Օդրա
Օդեր (լեհ. և չեխ. Odra, գերմ. Oder), գետ Արևմտյան Եվրոպայում: Ակունքը գտնվում է Սուդետներում՝ Չեխիայի տարածքում, առավելապես հոսում է Միջինեվրոպական հարթավայրով՝ Լեհաստանում և Լեհաստանի ու ԳԴՀ-ի սահմանով: Թափվում է Բալթիկ ծովի Շչեցինի ծոցը: Երկարությունը 854 կմ որից 112 կմ- Չեխիայում (6%), 742 կմ-ը (89%) Լեհաստանում (ներառյալ 187 կմ-ը սահմանային Գերմանիայի և Լեհաստանի միջև) և Գերմանիայում (5%): Վիսլայից հետո մեծությամբ երկրորդ գետ Լեհաստանում: Նավարկելի է մինչև վերնագավառը: Ջրանցքներով միացված է Էլբա և Վիսլա գետերին: Օդրայի ափին է գտնվում Օստրավա, Օպոլե, Վրոցլավ, Շչեցին, Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքները[2]:
Օդեր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 854 |
Ավազանի մակերես | 125 000 կմ², 118 900 կմ²[1] և 106 056 կմ²[1] |
Ջրի ծախս | Լեհաստանում480 |
Ջրահոսք | |
Ակունք | Չեխիա |
Ակունքի տեղակայում | Fidlův kopec? և Oderské vrchy?[1] |
Բարձրություն | 634 մ |
Գետաբերանի տեղակայում | Բալթիկ ծով |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Doubravka?, Psina?, Osobłoga?, Oława?, Kaczawa?, Bóbr?, Lusatian Neisse?, Welse?, Warta?, Lubina?, Widawa river?, Cicha Woda?, Ilanka?, Pliszka?, Barycz?, Jezierzyca?, Zimnica?, Nysa Kłodzka?, Q1574315?, Kłodnica Canal?, Ślęza?, Opava?, Łarpia?, Bystrzyca?, Olza?, Ostravice?, Mała Panew?, Gunica?, Ինա, Kłodnica?, Gowienica?, Gręziniec?, Tywa?, Wietlina?, Q9163760?, Q9181788?, Q9324079?, Słubia?, Q11715001?, Q11734788?, Q11734793?, Q11750295?, Q11787707?, Q11811736?, Q11828764?, Q36212653?, Luha? և Q854581? |
Երկիր | Չեխիա, Լեհաստան և Գերմանիա |
Երկրամաս | Բրանդենբուրգ, Opole Voivodeship?, Ներքինսիլեզյան վոևոդություն, Սիլեզիայի վոյեվոդություն, Lubusz Voivodeship? և Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն |
Ջրահավաք | Oder Basin? |
![]() |
ԱնվանումԽմբագրել
Գետը ունի մի քանի անվանումներ տարբեր լեզուներով: Գերմաներեն և անգլերեն՝ Օդեր, չեխերեն, լեհերեն և ներքին լուժիկերեն՝ Օդրա, իսկ վերին լուժիկերեն Վոդրա, միջնադարյան լատիներեն Օդ(դ)երա: Անվանումը ունի հնդեվրոպական հիմք, որը վերակառուցվում է որպես uodr (ջուր):
Վաղ հիշատակումներԽմբագրել
Գետի մասին հիշատակում է Պտղոմեոսը որպես Συήβος (Սուեբոս, լատիներեն՝ Suevus): Սա հիմք ընդունելով որոշ հետազոտողներ գետի անունը կապում են սուեբների գերմանական ցեղերի հետ: Հին հռոմեացիները գետը օգտագործում էին որպես սաթի ճանապարհի մի մաս՝ Բալթիկ ծովից դեպի Հռոմեական կայսրության սահման: Միջնադարում գետը հիշատակվում է Dagome iudex-ում որպես Միեշկո I տիրույթների արևմտյան սահման:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- «Одер»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Kubicki W., Waszczuk Е., Odrapolska rzeka, Warsz., 1968
Արտաքին հղումներԽմբագրել
- Wasserstands- und Durchflussanzeige auf tschechischem Gebiet (de)
- Wasserstands- und Durchflussanzeige auf polnischem und deutschem Gebiet
- WWF-Oder-Auen-Atlas
- Projekt OderRegio – Transnationales Handlungsprogramm zum vorbeugenden raumordnerischen Hochwasserschutz im Einzugsgebiet der Oder
- Das Sommerhochwasser der Oder 1997 (PDF-Datei; 6,54 MB)
- Das Sommerhochwasser der Oder 2010 (PDF-Datei; 5,53 MB)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օդրա կատեգորիայում։ |