Այս հոդվածը գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նևա (այլ կիրառումներ)։

Նևա (ռուս.՝ Нева), գետ Ռուսաստանում (Լենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ), որը միացնում է Լադոգա լիճը Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի Նևա գետի ծովախորշի հետ։

Նևա
Նևա գետ, Պետրոպավլովյան ամրոց
Բնութագիր
Երկարություն74
Ավազանի մակերես281 000 կմ²
ԱվազանԲալթիկ ծով
Ջրի ծախս2500
Ջրահոսք
ԱկունքՊետրոկրեպոստ ծովախորշ, Լադոգա լիճ
Ակունքի տեղակայումԼադոգա լիճ[1]
Բարձրություն4,29 մ
Կոորդինատներ59°57′24″ հս․ լ. 31°02′44″ ավ. ե.HGЯO
ԳետաբերանՆևա խորշ, Ֆիննական ծոց
Գետաբերանի տեղակայումՆևայի ծովախորշ
Բարձրություն0,03 մ
Կոորդինատներ59°56′41″ հս․ լ. 30°18′34″ ավ. ե.HGЯO
Տեղակայում
Հոսող հոսքերMga?, Թոսնա, Իժորա, Slavyanka?, Okhta?, Moyka River?, Dubrovka?, Duderhof Channel?, Kronverksky Strait?, Moyka?, Murzinka?, Svyatka?, Spartak?, Chyornaya Rechka?, Utka?, Chyornaya?, Ladoga Canal?, Pryazhka?, Salnobuyansky Canal?, Svyatukha? և Kiselëvka?
Ջրի մարմիններԼադոգա լիճ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԼենինգրադի մարզ, Սանկտ Պետերբուրգ
ՋրահավաքՆևայի ավազան
Գետը Վիքիպահեստում

Երկարությունը 74 կմ է, սեփական ավազանի մակերեսը՝ 5 000 կմ²։ Նևա գետը՝ միակն է, որը դուրս է հոսում Լադոգա լճից։ Նևայի ափին գտնվում են չորս քաղաքներ՝ Շլիսելբուրգը, Կիրովսկը, Օտրադնոեն, Սանկտ Պետերբուրգը, և մի քանի տասնյակ այլ բնակավայրեր։ Նավարկելի է ամբողջ երկայնքով, համարվում է Վոլգա-Բալթյան ջրային ուղու և Բելոմոր-Բալթյան ջրանցքի մի մասը։

Անվան ծագում

խմբագրել

Ֆիննական բառը ակտիվորեն օգտագործվում է ժամանակակից ֆիներեն լեզվի մեջ, այդ թվում նաև տեղանվանաբանության մեջ, neva բառի տեսքով, նշանակում է ճահճային տեղանքի տեսակ՝ անցումային ճահիճներ։ Չունի նմանօրինակներ ուգրո-ֆիննական լեզուներումում, ինչը վկայում է ֆիննական ծագման մասին։

Շվեդական վարկածն ամենաթույլն է. բոլոր շվեդական աղբյուրներում գետը կոչվում է Նևա, շվեդական տարածքների ընդլայնումը դեպի Ֆինլանդիա սկսվել է շատ ավելի ուշ, երբ տարածքը արդեն բնակեցված էր և անվանումները արդեն տրվել էին։

Նևա գետի ջրանվան ծագման մյուս վարկածն առաջարկում է պատմաբան Վյաչեսլավ Կուլեշովի աշխատությունը, որի եզրակացություններն աջակցություն են ստացել հնագետ Դմիտրի Մաչինսկու[2] և ֆիննո-ուգորական լեզվագետներ Եվգենի Խելինսկու[3] և Վլադիմիր Նապոլսկու կողմից[4]։

Կուլեշովը եկել է այն եզրակացության, որ Նևա ջրանունը համարվում է հին եվրոպական և գալիս է հնդեվրոպական նախալեզվից *neṷa «նոր»։ Նրա ծագումնաբանությունը կապված է Արևելյան Մերձբալթիկայի հնդեվրոպական ցեղերի հետ, ովքեր, հավանաբար, կապակցված են եղել հին գերմանացիների և բալթերի հետ։ «Նոր» իմաստը կապված է գետի առաջացման առանձնահատկությունների հետ. հնարավոր է, որ հենց այդ հին գերմանացիները դարձել են վկաներ, թե ինչպես է ջուրը Լադոգա լճից ներթափանցում Ֆիննական ծոց, այդ պատճառով առաջացած գետը անվանել են «նոր»։ Երբ արևելքից տարածաշրջան են եկել մերձբալթյան-ֆիննական ժողովրդները, նրանք փոխառել են գետի այդ հնդեվրոպական անվանումը։ Սլավոնական բնակչությունն իրենց հերթին փոխառել է Նևա անվանումը մերձբալթյան-ֆիննական Neva (joki) բառից։ Գետի սկանդինավյան անվանումը, այդպիսով, մինչ այժմ պահպանել է բրոնզի դարից եկած իր շարունակական իրավահաջորդությունը և սկզբնական իմաստը[5]։

Հին ռուսական ավանդության մեջ Նևա անվանումն առաջին անգամ կիրառվել է «Ալեքսանդր Նևսկու մասին պատմվածք»-ի մեջ (13-րդ դար)։ Դրանից առաջ հին ռուսական Նևո անվանումը գործածվում էր Լադոգա լճի համար։

Հիդրոգրաֆիա

խմբագրել

Նևա գետի երկարությունը կազմում է 74 կմ, ավազանի մակերեսը՝ 281000 կմ² է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 2500 մ³։

Վտակներ

խմբագրել

Նևա գետի վտակներն են ձախից՝ Մգա, Տոսնա, Իժորա, Սլավյանկա, Մուրզինկա, աջից՝ Օխտա, Սև գետերը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Д. Р. Нева (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1897. — Т. XXа. — С. 787—795.
  2. Мачинский Д. А., Кулешов B. C. Северные народы середины IV — первой половины VI в. в «Getica» Иордана // Ладога и Глеб Лебедев. Восьмые чтения памяти Анны Мачинской. СПб., 2004. С. 51.
  3. Helimski E. Ladoga and Perm revisited Արխիվացված 2015-07-22 Wayback Machine // Studia Etymologica Cracoviensia 13 (2008) P. 75-88.
  4. Этническая история: вопросы Владимиру Напольских
  5. Кулешов В. С. Нева: свидетельства индоевропейской традиции // Ладога — первая столица Руси. 1250 лет непрерывной жизни. VII чтения памяти Анны Мачинской, 2003.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 239