Մոիսեյ Ուրիցկի
Մոիսեյ Սոլոմոնովիչ Ուրիցկի (ռուս.՝ Моисей Соломонович Урицкий, հունվարի 2 (14), 1873 կամ հունվարի 14, 1873[1], Չերկասի, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1918[1], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1898 թվականից։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ 1897 թ. ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1890-ական թվականների սկզբից եղել է հեղափոխական շարժման մեջ։ 1899 թ. ձերբակալվել և աքսորվել է Յակուտիա։ ՌՍԴԲԿ II համագումարից (1903) հետո՝ մենշևիկ։ Պետերբուրգում, Կրասնոյարսկում մասնակցել է 1905-1907 թթ. հեղափոխությանը։ 1906 թ. ձերբակալվել և աքսորվել է Վոլոգդա, ապա՝ Արխանգելսկի նահանգ։ 1914 թ. վտարանդվել է։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո վերադարձել է Պետրոգրադ, մտել «մեժռայոնցիներ» խմբի մեջ, որոնց հետ ՌՍԴԲ(բ) կ VI համագումարում ընդունվել է բոլշևիկյան կուսակցության մեջ, համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ 1917 թ. հոկտեմբերյան օրերին եղել է զինված ապստամբությունը ղեկավարող Ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի, I Պետրոգրադի ՌՀԿ անդամ։ Հեղափոխության հաղթանակից հետո աշխատել է արտաքին գործերի մինիստրությունում։ 1918 թ. փետրվարին՝ Հեղափոխության պաշտպանության կոմիտեի անդամ Պետրոգրադում։ Բրեստի հաշտության (1918) կնքման հարցում հարել է «ձախ կոմունիստներին»։ Կուսակցության VII համագումարում ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ անդամության թեկնածու։ 1918 թ. մարտից Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Սպանվել է էսէռների կողմից։
Մոիսեյ Ուրիցկի Моисей Урицкий | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2 (14), 1873 կամ հունվարի 14, 1873[1] |
Ծննդավայր | Չերկասի, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1918[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Բոլշևիկներ և ԽՄԿԿ |
Moisei Uritsky Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոիսեյ Ուրիցկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 285)։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4