Շանոն
Շանոն (անգլ.՝ Shannon), ամենամեծ գետը Իռլանդիայում։ Երկարությունը 368 կմ է, ավազանը՝ 15.7 հազար քառակուսի կմ։ Հոսում է կենտրոնական հարթավայրով, անցնում Լոխ Ալեն, Լոխ Ռի, Լոխ Դերգ և այլ լճերով՝ առաջացնելով մոտ 100 կմ երկարությամբ էստուար, թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Սնումը անձրևային է, հորդացումը աշնանն ու ձմռանը։ Միջին ծախսը ստորին հոսանքում մոտ 200 մ²/վրկ է։ Նավարկելի է համարյա ամբողջ երկարությամբ։ Մեծ և Ռոյալ (Արքայական) ջրանցքներով կապվում է Դուբլինի հետ։ Շանոնի վրա է Արդնաքրաշ ՀԷԿ-ը, ափերին՝ Քարիք, Աթլոն, Քիլալո, Լիմերիք քաղաքները։
Շանոն | |
---|---|
Շանոն գետը Լիմերիկ քաղաքում | |
Բնութագիր | |
Երկարություն | 386 |
Ավազանի մակերես | 15 700 կմ² |
Ավազան | 15 700 |
Ջրի ծախս | մոտ 200 |
Ջրահոսք | |
Ակունք | Կալիֆի լեռներ |
Բարձրություն | 76 մ |
Գետաբերան | Ատլանտյան օվկիանոս |
Գետաբերանի տեղակայում | Shannon Estuary? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | River Inny?, River Feale?, River Suck?, River Brosna?, Little Brosna River? և Boyle River? |
Ջրի մարմիններ | Lough Ree? և Lough Derg? |
Երկիր | Իռլանդիա |
Ջրահավաք | Shannon River Basin? |
Գետը Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանոն» հոդվածին։ |