Արևմտյան Դվինա[1] (բելառուս․՝ Заходняя Дзвіна, Լատվիայում՝ Դաուգավա, լատիշ․՝ Daugava, լատգ․՝ Daugova, լիվ.՝ Väinäjoki, Väinajõgi, Väina, Viina, Veena, Vēna, Vina, Duna[2]), գետ Ռուսաստանում, Բելառուսում և Լատվիայում (վերջինիս սահմաններում՝ Դաուգավա)։ Երկարությունը 1020 կմ է, ավազանը՝ 87900 կմ2։ Սկիզբ է առնում Վալդայան բարձրությունից և թափվում Ռիգայի ծոցը։ Ունի զառիթափ ափերով նեղ, խոր հովիտ։ Արևմտյան Դվինան տեղ-տեղ ծանծաղ է, սահանքավոր։ Սնումը հիմնականում ձնային և գրունտային ջրերից է։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 700 մ3/վրկ է։ Սառցակալում է դեկտեմբեր-մարտ ամիսներին։ Վտակներն են Մյոժան, Կասպլյան, Լուչեսան, Ուլլան, Դիսնան՝ ձախից, Տորոպան, Դրիսսան, Այվիեքստ են, Դուբնան, Օգրեն՝ աջից։ Նավարկելի է առանձին հատվածներում։ Բերեզինյան ջրանցքով Արևմտյան Դվինան միացած է Դնեպրին։ Արևմտյան Դվինայի վրա են Պլյավինի և Կեգումի ՀԷԿ-երը, կառուցվում է (1972) Ռիգայի ՀԷԿ-ը։ Արևմտյան Դվինայի ափին են Վիտեբսկը, Պոլոցկը, Դաուգավպիլսը, Եկաբպիլսը, գետաբերանի մոտ՝ Ռիգա ծովային նավահանգիստը։

Արևմտյան Դվինա
Գետը Ռիգայում
Բնութագիր
Երկարություն1020 կմ
Ավազանի մակերես87 900 կմ²
ԱվազանԲալթիկ ծով
Ջրի ծախս678 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎալդայի բարձրություն, Անդրեապոլսկի շրջան և Koryakino?
Գետաբերանի տեղակայումՌիգայի ծոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAiviekste River?, Obaĺ?, Palata River?, Drysa?, Rosica?, Ogre River?, Kasplya?, Ula?, Ušača?, Dzisna?, Mezha?, Dubna River?, Velesa?, Usvyacha?, Լուչոսա, Վիտբա, Drujka?, Toropa?, Sarjanka?, Buļļupe?, Pērse?, Viata?, Vužyca?, Bieĺčyca?, Dvinka?, Zhizhitsa?, Laucesa?, Mārupīte?, Meļņička?, Olekte?, Riga?, Chernoguzka?, Šuņica?, Kryvinka?, Bikloža?, Zmiejka?, Sosnіca?, Shevinka?, Valynka?, Lužasnianka?, Mīlgrāvis?, Poguļanka?, Indrica?, Nača?, Biazuńja?, Sechna?, Somnica?, Strunka?, Turaŭlianka?, Hapaka grāvis?, Biarozavy Mastok?, Prudok?, Jazvinka?, Meritsa?, Volta?, Radžu?, Kamenka? և Korotyshka?
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան, Բելառուս Բելառուս, Լատվիա Լատվիա
ԵրկրամասՎիտեբսկի մարզ, Տվերի մարզ, Սմոլենսկի մարզ, Կրասլավայի շրջան, Augšdaugava Municipality?, Դաուգավպիլս, Լիվանիի շրջան, Եկաբպիլսի շրջան, Այզկրաուկլեի շրջան, Օգրեի շրջան, Սալասպիլսի շրջան, Կեկավայի շրջան և Ռիգա
ՋրահավաքDaugava basin?
Գետը Վիքիպահեստում

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Edgar Valter Saks AESTII - an analysis of an ancient European civilization. — Montreal - Heidelberg: Võjtleja, 1960. — С. 20. — 200 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Դվինա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 40