Տրոլեյբուս
Տրոլեյբուս (անգլ.՝ trolleybus, trolley – կոնտակտային հաղորդալար, հոլովակային հոսանընդունիչ և bus – «ավտոբուս»), քաղաքային անռելս էլեկտրական տրանսպորտի միջոց։ Տրոլեյբուսը էներգիա է ստանում 500–600 վ (սակավ 750 վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից՝ կոնտակտային հաղորդալարի միջոցով։
Ժամանակակից տրոլեյբուսը զարգացնում է 65–70 կմ/ժ արագություն։ Այն ունի մի շարք առավելություններ տրամվայի (ռելսուղիների բացակայություն, թեթև և անաղմուկ ընթացք, վազանց կատարելու հնարավորություն) և ավտոբուսի (էլեկտրական քարշ, մթնոլորտն աղտոտող գազերի բացակայություն) նկատմամբ, սակայն մանևրայնությամբ զիջում է ավտոբուսին։
Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80–ական թվականներին՝ Գերմանիայում։
Երևանում տրոլեյբուսի երթևեկությունն սկսվել է 1949 թվականին[1]։ 1962 թվականից տրոլեյբուսներ են շահագործվում նաև Գյումրիում։ 1986 թվականին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կմ, երթուղիների թիվը՝ 25։ Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ է լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «1949 թվականին Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոլեյբուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |