Բացել գլխավոր ցանկը

Կոորդինատներ: 57°37′32″ հս․ լ. 23°35′5″ ավ. ե. / 57.62556° հս․. լ. 23.58472° ավ. ե. / 57.62556; 23.58472

Gulf of Riga-Waterview.JPG

Ռիգայի ծոց (լատիշ․՝ Rīgas jūras līcis, էստ․՝ Liivi laht), ծովածոց Բալթիկ ծովի արևելքում՝ Լատվիայի և Էստոնիայի միջև։ Ծովից բաժանված է Էստոնիային պատկանող Արևմտա-Էստոնական արշիպելագի կղզիներով։ Ծոցը մխրճվում է մայրցամաքի մեջ 174 կմ, նրա ընդհանուր մակերեսը կազմում է 18, 1 հազ. կմ²։ Ծոցի լայնությունը կազմում է 137 կմ, առավելագույն խորությունը՝ 54 մ[1]։

Ռիգայի ծոցի ափեզրին են տեղաբաշխված Ռիգա և Պյառնու քաղաքները, հարավային ափին է գտնվում Յուրմալա քաղաքը, իսկ հյուսիսից ծոցը սահմանափակող Սաարեմաա կղզու վրա՝ Կուռեսաառե քաղաքը։ Ծոցի արևմտյան ափեզրը կոչում են Լիվական ափ, այն պաշտպանվող մշակութային գոտի է։

Լողափ Լատվիայում, Ռիգայի ծոց

Աշխարհագրական բնութագիրըԽմբագրել

Ափեզրը հիմնականում ցածրադիր է և ավազոտ։ Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 18 °C, իսկ ձմռանը իջնում է մինչև 0 - 1° С, ինչի պատճառով ծովածոցի մակերևույթը դեկտեմբերից մինչև ապրիլ ամիսները ծածկվում է սառույցով։ Աղիությունը կազմում է 3, 5 - 6 ‰։

Հոսանքը պտուտակային է, միջին արագությունը 8 սմ/վ։

Ռիգայի ծոց են թափվում՝ Արևմտյան Դվինա (Դաուգավա), Լիելուպե, Գաույա, Սալացա, Պյառնու, Ագե, Սվետուպե, Ռոյա և այլ ավելի փոքր գետերը։

Ավազանը և կղզիներըԽմբագրել

Կղզիները մայրցամաքային մասից բաժանված են Իրբենյան նեղուցով, որը գտնվում է Կոլկասռագս հրվանդանի և Սաարեմաա կղզու հարավային եզրի միջև, ինչպես նաև Վյայնամերի նեղուցով, որը բաղկացած է Սուուռվյայն (Մուհու կղզու և մայրցամաքային մասի միջև) և Հարի կուրկ (Հիյումաա և Վոռմսի կղզիների միջև) նեղուցներից։

Ռիգայի ծոցում են գտնվում Էստոնական Կիհնու, Ռուհնու, Աբռուկա և Մանիլայդ կղզիները։ Հյուսիս-արևելքում առանձնանում է Պյառնուի ծոցը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ռիգայի ծոց (Բալթիկ ծով) - Հոդված Առցանց Բրիտանիկա հանրագիտարանում (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել