Բելտ, Մեծ Բելտ, Փոքր Բելտ, նեղուցներ, որոնք Բալթիկ ծովը կապում են Կատեգատ նեղուցն։

Մեծ Բելտը գտնվում է Լոլան, Զելանդիա, Լանգելան և Ֆյուն կղզիների միջև։ Երկարությունը մոտ 120 կմ է, ամենանեղ հատվածը՝ 11 կմ, խորությունը՝ մինչև 58 մ։ Երկաթուղային լաստով Նյուբորդը (Ֆյուն կղզի) կապված է Կորսյորի (Զելանդիա կղզի) հետ։

Փոքր Բելտը ընկած է Ֆյուն, Էրյո, Ալս կղզիների և Յուտլանդական թերակղզու միջև։ Երկարությունը մոտ 130 կմ է, ամենանեղ հատվածը՝ 0,6 կմ, խորությունը՝ հվ-ում 25–35 մ, հս–ում՝ 10–15 մ։ Կառուցված է երկաթուղային կամուրջ, որով անցնում է Համբուրգ–Կոպենհագեն–Ստոկհոլմ միջազգային մայրուղին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 378