Տատյանա Սերգեևնա Եսենինա (ռուս.՝ Татьяна Сергеевна Есенина, հունիսի 11, 1918(1918-06-11), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մայիսի 5, 1992(1992-05-05), Տաշքենդ, Ուզբեկստան), ռուս բանաստեղծ, լրագրող և գրող։

Տատյանա Եսենինա
Ծնվել էհունիսի 11, 1918(1918-06-11)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էմայիսի 5, 1992(1992-05-05) (73 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուզբեկստան և  Ռուսաստան[1]
Մասնագիտությունգրող և լրագրող
Ծնողներհայր՝ Սերգեյ Եսենին, մայր՝ Զինաիդա Ռայխ

Սերգեյ Եսենինի և Զինաիդա Ռայխի աղջիկը։

Ծնողների ամուսնալուծությունից և հոր մահից հետո եղբոր Կոստանտինի հետ միասին դաստիարակվել է Վսևոլոդ Մեյերխոլդի և Զինաիդա Ռայխի ընտանիքում։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1918 թվականի հունիսի 11-ին Օրյոլում։

1919 թվականի մայիսին Զինաիդա Նիկոլաևնան տասնմեկամյա Տանյայի հետ մեկնել է Մոսկվա։ Նրանք մնացել են բանաստեղծ Վադիմ Շերշենևիչի Կրեստովոզդվիժենսկի նրբանցքում գտնվող բնակարանում և այդտեղ բնակվել գրեթե երեք շաբաթ։ Այնուհետ, նույն տարվա հունիսին Ռեյխը վերադարձել է Օրյոլ, որտեղ աշխատել է Օրյոլի նահանգի ժողովրդական կրթության բաժնում որպես արվեստի ենթաբաժնի վարիչ։

1919 թվականի հոկտեմբերին Ռեյխը հապշտապ հեռացել է Օրյոլից, որը գրավել էին գեներալ Դենիկինի զորքերը և տեղափոխվել Մոսկվա։ Տատյանան մնացել է Օրյոլում՝ տատիկի և պապիկի մոտ։

Ռեյխի և Մեյերհոլդի մահից հետո, Մեծ Հայրենական պատերազմից, առաջ Տատյանա Սերգեևնան մնացել է որդու՝ Վլադիմիրի և իր կրտսեր եղբոր՝ Կոնստանտինի (1920-1986) հետ։ Վտարված լինելով ծնողների բնակարանից, որը գտնվում էր Բրյուսովի նրբանցքում, Եսենինան փրկել է Վսևոլոդ Մեյերխոլդի արխիվը, թաքցնելով այն Բալաշիխայի ամառանոցում, իսկ պատերազմի սկզբում այն փոխանցել է Սերգեյ Էյզենշտեյնին[2]։

Հայրենական պատերազմի ժամանակ Տատյանա Եսենինան իր ամուսնու և որդու հետ տեղահանվել է Ուզբեկստան, որտեղ Ալեքսեյ Տոլստոյի միջնորդությամբ նա և իր ընտանիքը տուն-բարաքում մի փոքրիկ սենյակ են ստացել։ Կես դար ապրել է Տաշքենդում, աշխատել որպես «Պրավդա Վոստոկ» թերթի թղթակից, Ուզբեկստանի հրատարակչության գիտական խմբագիր։

Եղել է Վսևոլոդ Մեյերխոլդի արտաշիրինման գործընթացի նախաձեռնողը։ Տատյանա Եսենինայի նամակները, որոնք ուղղված էին Կոնստանտին Ռուդնիցկու ստեղծագործական կյանքին, կարևոր աղբյուր են հանդիսանում ռեպրեսիայի ենթարկված ռեժիսորի ստեղծագործական կյանքի համար[2]։

Մատենագրություն խմբագրել

Գրել է «Ժենյա՝ XX դարի հրաշք», «Լուսնի լույսի լամպը» վեպերի շարքը, մեմուարներ Սերգեյ Եսենինի, Վսևոլոդ Մեյերխոլդի, Զինաիդա Ռայխի մասին[3]։

Մահ խմբագրել

Մահացել է 1992 թվականի մայիսի 5-ին Տաշքենդում։

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել մայիսի 7-ին՝ Սերգեյ Եսենինի թանգարանում։ Եկեղեցում հոգեհանգստից հետո նրան թաղել են Բոտկինսկի հին քաղաքային գերեզմանատանը[4]։ Մի քանի տարի նրա գերեզմանի մոտ դրված է եղել համեստ խաչ։ Գերեզմանին արժանի տապանաքար տեղադրելու գաղափարով հանդես է եկել լրագրող Գ․ Դիմովի նախաձեռնող խումբը։ 1999 թվականին Տաշքենդում Տատյանա Սերգեևնա Եսենինի հուշարձանի բացման արարողության ժամանակ ջերմ խոսքեր են հնչել ռուս մեծ բանաստեղծի դստեր մասին։

Նրա մահով ընդհատվեց Սերգեյ Եսենինի տաշքենդյան ճյուղը Ուզբեկստանում։ Աստիճանաբար նրա որդի Սերգեյը, թոռներն ու ծոռները տեղափոխվեցին Ռուսաստան։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսինը Վլադիմիր Իվանովիչ Կուտուզովն է (1915-1989), ով աշխատել է հանքում։
  • Երկու որդիներ
    • Որդին Վլադիմիր Վլադիմիրովիչ Կուտոզովն է (ծնվել է 1938 թվականին)։
      • երկու թոռներ
    • Որդին Սերգեյ Վլադիմիրովիչ Եսենինն է (1942-2016), աշխատել է շինարարության, լեռնագնացության և գեոդեզիայի ոլորտներում, մամուլով և հեռուստատեսությամբ պատմել է բանաստեղծի սերունդների մասին։
      • Թոռնուհին Զինաիդան, կենսաբանության ուսուցչուհի։
      • Թոռնուհի Աննան, նկարչուհի։

Ունի նաև ծոռներ[3]։

Հիշատակ խմբագրել

  • Եսենինայի մահից անմիջապես հետո «Նարոդնոյե սլովո», «Պրավդա Վոստոկա», «Վեչերնի Տաշքենդ» թերթերում և «Միր Եսենինա» (1992, թիվ 3) հատուկ թողարկման տեղեկատվական տեղեկագրում հրապարակվել են Տատյանա Սերգեևնայի հանդիպումների հիշողություները Սերգեյ Եսենինի թանգարանի տնօրեն Վ․ Նիկոլյուկի, լրագրող Գ․ Դիմովի, բանաստեղծ Ռ․ Ֆարհադի, Գերագույն խորհրդի պատգամավոր Ս․ Զինինի հետ, որտեղ ընդգծված է, որ «իր աշխատանքները խորթ չեն Ուզբեկստանում»։
  • Սերգեյ Եսենինի թանգարանում կա հատուկ ցուցադրափեղկ նվիրված Տատյանա Եսենինային։ Իր ստեղծագործական կենսագրության մասին թանգարանի աշխատողները մեծ ջերմությամբ պատմում են բազմաթիվ զբոսաշրջիկների։ Նրա ծննդյան 90-ամյակի կապակցությամբ բացվել է ստեղծագործական կենսագրության մասին լուսանկարչական նյութերի ցուցահանդես։
  • Ուզբեկստանի ռուսական մշակութային կենտրոնը թողարկել է «Միր Եսենինա» լրագրի հատուկ 8-րդ համարը, որը նվիրված է Տատյանա Սերգեևնա Եսենինայի կյանքին և աշխատանքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LIBRIS — 2012.
  2. 2,0 2,1 «Дети Есенина: в жерновах Советской власти | Дайджест Живого Журнала». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 «Поэт-загадка : Голос России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Татьяна Сергеевна Есенина в Ташкенте». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել