Ալեքսանդր Եսենին-Վոլպին

ռուս մաթեմատիկոս

Ալեքսանդր Եսենին-Վոլպին (ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Есе́нин-Во́льпин, անգլ.՝ Alexander Esenin-Volpin մայիսի 12, 1924(1924-05-12)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - մարտի 16, 2016(2016-03-16)[3], Բոստոն, ԱՄՆ), ռուս և ամերիկյան մաթեմատիկոս, փիլիսոփա, բանաստեղծ։ ԽՍՀՄ-ում այլախոհական և իրավապաշտպանական շարժման առաջնորդներից մեկը, 1965 թվականի դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած «Հրապարակայնության հանրահավաքի» կազմակերպիչը։

Ալեքսանդր Եսենին-Վոլպին
Ալեքսանդր Եսենին-Վոլպին.jpg
Ծնվել էմայիսի 12, 1924(1924-05-12)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Վախճանվել էմարտի 16, 2016(2016-03-16)[3] (91 տարեկան)
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս, բանաստեղծ, գրող և իրավապաշտպան
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԲոստոնի համալսարան և Բուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան

Ռուս մեծ բանաստեղծ Սերգեյ Եսենինի և բանաստեղծ, թարգմանիչ Նադեժդա Վոլպինի որդին է։ 1970-1972 թթ. եղել է ԽՍՀՄ-ում Մարդու իրավունքների կոմիտեի փորձագետ։ Խորհրդային քաղբանտարկյալ է. եղել է բանտերում, աքսորում և հոգեբուժարաններում։ 1949 թվականին «հակախորհրդային պոեզիայի» համար նրան հարկադրաբար փակում են լենինգրադյան հատուկ հոգեբուժարանում, 1950 թվականի սեպտեմբերին նրան, որպես «սոցիալապես վտանգավոր տարրի», հինգ տարով աքսորում են Կարագանդայի մարզ։ Ստալինի մահից հետո, 1953 թվականին արժանանում է համաներման, սակայն 1959 թվականին նրան դարձյալ երկու տարով փակում են հատուկ հոգեբուժարանում։

1961 թվականին Նյու-Յորքում լույս տեսավ նրա «Գարնան տերև» ժողովածուն, որտեղ ներկայացված են նրա բանաստեղծությունները և «Ազատ փիլիսոփայական տրակտատը»։ 1968 թվականին, երբ նրան նորից փակում են հոգեբուժարանում, մի շարք հայտնի մաթեմատիկոսներ հանդես են գալիս բողոքի նամակով ընդդեմ նրա բռնի հոսպիտալացման։ 1972 թվականին, խորհրդային իշխանությունների համառ պահանջով, նա արտագաղթում է ԱՄՆ, որտեղ աշխատում է Բուֆալոյի, ապա Բոստոնի համալսարաններում։

Եսենին-Վոլպինը ԽՍՀՄ-ում այլախոհական շարժմանը նվիրված «Նրանք ընտրեցին ազատությունը» (2005) ֆիլմի հերոսներից մեկն է[4]։

Ալեքսանդր Եսենին-Վոլպինը հայերենԽմբագրել

  • Անկյունում քնած ճանճերը; Գազանանոցում; Ես ձեռքս երբեք արոր չեմ վերցրել; Փոքր ժամանակ ես չէի խաղում երեխեքի հետ; Համաքաղաքացիներ, կովեր և ցուլեր; Թախծում էի օտար երկրում; Ագռավը; Աստղը; Զինվորն ընկած է ճամփին; Մահը։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 250-270։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1038248558 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 https://www.vle.lt/straipsnis/aleksandr-jesenin-volpin/
  4. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 248-249։