Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրակուլա

Վլադ III (ռումիներեն՝ Vlad Țepeș [Վլադ Ցեպեշ], հայտնի է նաև որպես Վլադ Դրակուլա, Կոմս Դրակուլա, ոչ վաղ քան 1428 և ոչ ուշ քան 1431, դեկտեմբեր 1431 կամ նոյեմբերի 2, 1431[2], Սիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա - դեկտեմբերի 14, 1476, Բուխարեստ, Վալախիա[2]), Վալախիայի իշխանը 1448 թ.-ին, 1456-1462 թթ. և 1476 թ.-ին, Սբ. Գևորգի միաբանության ասպետ։ Իշխանության օրոք պայքարել է Օսմանյան կայսրության հետագա ընդլայնման դեմ։

Վլադ III
Vlad III
Վալախիայի իշխան
Իշխանություն1448, 1456–1462,
1476–1477
ՏիտղոսներՍբ. Գևորգի
միաբանության ասպետ
Ծնվել է՝1428–1431
ԾննդավայրՍիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա
Մահացել է՝Դեկտեմբերի, 1476 – հունվար, 1477 մարդասպանություն[1]
Վախճանի վայրԲուխարեստ, Վալախիա[2]
Snagov Monastery
ԵրկիրՎալախիա
ՀարստությունԴրակուլեշտի
ՆախորդՎլադիսլավ II
Վլադիսլավ II
Բասարաբ III
Թագավորական ՏունԴրակուլ
ՏոհմHouse of Drăculești?
կառավարիչ
ՀայրՎլադ II Դրակուլ
ՄայրVasilissa?[3]
ԵրեխաներՄիհնյա Ռաու[3]
Հավատքուղղափառություն
Ստորագրություն

Համարվում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի գլխավոր կերպարի իրական նախատիպը։ Վլադ Դրակուլան ունեցել է մի հիվանդություն, ըստ որի նա չպետք է արևի տակ լիներ, այլապես նրա մաշկը կքայքայվեր։ Այդ հիվանդության ժամանակ նաև արյան ծարավ է առաջանում մարդկանց մոտ, դա էր պատճառը որ նա միայն գիշերներն էր շրջում իր երկրով և խմում մարդկանց արյուն։ Սա շատ հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է մինչև օրս։

Դրակուլա մականունը

խմբագրել

Բոլոր հետազոտողները համաձայն են, որ Դրակուլ մականունը ժառանգել է իր հորից՝ Վլադ 2-րդ-ից, ով եղել Սբ. Գևորգի միաբանության (Վիշապի միաբանություն) ասպետ։ Միաբանության ասպետներն իրենց հագուստի վրա պետք է կրեին վիշապի նշան, սակայն Վլադ 3-րդի հայրը, ընդգծելով իր պատկանելությունը միաբանությանը, իր հատած ոսկե դրամների վրա դրոշմեց վիշապի պատկեր։ Այդ դրամները լայն տարածում գտան Վալախիայում և մականվան պատճառ դարձան, որն այնուհետև ժառանգեց Վլադ 3-րդը։

Երիտասարդ տարիքում Վլադ 3-րդը հորից ժառանգեց Դրակուլ մականունն առանց որևէ փոփոխության։ Սակայն ավելի ուշ, նրա մականվան վերջում ավելացավ «ա» տառը, քանի որ այն ժամանակ նա արդեն հայտնի էր այդ մականվամբ[4]։

Կա կարծիք, որ «Դրակուլա» ռումիներենից թարգմանաբար նշանակում է «վիշապի որդի» կամ «սատանայի որդի»[5], սակայն ռումինացի պատմաբանները հերքում են այն կարծիքը, որ վերջին «ա» տառը «Դրակուլ» բառին կարող է տալ լրացուցիչ իմաստ[5][6]։

Ցեպեշ մականունը

խմբագրել

«Ցեպեշ» մականունը Վլադ 3-րդը ստացել է իր մահից 30 տարի անց։ Այն թուրքերի կողմից նրան տրված քազըքը (թուրք. Kazıklı թուրք. kazık [քազըք]` «ցից» բառից) մականվան թարգմանությունն էր։ Իր կյանքի ընթացքում Վլադ 3-րդին չեն անվանել «Ցից հանող» ո՛չ Վալախիայում, ո՛չ Հունգարիայում, ո՛չ էլ այլ եվրոպական երկրներում։ Առաջին անգամ այս մականունը հանդիպում է 1506 թ. վալախական փաստաթղթերում։ Այս մականունը թուրքերը տվել են նրան մահից հետո, որպեսզի մարդիկ մտածեն, որ նա դաժան և անմարդկային առաջնորդ է, թեև թուրքերը շատ ավելի դաժան էին, քան Դրակուլան։ Ցեպեշ մականունը թարգմանվում է որպես «Ցից հանող»։

Ընտանիք

խմբագրել

1437 թ. օգոստոսից մինչև 1439 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում ծնվում է Դրակուլայի եղբայր Ռադուն[7][8]։ Գրեթե նույն ժամանակ մահանում է նրանց մայրը, որից հետո հայրն ամուսնանում է Կոլցունա անունով մի կնոջ հետ։ Ծնվում է Դրակուլայի ևս մեկ եղբայր, ով հետագայում հայտնի է դառնում որպես Վլադ Վանական։

Քաղաքական իրավիճակը

խմբագրել

1442 թ. գարնանը Դրակուլայի հայրը վիճում է Յանոշ Խունյադիի հետ, ով այդ ժամանակ հանդիսանում էր Հունգարիայի փաստացի առաջնորդը։ Վեճի արդյունքում Յանոշը որոշում է Վալախիայում իշխանության բարձրացնել Բասարաբ 2-րդին։ 1442 թ. ամռանը Դրակուլայի հայրը մեկնում է Թուրքիա՝ սուլթան Մուրատ 2-րդից օգնություն խնդրելու, սակայն ստիպված է լինում մնալ այնտեղ 8 ամիս։ Այդ ընթացքում Հունգարիայում հաստատվում է Բասարաբ 2-րդը, իսկ Դրակուլան ընտանիքի հետ միասին ստիպված է լինում թաքնվել։ 1443 թ. Դրակուլայի հայրը վերադառնում է Թուրքիայից՝ թուրքական զորքերի հետ միասին և գահընկեց է անում Բասարաբ 2-րդին։ Յանոշ Խունյադին չի խոչընդոտում դրան, քանի որ թուրքերի դեմ արշավանքի էր պատրաստվում։

Կյանքի վերջին տարիները

խմբագրել

1475 թ. Վլադ 3-րդ Դրակուլան ազատ է արձակվում հունգարական բանտից և վերսկսում է մասնակցությունը թուրքերի դեմ արշավանքներին։ 1475 թ. նոյեմբերին հունգարական բանակի կազմում (որպես «արքայական կապիտան»` Մատյաշ թագավորի հրամանատարներից մեկը) մեկնում է Սերբիա, որտեղ 1476 թ. հունվար-փետրվար ամիսներին մասնակցում է թուրքական Շաբաց ամրոցի պաշարմանը։ 1476 թ. փետրվարին մասնակցում է Բոսնիայում թուրքերի դեմ պատերազմին, իսկ 1476 թ. ամռանը մեկ այլ «արքայական կապիտան» Շտեֆան Բատորիի հետ միասին Մոլդովայի իշխան Շտեֆան Մեծին օգնում է պաշտպանվել թուրքերից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lallanilla M. NBCNews.com — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.geni.com/people/Vlad-the-Impaler-Dracula-Prince-of-Wallachia/6000000002447338054
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Documenta Romaniae Historica. Seria D. Relatii intre Tarile Romane. Volumul 1 (1222—1456) — Editura Academiei Republicii Socialiste Romania, Bucuresti, 1977
  5. 5,0 5,1 Как звали Дракулу при жизни — примеры из писем 15-го века
  6. Nicolae Stoicescu Vlad Tepes — Editura Academiei Republicii Socialiste Romania, 1976
  7. Обстоятельства жизни Дракулы с 7 до 14 лет — подробно
  8. Constantin Rezachevici Cronologia critica a domnilor din Tara Romaneasca si Moldova – Editura Enciclopedica, Bucuresti, 2001 – Vol. I – ISBN 973-45-0386-3 (general), ISBN 973-45-0387-1 (Vol. I)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադ Դրակուլա» հոդվածին։