Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ...

«Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ» (ռուս.՝ «Клён ты мой опа́вший, клён заледене́лый…»), ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի բանաստեղծությունը, որը  գրվել է 1925 թվականին, հաջողությամբ ներկայացվել է երաժիշտների կողմից։ Հիմնական թեման  մարդու և փայտի համեմատությունն է[1][2]։

Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ...
ռուս.՝ Клён ты мой опавший, клён заледенелый
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՍերգեյ Եսենին
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1925
Հրատարակվել է1926

Պատմություն խմբագրել

«Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ…»՝ բանաստեղծի  առաջին բանաստեղծություններից մեկը, որը գրվել է Մոսկվայի պետական համալսարանի 1-ին հոգեբուժական կլինիկայում, որտեղ նա մտերիմների պնդմամբ հնարավոր ձերբակալումից խուսափելու համար 1925 թվականի նոյեմբերի 26-ից պառկել է։ Նրան տրամադրվել էր լուսավոր ու բավականին ընդարձակ սենյակ, երկրորդ հարկում, պատուհաններից տեսարան էր բացվում դեպի այգի։ Ըստ Եսենինի մահվան հանգամանքները հետազոտողի՝ Էդուարդ Խլիստալովի, նրան ոգեշնչել է կլինիկայի պատուհանների տակ աճող  թխկին և, իսկապես, բանաստեղծությունը թվագրված է 1925 թվականի նոյեմբերի 28-ը, որը համապատասխանում է նրա կլինիկայում լինելու ժամանակահատվածի հետ[3][4]։

Առաջին անգամ հրապարակվել է 1926 թվականի հունվարի 3-ին  Լենինգրադի «Կարմիր թերթի» երեկոյան թողարկմանը (№ 2) և «Կարմիր նիվա» ամսագրում (№ 1)[4]:

Բանաստեղծությունը հայերեն թարգմանել է Արփենիկ Տեր-Աստվածատրյանը՝ Եղիշե Չարենցի առաջին կինը՝ 1926 թվականի սկզբին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эвентов И. Человек и природа в лирике Есенина // Вопросы литературы, № 11, 1979, С. 84-115.
  2. Лелеко В. В. Образ березы в советской массовой песне 1960-1980-х годов(չաշխատող հղում)
  3. Хлысталов Э. А. «Тайна гостиницы „Англетер“» // журнал «Москва», 1989, № 7.
  4. 4,0 4,1 Комментарии // Есенин С. А. Полное собрание сочинений: В 7 т. — М.: Наука; Голос, 1995—2002. Т. 4. Стихотворения, не вошедшие в «Собрание стихотворений». — 1996. — С. 442—443.

Արտաքին հղումներ խմբագրել