Աննա Իզրյադնովա

Սերգեյ Եսենինի առաջին քաղաքացիական կինը

Աննա Ռոմանովնա Իզրյադնովա (ռուս.՝ А́нна Рома́новна Изря́днова, 1891[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1946(1946-10-26) կամ 1946[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի առաջին քաղաքացիական կինը։

Աննա Իզրյադնովա
Ծնվել է1891[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1946(1946-10-26) կամ 1946[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
ԱմուսինՍերգեյ Եսենին

Կենսագրություն խմբագրել

Աննա Իզրյադնովան ծնունդով Մոսկվայից է։ Նա և քույրերը՝ Սերաֆիման և Նադեժդան, նույնպես ապրել են Մոսկվայում, եղել են 20-րդ դարի համար բնութագրական առաջադեմ այն ռուս աղջիկներից, որոնք իրենք էին վաստակում, հաճախում էին դասախոսությունների և բազմաթիվ հանրահավաքների, հետաքրքրվում էին այդ ժամանակներում նորաձև բանաստեղծներով։

Աննա Ռոմանովնա Իզրյադնովան սրբագրիչ էր աշխատում «Ի. Դ. Սիտինի ընկերություն» տպարանում[2]։

1913 թվականին Աննան ծանոթացել է Սերգեյ Եսենինի հետ, որն ընդունվել էր տպարան աշխատանքի սկզբում որպես առաքման բեռնակիր, իսկ հետո սկսել էր աշխատել բարձր ընթերցող (սրբագրիչի օգնական)։ Եսենինի հետ Աննա Իզրյադնովան հաճախել է Շանյավսկու անվան համալսարանը։

1914 թվականին Աննա Իզրյադնովան քաղաքացիական ամուսնություն է հաստատել Եսենինի հետ։ 1914 թվականի սեպտեմբերին, Իզրյադնովայի խոսքերով, Եսենինը արդեն որպես սրբագրիչ սկսել է աշխատել Չերնիշև-Կոբելկովի տպարանում։ Որոշ ժամանակ Իզրյադնովան և Եսենինը, ինչպես գրել է Աննա Ռոմանովնան իր հուշերում[3], միասին ապրել են Սերպուխովի ուղեմուտքի մոտ վարձված բնակարանում։

1914 թվականի դեկտեմբերի 21-ին Աննա Իզրյադնովան որդի է ունեցել և կոչել նրան Յուրի[4]։ Սերգեյ Եսենինի մահից հետո Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի ժողովրդական դատարանում բարձրացրել է Յուրիին՝ որպես բանաստեղծի որդի ճանաչելու հարցը[4]։ Որդուն բանակ ճանապարհելով՝ Աննա Ռոմանովնան ընդմիշտ կորցրել է նրա հետ կապը։ Յուրին ընկել է ռեպրեսիայի ալիքի տակ Եսենինի մյուս աշակերտների հետ։ 1937 թվականի օգոստոսի 13-ին Յուրի Եսենինը գնդակահարվել է Ստալինի դեմ մահափորձի կեղծ մեղադրանքով։ Հետմահու արդարացվել է 1956 թվականին։

Աննա Իզրյադնովան ամբողջ կյանքում եղել է Եսենինին նվիրված՝ իր վրա վերցնելով համատեղ կյանքի ամբողջ հոգածությունը։ Նա երբեք չի դատապարտել նրա արարքների համար, թեպետ երբեմն գանգատվել է նրա ոչ գործունյա լինելուց։ Այսպես է նա գրել Սերգեյ Եսենինի մասին իր հուշերում. «Ռոճիկը վատնեց գրքերի, ամսագրերի վրա՝ առանց մտածելու՝ ինչպես ապրել…»։ 1914 թվականի ամռանը Եսենինը թողել է աշխատանքը և միայնակ մեկնել Ղրիմ հանգստի՝ սկզբում պլանավորելով, որ Աննան կգնա իր մոտ։ Ավելի ուշ Իզրյադնովան ստիպված էր հավաքել նրա վերադառնալու համար գումարը, ինչի համար դիմել է Եսենինի հորը՝ Ալեքսանդր Նիկիտիչին։ Ղրիմից վերադառնալուց հետո Եսենինն սկսել է ապրել ընկերների հետ, իսկ 1915 թվականի մարտին տեղափոխվել է Պետրոգրադ՝ գրական բախտ փնտրելու։

Մոտ կապերի խզումից հետո Սերգեյ Եսենինը Աննայի հետ պահել է բարեկամային, ընկերական հարաբերությունները, այցելել է նրան իր կյանքի դժվար պահերին։ Վերջին անգամ նրանք տեսնվել են մահից կարճ ժամանակ առաջ՝ 1925 թվականի աշնանը՝ Լենինգրադ իր վերջին այցից առաջ։

Աննա Իզրյադնովան, այդպես էլ չիմանալով իր որդու ողբերգական վախճանի մասին, մահացել է Մոսկվայում 1946 թվականին։ Թաղվել է Վվեդենսկի գերեզմանոցում։

Ա. Ռ. Իզրյադնովայի հուշերը Եսենինի մասին հրատարակվել են 1965 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. А. А. Смирнов Российская империя печатного дела и её великий создатель(չաշխատող հղում): Это была крупнейшая в России типография — каждая четвёртая русская книга печаталась здесь. Сейчас это Первая Образцовая типография в Москве.
  3. A. P. Изряднова. «Воспоминания»
  4. 4,0 4,1 «История жизни С. Есенина». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել