մեջ /պետք է ասել, որ գրողը իր կյանքի վերջին տարիներին առիթ էր տալիս քննադատության համար/։ Եսենինի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր. հիմնականում նրան մեղադրում էին խուլիգանության մեջ, հայտնի է նաև 4 գրողների գործը՝ կապված Եսենինի և իր ընկերների հակահրեական հայտարարությունների հետ։
Խորհրդային կառավարությունը անհանգստանում էր Եսենինի առողջության համար։ Այսպես, Ռակովսկին Ձերժինսկուն ուղղված նամակում խնդրում է «փրկել հայտնի գրող Եսենինի՝ անշուշտ, մեր Միությունում ամենատաղանդավոր գրողի կյանքը»՝ առաջարկելով. «Հրավիրե՛ք իրեն Ձեզ մոտ, խոսե՛ք նրա հետ, ուղարկե՛ք հանգստյան տուն՝ Ձեր ԳՔՎ-ի քարտուղար ընկերոջ մոտ, ով թույլ չի տա նրան հարբեցողությամբ զբաղվել»[12]։ Ձերժինսկին գրում է այդ ընկերոջը. «Կարող եք զբաղվել նրանով», կողքը Հերսոնի պիտակը. «Անընդհատ զանգահարում եմ՝ չեմ կարողանում գտնել Եսենինին»։
1925 թվականի վերջին Սոֆյա Տոլստայան պայմանավորվեց վճարովի հոգենյարդաբանական կլինիկայի տնօրենի՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Գաննուշկինի հետ Եսենինին հոսպիտալացնելու համար։ Սրա մասին գիտեին միայն գրողի մտերիմները. 1925 թվականի դեկտեմբերի 21-ին Եսենինը լքեց կլինիկան, հանեց իր բանկային գրքույկից ամբողջ գումարը, մի օր անց գնաց Լենինգրադ և կանգ առավ «Անգլետեր» հյուրանոցի 5-րդ համարում։
Լենինգրադում Եսենինի վերջին օրերը կապված են Կլյուևի, Ուստինովի, Իվան Պրիբլուդնու, Էրլիխի, Սադոֆևի, Նիկիտինի հետ։
Անձնական կյանք
խմբագրել1913 թվականին Սերգեյ Եսենինը ծանոթացավ Աննա Դավիդովնա Իզրյադնովայի հետ, ով աշխատում էր Սիտինի տպարանում, որտեղ Եսենինը ընդունվել էր աշխատանքի։ 1914 թվականին նրանք ամուսնացան։ 1914 թվականի դեկտեմբերի 21-ին ծնվեց որդին՝ Յուրին, ում, կեղծ մեղադրանքներով, սպանել են 1937 թվականին։ 1917 թվականին ծանոթացել է Զինաիդա Ռայխի հետ (ռուս դերասանուհի, ռեժիսոր Մեյերխոլդի ապագա կինը), նույն թվականի հուլիսի 30-ին նշանվել նրա հետ Կիրիկի-Ուլիտայում։ Փեսացուի վկաներն էին Պավել Խիտրովը՝ Իվանովսկոյե-Սպասսկոյե գյուղից և Սերգեյ Բարաևը՝ Ուստյայից, հարսնացուի վկաները՝ Ալեքսեյ Գանինն ու Դմիտրիյ Դևյատկովը Վոլոգդայից[13]։ Հարսանիքը տեղի է ունեցել «Պասսաժ» հյուրանոցում։ Ամուսնությունից հետո ծնվել է Տատյանան (1918-1992), ապագա՝ լրագրող ու գրող[14], հետո՝ Կոնստանտինը (1920-1986), ապագա ֆուտբոլային լրագրող։ 1919 թվականի վերջին (կամ 1920 թվականի սկզբին) Եսենինը լքեց ընտանիքը՝ թողնելով հղի կնոջը մեկուկես տարեկան դստեր հետ միայնակ։ 1921 թվականի փետրվարի 19-ին գրողը ամուսնալուծման համար դիմում գրեց և պարտավորվեց ապահովել նրանց (պաշտոնապես բաժանվել են 1921 թվականին)։ Հետագայում Եսենինը բազմիցս այցելել է իր երեխաներին, որոնց որդեգրել էր Մեյերխոլդը։
1920 թվականին Եսենինը ապրում է իր գրական քարտուղարի՝ Գալինա Բենիսլավսկայի մոտ։ Իր կյանքի ընթացքում Եսենինը բազմիցս հանդիպել է նրա հետ, երբեմն ապրել նրա մոտ, նույնիսկ մինչև 1925 թվականը։ 1921 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 3-ը Եսենինը հյուրընկալվել է իր ընկերոջ՝ Ալեքսանդր Շիրյաևցի տանը Տաշքենդում[15]։ Թուրքմենստանի գրադարանի տնօրենը հրավիրել է նրան 1921 թվականի մայիսի 25-ին ելույթ ունենալ գրական երեկոյի ժամանակ «Արվեստի ստուդիայի» ունկնդիրների առջև[16]։ Թուրքմեսնտան Եսենինը եկել էր իր ընկերոջ՝ Կոլոբովի գնացքով, որտեղ էլ ապրել է Տաշքենդում մնալու ընթացքում, հետո գնացքով գնացել է Սամարղանդ, Բուխարա և Պոլտորացկ։ 1921 թվականի հունիսի 3-ին Սերգեյ Եսենինը մեկնեց Տաշքենդից և հունիսի 9-ին վերադարձավ Մոսկվա։ Զուգադիպությամբ դստեր կյանքի մեծ մասն անցել է Տաշքենդում[14]։
1921 թվականի աշնանը Եսենինը Յակուլովի արվեստանոցում ծանոթանում է Այսեդորա Դունկանի հետ, ում հետ ամուսնանում է 1922 թվականի մայիսին։ Ընդ որում, Եսենինը չէր խոսում անգլերեն, իսկ Դունկանը մի փոքր կարողանում էր արտահայտվել ռուսերեն։ Ամուսնությունից հետո Եսենինը Դունկանին ուղեկցել է Եվրոպա և ԱՄՆ[7], որտեղ պետք է կայանային Դունկանի համերգները։ Հեղինակները Եսենինի և Դունկանի մասին խոսելիս նշում են նրանց սիրո սկանդալային կողմը. նրանց միանշանակ միավորում էր արվեստը[17]։ Այդուհանդերձ, նրանք 1923 թվականի օգոստոսին բաժանվեցին։ Եսենինը վերադարձավ Մոսկվա։
1923 թվականին Եսենինը ծանոթացավ դերասանուհի Ավգուստա Միկլաշևայի հետ, որին նա նվիրել է 7 բանաստեղծություն «Любовь хулигана» շարքից։ Ակնհայտ է տողերից մեկում ծածկագրված է դերասանուհու անունը. «Ինչո՞ւ է անունը քո հնչում, օգոստոսի ցրտի նման»[18][19]։ Ուշագրավ է, որ 1976 թվականի աշնանը տված հարցազրույցում Ավգուստան խոստովանել է, որ Եսենինի հետ սերը եղել է պլատոնական. նրանք նույնիսկ չեն համբուրվել[20]։
1924 թվականի մայիսի 12-ին բանաստեղծուհի Նադեժդա Վոլպինան Ալեքսանդր անունով տղա է ունենում Եսենինից՝ ապագայում հայտնի մաթեմատիկոս, միակ ողջ զավակը Եսենինի երեխաներից։
1925 թվականի փետրվարի 18-ին Եսենինը վերջին (երրորդ) անգամ ամուսնանում է Տոլստոյի թոռնուհու՝ Սոֆյա Անդրեևնայի (1900-1957)[21] հետ, ով Գրողների միության գրադանավարուհին էր։ Այս ամուսնությունը նույնպես գրողին երջակություն չբերեց, և նրանք շուտով բաժանվեցին։ Մենակությունը դարձավ Եսենինի ողբերգական վերջի պատճառներից մեկը։ Եսենինի մահից հետո Տոլստայան նվիրել է իր կյանքը Եսենինի ստեղծագործությունների հավաքմանը, պահպանմանը, տպագրմանը, թողել է հուշագրություններ նրա մասին[22]։
Համաձայն Սարդանովսկու հիշողությունների՝ Եսենինը որոշ ժամանակ եղել է բուսակեր[23]։
Մահ
խմբագրել1925 թվականի դեկտեմբերի 28-ին Եսենինին գտան «Անգլետեր» հյուրանոցում մահացած։ Նրա վերջին ստեղծագործություն՝ «Մինչ հանդիպում, իմ ընկեր, մինչ հանդիպում» բանաստեղծությունը, Վոլֆ Էրլիխի վկայությամբ՝ փոխանցվել է նրան նախօրեին. Եսենինը բողոքում էր, որ համարում չկար թանաք, և նա ստիպված էր գրել իր արյունով[24]։ Համաձայն հասարակության կողմից ընդունված վարկածի՝ Եսենինը, գտնվելով ընկճախտի մեջ, ինքնասպան է եղել կախվելով։
Գրողների միությունում հոգեհանգստից հետո Եսենինի դիակը գնացքով տեղափոխվել է Մոսկվա, որտեղ Եսենինի բարեկամներն ու ընկերները հրաժեշտ են տվել նրան։ 1925 թվականի դեկտեմբերի 31-ին թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։
Վարկածներ մահվան մասին
խմբագրելՈ՛չ Եսենինի մահից հետո, ո՛չ հաջորդ տասնամյակներին ինքնասպանությունից բացի ուրիշ վարկածներ առաջ չեն քաշվել։ 1970-1980-ական թվականներին հրապարակ իջան ուրիշ վարկածներ Եսենինի սպանության վերաբերյալ։ Այս վարկածի զարգացմանը նպաստել է Մոսկվայի քրեական գործերի քննիչ Էդուարդ Խլիստալովը[25][26]։ Այս վարկածը թափանցել է համաժողովրդական մշակույթի մեջ՝ հիմնականում արտացոլվելով «Եսենին» հեռուստասերիալում։
1989 թվականին Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հովանու ներքո ստեղծվել է հատուկ հանձնաժողով Պրոկուշևայի ղեկավարությամբ[27]։ Նրա խնդրանքով անց են կացվել հետազոտություններ, որոնք բերել են հետևյալ եզրակացությանը. «Այժմ պոետի սպանության վերաբերյալ հրատարակված վարկածները, չնայած որոշ հակասություններին, համարվում են հատուկ տեղեկատվության գռեհիկ, ոչ իրազեկ մեկնաբանություններ՝ երբեմն պարզապես կեղծելով քննչական արդյունքները»։ Եսենինի սպանության վարկածը անհավանական են համարում նաև մյուս եսենինագետները[28]։
Պոեզիա
խմբագրելԱռաջին բանաստեղծական ժողովածուից ՝ «Ռադունիցա»-ից հետո (1916), հանդես է եկել որպես նուրբ քնարերգու, գյուղական Ռուսաստանի երգիչ, ժողովրդական լեզվի ու հոգու փորձառու գիտակ։
1919-1923 թվականներին հարել է իմաժինիստների խմբին։ Ողբերգական աշխարհընկալումն ու շփոթվածությունն արտահայված են «Զամբիկային նավեր» (1920), «Москва кабацкая» (1924) ժողովածուներում, «Черный человек» պոեմում (1925)։ «Баллада о двадцети шести» պոեմում (1924), «Русь Советская» ժողովածուում (1925), «Анна Снегина» պոեմում (1925)։ Եսենինը ձգում էր հասնել «համայնքով տարածված Ռուսաստանին», թեև շարունակում էր իրեն զգալ «Անհետացող Ռուսաստանի» գրող։ «Пугачев» պոեմը դրամատիկ է (1921)։
Հրատարակություններ
խմբագրելԿենսագրական հրատարակություններ
խմբագրել1916:
- Есенин С. А. Радуница. - Петроград: Издание М. В. Аверьянова, 1916. - 62 с.
- Есенин С. А. Иисус-младенец. - П.: Сегодня, 1918. - 6 с.
- Есенин С. А. Голубень. - М.: Революционный социализм, 1918.
- Есенин С. А. Радуница. - 2-е изд. - М.: Московская трудовая артель художников слова, 1918. - ??? с.
- Есенин С. А. Сельский часослов. - М.: Московская трудовая артель художников слова, 1918. - 28 с.
- Есенин С. А. Преображение. - М.: Московская трудовая артель художников слова, 1918. - 68 с.
1920:
- Есенин С. А. Голубень. - 2-е изд. - М.: Московская трудовая артель художников слова, 1920. - ??? с.
- Есенин С. А. Ключи Марии. - М.: Московская трудовая артель художников слова, 1920. - 42 с.
- Есенин С. А. Руссеянь. - М.: Альциона, 1920.
- Есенин С. А. Трерядница. - М.: Злак, 1920.
- Есенин С. А. Триптих. Поэмы. - Берлин: Скифы, 1920. - 30 с.
- Есенин С. А. Россия и Инония. - Берлин: Скифы, 1920. - ??? с.
1921:
- Есенин С. А. Иисус-младенец. - Чита, 1921
- Есенин С. А. Исповедь хулигана. - М.,1921. - 14 с.
- Есенин С. А. Ржаные кони. - М.: Альциона, 1921.
- Есенин С. А. Преображение. - 2-е изд. - М.: Имажинисты, 1921. - ??? с.
- Есенин С. А. Трерядница. - 2-е изд. - М.: Имажинисты, 1921. - ??? с.
- Есенин С. А. Радуница. - 3-е изд. - М.: Имажинисты, 1921. - ??? с.
- Есенин С. А. Пугачёв. - М.: Имажинисты, 1922. - 54 с. (год издания указан ошибочно)
1922:
- Есенин С. А. Автобиография // Современное обозрение:Журнал нового типа (Литература - искусство - жизнь). - Петроград: Изд-во «Ars». - 1922, ноябрь. - № 2. - С. ??? (Первая прижизненная публикация автобиографии Сергея Есенина в России).
- Есенин С. А. Пугачёв. - 2-е изд. - Петроград: Эльзевир, 1922. - 64 с.
- Есенин С. А. Пугачёв. - 3-е изд. - Берлин: Русское универсальное издательство, 1922. - ??? с.
- Есенин С. А. Избранное. - М.: Госиздат, 1922. - 116 с.
- Есенин С. А. Собрание стихов и поэм. - Т. 1. - Берлин: Изд-во З. И. Гржебина, 1922. - 178 с. (Второй том не выходил.)
1923:
- Есенин С. А. Стихи скандалиста. - Берлин: Изд-во И. Т. Благова, 1923. - 232 с.
1924:
- Есенин С. А. Москва кабацкая. - Л., 1924. - 44 с. (издательство не обозначено)
- Есенин С. А. Стихи (1920-24). - М.: Круг, 1924. - 86 с.
- Есенин С. А. Русь советская. - Баку: Бакинский рабочий, 1924. - 80 с.
1925:
- Есенин С. А. Страна советская. - Тифлис: Советский Кавказ, 1925. - 62 с.
- Есенин С. А. Песнь о великом походе. - М.: Госиздат, 1925. - 32 с.
- Есенин С. А. О России и революции. - М.: Современная Россия, 1925. - 96 с.
- Есенин С. А. Берёзовый ситец. - М.: Госиздат, 1925. - 100 с.
- Есенин С. А. Избранные стихи. - М.: Огонёк, 1925. - 44 с. (Библиотека «Огонька» № 40)
- Есенин С. А. Персидские мотивы. - М.: Современная Россия, 1925. - 48 с.
Հիմնական
խմբագրել- Есенин С. А. Собрание стихотворений в 3-х тт. - М.: Госиздат, 1926.
- Есенин С. А. Стихи и проза / Сост И. В. Евдокимов, 1927. - ??? с.
- Есенин С. А. Стихотворения. - Л.: Сов. писатель, 1953. - 392 с. (Библиотека поэта. Малая серия. Издание третье.)
- Есенин С. А. Стихотворения и поэмы. - Л.: Сов. писатель, 1956. - 438 с. (Библиотека поэта. Большая серия. Второе издание.)
- Есенин С. А. Собрание сочинений в 5-ти тт. - М.: ГИХЛ, 1961-1962, 500 000 экз.
- Есенин С. А. Собрание сочинений в 5-ти тт. - 2-е изд. - М.: ГИХЛ, 1966-1968.
- Есенин С. А. Собрание сочинений в 3-х тт. - М.: «Правда», Библиотека «Огонёк», 1970, 1 940 000 экз.
- Есенин С. А. Собрание сочинений в 6-ти тт. - М.: Худож. лит., 1978.
- Есенин С. А. Стихотворения и поэмы / Сост. и подгот. текста И. С. Эвентова и И. В. Алексахиной, примеч. И. В. Алексахиной. - Л.: Сов. писатель, 1986. - 464 с. (Библиотека поэта. Большая серия. Издание третье.)
- Есенин С. А. Полное собрание сочинений. В 7-ми томах / Главный редактор Ю. Л. Прокушев. - М.: Наука, Голос, 1995-2000. (Российская академия наук. Институт мировой литературы им. А. М. Горького) (Т. 1.: Стихотворения; Т. 2.: Стихотворения («маленькие поэмы»); Т. 3.: Поэмы; Т. 4.: Стихотворения, не вошедшие в «Собрание стихотворений»; Т. 5.: Проза; Т. 6.: Письма; Т. 7.: Автобиографии, дарственные надписи, фольклорные записи, литературные манифесты и др., хронологическая канва жизни и творчества С. А. Есенина, справочные материалы) ISBN 5-02-011245-3.
Միջազգային ծրագրեր
խմբագրել- Есенин С. А. Анна Снегина. Поэма / Издание на 12 языках (рус., англ., болг., венг., итал., нем., рум., сербск., словенск., словацк., хорв., чешск.). - М.: Центр книги ВГБИЛ им. М. И. Рудомино, 2010. - ??? с. ISBN 978-5-7380-0336-3.
Գրողի մասին
խմբագրել- Белоусов В. Г. Сергей Есенин. Литературная хроника. Часть 1. (1895-1920). - М.: Сов. Россия, 1969. - 303 с.
- Белоусов В. Г. Сергей Есенин. Литературная хроника. Часть 2. (1921-1925). - М.: Сов. Россия, 1970. - 446 с.
- Бухарин Н. Злые заметки. - М., ГИЗ, 1927. - 20 с.
- Виноградская Н. Как жил Есенин. - Л.: Огонёк, 1926. - 36 с.
- Воспоминания о Сергее Есенине. - М.: Московский рабочий, 1965. - 520 с., 100 000 экз.
- Епифанов П.Поединок при свете луны. Ещё раз о духовном мире поэзии Сергея Есенина // Крылья голубиные:Альманах. - 2007. - № 1. - С. 50-79.
- Есенин и современность. Сборник. - М.: Современник, 1975. - 406 с.
- Есенина А. А. Родное и близкое. - М.: Советская Россия, 1968. - 88 с., 100 000 экз.; 2-е изд. дополн. М.: Советская Россия, 1979 - 96 с., 100 000 экз.
- Куняев Ст. Ю., Куняев С. C. Сергей Есенин. - М.: Мол. гвардия, 2005. - 593(13) c.: ил. (ЖЗЛ; вып. 922) 5000 экз. ISBN 5-235-02758-2
- Лекманов О., Свердлов М. Сергей Есенин: Биография. - М.: Астрель, Corpus, 2011. - 608 с. 5000 экз. ISBN 978-5-271-34953-9
- Мариенгоф А. Роман без вранья. - Л.: 1928.
- Марчен
ко А. М. Есенин: Путь и беспутье. - М.: Астрель, 2012. - 606 с. 5000 экз. ISBN 978-5-271-39257-3
- Сергей Александрович Есенин / Сост. С. С. Куняев. М.: Русскiй Мiръ, Жизнь и мысль, 2013. - 736 с., ил. - (Русскiй Мiръ в лицах). - 5000 экз., ISBN 978-5-8455-0136-3
- Юсов Н. Г. Известный и неизвестный Есенин. - М.: Новый индекс, 2012. - 640 с., ил., 3000 экз., ISBN 978-5-94268-033-6
Պետրոգրադ-Լենինգրադի հասցեները
խմբագրել- 1915 թվական, Գորոդեցկու բնակարան՝ Մալայա Պոսադսակայա փողոց, տուն 14, բնակարան 8
- 1915 թվականի դեկտեմբեր - 1916 թվականի մարտ, Ռասշեպինայի բնակարանը՝ Ֆոնտանկա գետի ափին, տուն 149, բնակարան 9
- 1917-1918 թվականներ, Լիտեյնի պողոտա, 33
- 1917-1918 թվականներ, Օրեշինի բնակարան՝ 7-րդ Սովետական փողոց, 40
- 1922 թվականի սկիզբ, հյուրանոց «Անգլետեր», Գոգոլի փողոց, 24
- 1924 թվականի ապրիլ, հյուրանոց «Եվրոպական», Լասալի փողոց, 1
- 1924 թվականի ապրիլ-հունիս, Զախարովի բնակարան, Գագարինի փողոց, տուն 1, բնակարան 12
- 1925 թվականի դեկտեմբերի 24-28, հյուրանոց «Անգլետեր», Գոգոլի փողոց, 24
Երգեր Եսենինի բանաստեղծությունների հիման վրա
խմբագրել«Նամակ մորը» բանաստեղծության տողերը տպավորություն են թողել երիտասարդ կոմպոզիտոր Վասիլի Լիպատովի վրա (1897-1965)։ Այդ ժամանակներից Դմիտրի Գնատյուկը, Յուրի Գուլյաևը, Վադիմ Կոզինը, Կլավդիա Շուլժենկոն, Ալեքսանդր Մալինինը երգել են ռոմանսը Լիպատովի երաժշտության ներքո։ Այդ երգը Լիպատովը գրել է մեկ օրվա ընթացքում[29]։ Լիպատովին է նաև պատկանում «Клён ты мой опавший» բանաստեղծության համար գրված երաժշտությունը։ Եսենինի ստեղծագործությունները դառնում էին ռոմանսներ ժողովրդական արտիստ Գրիգորի Պոնոմորենկոյի շնորհիվ (1921-1996)։ Նրա «Отговорила роща золотая», «Не бродить, не мять в кустах багряных», «Пускай ты выпита другим», «Не жалею, не зову, не плачу», «Выткался на озере», «Шаганэ ты моя, Шаганэ», «Заметался пожар голубой», «Собаке Качалова» երգել են Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Տրոշինը, Արկադի Սևերնին, «Ռադունիցա» անսամբլը, ՎԻԱ «Օրերան» և ուրիշները։ Եսենինի ստեղծագործությունների համար երաժշտություն են գրել Ալեքսանդր Վերտինկին («В том краю, где жёлтая крапива», «До свиданья, друг мой, до свиданья»), Իվան Կոզլովսկին («Ты поила коня», «Я по первому снегу»), Մուսլիմ Մագոմաևը («Королева», «Прощай, Баку»), Եվգենի Մարտինովը («Берёзка»), Վալերի Օբոդզինսկին («До свиданья друг мой, до свиданья»), Վլադիմիր Վիսոցկին[30]։ Եսենինի բանաստեղծությունները որպես երգեր մտել են Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի ՝ Կլավդիա Խաբարովայի երգացանկը։ Ալեքսեյ Կարելինի երաժշտությամբ հայտնի դարձան «Цветы мне говорят-прощай», «Черёмуха душистая», «Вот оно - глупое счастье» և այլ երգեր։ Արկադի Սևերնին իր ելույթներում ավելացնեց նաև «Ты меня не любишь», «Белая свитка и алый кушак», «Вечер чёрные брови насопил», «До свиданья друг мой, до свиданья» ռոմանսները։ Ալեքսանդր Վերտինսկու երաժշտության ներքո Ալեքսեյ Պոկրովսկին կատարեց «Последнее письмо»-ն և նաև մի քանի այլ երգեր։ Կոմպոզիտոր Սերգեյ Սարիչևը և «Ալֆա» խումբը «Я московский озорной гуляка» երգը դարձրեցին համամիութենական հիթ։
Էկրանավորում
խմբագրելԹվական | Երկիր | Անվանում | Ռեժիսոր | Սերգեյ Եսենին |
---|---|---|---|---|
1968 | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա | «Այսեդորա» | Կարել Ռեյշ | Զվոնիմիր Չրնկո |
1969 | ԽՍՀՄ | «Աննա Սնեգինա» | Վիկտոր Սերկով | Վիտալի Բեզռուկով |
1971 | ԽՍՀՄ | «Երգիր երգը, պոետ» | Սերգեյ Ուրուսևսկի | Սերգեյ Նիկոնենկո |
2004 | Ռուսաստան | «Ոսկե գլուխը» | Սեմյոն Ռյաբիկով | Դմիտրի Մուլյար |
2005 | Ռուսաստան | «Եսենին» | Իգոր Զայցև | Սերգեյ Բեզռուկով |
Փաստագրական ֆիլմեր
խմբագրելՀիշատակ
խմբագրել- Եսենինի անվան պետական թանգարան Կոնստանտինովոյում
- Եսենինի անվան պետական թանգարան Մոսկվայում
- Եսենինի անվան թանգարան Սպաս-Կլեպիկներում
- Եսենինի անվան այգի Սանկտ Պետերբուրգում
- Եսենինի անվան ժողովրդական թանգարան Վորոնեժում
- Եսենինի անվան պետական համալսարան Ռյազանում
- Մոսկվա-Ռյազան ճեպընթաց, «Եսենին»
- Եսենինի տուն-թանգարան Բաքվում
- Եսենինի թանգարան Տաշքենդում
- 2013 թվականի հաշվարկներով Եսենինի անունը կրում են 611 հրապարակներ, փողոցներ, խաչմերուկներ ամբողջ Ռուսաստանով
Հուշարձաններ և հիշատակի նշաններ
խմբագրել- Հուշարձան Բելգորոդում, Եսենինի փողոցի վրա
- Հուշարձան Մոսկվայում, Տվերսկայա բուլվարի վրա
- Հիշատակի նշան, Դոնի Ռոստովում
- Հուշարձան Ռյազանում
- Եսենինը կիսանդրին Ռյազանի քաղաքայն այգում
- Հուշարձան Կոնստանտինովոյում, Եսենինիններր կալվածքում
- Հուշարձան Վորոնեժում
- Հուշարձան Եսենինի բուլվարի վրա
- Խորաքանդակ Մոսկվայում
- Հուշարձան Եսենինի փողոցի վրա Մոսկվայում
- Հուշարձան Տավրիկական այգում, Սանկտ Պետերբուրգ
- Հուշարձան Եսենինի այգում, Սանկտ Պետերբուրգ
- Հուշարձան Կրասնոդարում
- Հուշարձան Կոնստանտինովո ավանում
- Հուշարձան Տաշքենդում
- Հուշարձան Չերկեսկում
- Հուշարձան Տուլայում
- Կիսանդրի Իվանովոյում
- Կիսանդրի Կոմսոմոլսկ փողոցի վրա Օրյոլում
-
Եսենինի հուշարձանը Դոնի Ռոստովում
-
Եսենինի արձանը Եսենինի խաչմերուկում, Սանկտ Պետերբուրգ
-
Եսենինի հուշարձանը Իվանովոյում
Ֆիլատելիայում
խմբագրել- Սերգեյ Եսենինը պատկերված է 1955 թվականի Ալբանիայի նամականիշի վրա[31]։
Սիգիլատիայում
խմբագրել1975 թվականին ԽՍՀՄ-ի Կապի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Եսենինի դիմանկարով ծրար։
Նումիզմատիկայում
խմբագրել1995 թվականին Ռուսաստանի կենտրոնական բանկը հատել է արծաթե դրամ՝ նվիրված Եսենինի ծննդյան 100-ամյակին[32]։
Պատկերասրահ
խմբագրել-
Տուն-թանգարանը
-
Ծնողների ննջասենյակը
-
Տուն-թանգարանում
-
Կիսանդրին տան բակում
-
Դպրոցը ուր հաճախել է բանաստեղծը
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Марченко А. М. Есенин Сергей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 9 : Евклид — Ибсен. — С. 99—100.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Гайсарьян С. З. Есенин // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Л. Э. Есенин // Литературная энциклопедия (ռուս.) — Коммунистическая академия, Большая российская энциклопедия, Художественная литература, 1929. — Т. 4.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Есенин, Сергей Александрович (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. Козьмин — М.: 1928. — Т. 1. — С. 124—127. — 287 с.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118638947 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 7,2 «Биография Сергея Есенина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ 519-521.
- ↑ «Стихотворение - МОЯ ЖИЗНЬ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ С. И. Зинин.ПОЕЗДКА ЕСЕНИНА В ТУРКЕСТАН
- ↑ https://web.archive.org/web/20110409133301/http://www.museum-esenin.ru/depository/compilation_2006_5.pdf с. 57
- ↑ «ШТРИХИ К ТРАГЕДИИ ПОЭТА - Газета - Зеркало недели. Украина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ ГАВО. Ф. 496. Оп. 38. Д. 186. Л. 164.
- ↑ 14,0 14,1 «Есенин С. А.: Татьяна Сергеевна Есенина в Ташкенте». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Есенин в Ташкенте
- ↑ Ташкентские адреса Сергея Есенина
- ↑ Аристов В., Сироткина И. Танцеслово: анализ истории творческих взаимоотношений Есенина и Дункан // Культурно-историческая психология. - 2011. - № 3.
- ↑ «Музей Есенина в Москве - Архив Новостей - Новости». Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին. Վերցված է 2015-08-05-ին.
- ↑ Музыкально-поэтическая композиция «Что ж так имя твоё звенит, словно августовская прохлада…» - Новости и афиша музеев России - www.Museum.ru
- ↑ Морозов Г. Актриса и поэт // Нева. - 2006. - № 12.
- ↑ «Биография Сергея Есенина». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ Толстая-Есенина С. А. (1940). «Отдельные записи». С. А. Есенин : Жизнь моя, иль ты приснилась мне…. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Сардановский Н. О моих воспоминаниях о Сергее Есенине
- ↑ «Есенин С.А.: Комментарии к стихам (страница 37)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
- ↑ ««Как убили Сергея Есенина», Эдуард Хлысталов | Readr – читатель двадцать первого века». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «МОЛОКО - русский литературный журнал». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Պրոֆեսոր Վասիլիյ Չերնոսվիստով
- ↑ Азадовский К. М. Есенин Сергей Александрович // Русские писатели 1800-1917, т. 2, 1992, с. 241
- ↑ Ինչպես են Եսենինի բանաստեղծությունները դարձել երգեր
- ↑ Վլադիմիր Վիսոցկի
- ↑ Philatelia.Net: The literature / Stamps / Sergei Yesenin
- ↑ Եսենինի ծննդյան հարուրամյակը(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Սերգեյ Եսենինը դասարան․ամ֊ում
- Սերգեյ Եսենինը գրական թերթում
- esenin.ru (ռուս.)
- Սերգեյ Եսենինը ռուս գրականության մեջ (ռուս.)
- Հիշողութուններ Եսենինից (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Եսենին» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 524)։ |