Չինացիներ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Չինացիներ, մարդկանց որոշակի հանրություն, ովքեր որևէ կերպ կապված են մի շարք ընդհանրություններով։ Գոյություն ունեն մարդուն չինացի անվանելու մի քանի նախապայման.
- Դա այն մարդիկ են, ովքեր ունեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (մայրցամաքային Չինաստան, Հոնկոնգ և Մակաո) կամ Չինաստանի Հանրապետության (Թայվան) քաղաքացիություն և բնակվում են այնտեղ։

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե արդյոք քաղաքացիությունը Չինաստանում մարդուն դարձնում է չինացի՝ կան տարբեր կարծիքներ, քանի որ Թայվանի անկախության կողմնակիցները չեն համարում, որ Թայվանը Չինաստանի մասն է։ Չինական ազգի վերաբերյալ նման պատկերացումը ունի իրավական հիմք։
- Չինական ազգի էթնիկ կազմը ներառում է բոլոր 56 ազգություններ, որոնք ապրում են Չինաստանում և պաշտոնապես ճանաչվել են կառավարության կողմից (օրինակ՝ մոնղոլներ, մանչժուրներ, տիբեթցիներ և այլն), ինչպես նաև կազմավորված այնպիսի էթնիկ խմբեր, որոնք ապրում են Չինաստանում Ցին դինաստիայից (1644-1911 թթ) սկսած։ Դա վերաբերվում է նաև արտասահմանում ապրող չինացիներին։
- Հաճախ չինացի են անվանում Չինաստանում մեծամասնություն կազմող հան ազգությանը։
- Բացի ազգությունից, «չինական»-ին պատկանելիությունը որոշվում է նաև բնակության վայրով (աշխարհագրական ֆակտոր), ծագումով (կենսաբանական պատճառ), տոհմաբանությամբ (պատմական և տոհմաբանական ֆակտոր)։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չինացիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 49)։ |