Չաստուշկա
Չաստուշկա (ռուսերեն՝ Часту́шка) - ռուսական ժողովրդական քնարերգության տարածված տեսակներից մեկը։
Սովորաբար բաղկացած է չորս տողից։ Լինելով կյանքի երևույթների անմիջական արձագանքը, չաստուշկաները ստեղծվում են շատ բազմազան թեմաներով՝ հասարակական-քաղաքական կյանք, սեր, կենցաղ, աշխատանք, բնություն և այլն։ Մեծ մասամբ ունեն երգիծական, կատակախառն բնույթ, կատարվում են երգի ուղեկցությամբ[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 223.
Արտաքին հղումներ
խմբագրել- Չաստուշկա բառերը (ռուսերեն)