ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո (անգլ.՝ United States Census Bureau, Bureau of the Census)` կառավարական գործակալություն, որի վրա է դրված ԱՄՆ բնակչության մարդահամարի կազմակերպման պատասխանատվությունը։ Ինչպես նաև այն հավաքում և վիճակագրական մշակման է ենթարկում այլ ազգային ժողովրդագրական և տնտեսական տվյալներ։ Փաստացի սա ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինն է[3][4][5][6]։
ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո անգլ.՝ United States Census Bureau | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | վիճակագրական ծառայություն և United States federal agency? |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1903 |
Գլխադասային գրասենյակ | Սաթլենդ, Փրինս Ջորջս շրջան, Մերիլենդ, ԱՄՆ[1][2] |
Վերադաս կազմակերպություն | United States Department of Commerce? |
Կայք | census.gov |
Բնակչության մարդահամարի բյուրոն համարվում է ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքային ենթաբաժին։ Գործակալության ղեկավարը գործող նախագահի կողմից նշանակված քաղաքական անձ է։
Մարդահամարի բյուրոն տալիս է գնահատականներ մարդահամարների միջև և իրականացնում է բնակչության թվաքանակի կանխատեսումներ։ Բացի դրանից, սույն մարդահամարները ազդում են ավելի քան 300 միլիարդ դոլարի` ամենամյա դաշնային և նահանգների կողմից` բարենորոգման, առողջապահության, կրթության, տրանսպորտի և այլնի համար տրված փոխհատկացումների վերատեղաբաշխման վրա։ Այդ պատճառով Մարդահամարի բյուրոյի պարտականությունների մեջ է մտնում մարդկանց և տնտեսությանը վերաբերվող վիճակագրության հավաքագրումը։ Բացի այդ, հաճախակի տեղի է ունենում տարբեր դաշնային և տեղական մարմինների հետաքրքրությունների մեջ մտնող թեմաների մասին տվյալների հավաքագրումը, ինչպիսին են զբաղվածությունը, հանցագործությունները, առողջությունը, կարիքների և բնակատեղի ծախսերը։ Դրանք հրապարակվում են ինչպես «ժողովրդագրական տեսություններ»։ Մարդահամարի բյուրոն նաև հրապարակում է արտադրությանը, տարատեսակ վաճառքներին, ծառայություններին վերաբերող տվյալներ։
Մարդահամարի բյուրոն բազայավորվում է Սյութլենդ[en] քաղաքում (Մերիլենդ նահանգ) և ևս 12 շրջանային գրասենյակներում. Ատլանտա, Բոստոն, Դալաս, Դենվեր, Դետրոյթ, Կանզաս Սիթի, Լոս Անջելես, Նյու Յորք, Սիեթլ, Ֆիլադելֆիա, Չիկագո և Շառլոթ քաղաքներում։ Տվյալների մշակման ազգային կենտրոնը գտնվում է Ինդիանա նահանգի Ջեֆերսոնվիլ[en] քաղաքում։
Կրճատ պատմությունԽմբագրել
Միացյալ Նահանգների Սահմանադրության առաջին հորվածը նախատեսում է, որ բնակչության մարդահամարը պետք է տեղի ունենա ոչ պակաս, քան մեկ անգամ 10 տարում։ Սրանից է կախված յուրաքանչյուր նահանգի մանդատների քանակը Ներկայացուցիչների պալատում և Ընտրողների կոլեգիայում։ Մարդահամարի բյուրոն այս լիազորությունները արդեն ստացել է ԱՄՆ 13 նահանգներով ձևավորման արձանագրությունում։ Այժմ մարդահամարը տեղի է ունենում զրոյով ավարտվող և «տասնամյակ» անվանումը ստացած յուրաքանչյուր 10 տարում (2000,2010)։
1790-1840 թվականներին մարդահամարը տեղի էր ունենում շերիֆների ուժով։ 1840 թվականից ստեղծվել է մարդահամարի կենտրոնական գրասենյակ, որը գործել է միայն տասնամյա մարդահամարի ժամանակ։ 1890 թվականին մարդահամարի ընթացքուն առաջին անգամ արդյունքների մշակման համար օգտագործել են Հերման Հոլլերիթի հեղինակած աղյուսակավորող էլեկտրական մեքենան։ 1902 թվականին Մարդահամարի ժամանակավոր գրասենյակը վերակազմակերպվել է և 1903 թվականին ի վերջո ստացել ներկայիս անվանումը ԱՄՆ առևտրի նախարարության կառուցվածքում։ Մարդահամարի բյուրոն դարձել է ԱՄՆ կենտրոնական վիճակագրական մարմինը։
2006 թվականին Բնակչության մարդահամարի բյուրոյում աշխատում էր 5593 մարդ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Geographic Names Information System
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝USCB DOC-D1026 QVC Manual 01/03/09
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Why We Conduct the Decennial Census»։ United States Census Bureau։ October 28, 2019։ Վերցված է April 12, 2020
- ↑ «BNL Consulting»։ bnlconsulting.com։ Վերցված է 2017-01-20
- ↑ «Analysis | The U.S. census is in trouble. This is why it's crucial to what the nation knows about itself.»։ Washington Post։ Վերցված է 2017-05-15
Արտաքին հղումներԽմբագրել
- ԱՄՆ Մարդահամարի բյուրո (պաշտոնական կայք)(անգլ.)