Մալիբու

Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում

Մալիբու (անգլ.՝ Malibu) ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի արևմուտքում տեղակայված քաղաք։

Բնակավայր
Մալիբու
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես51,354428 կմ², 51,354425 կմ²
ԲԾՄ32±1 մետր
Բնակչություն10 654 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիPDT?
Փոստային դասիչ90263–90265, 90263 և 90265
Պաշտոնական կայքmalibucity.org(անգլ.)
Մալիբու (ԱՄՆ)##
Մալիբու (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

Մալիբուն Չումաշ (ամերիկյան հնդկացիներ) ցեղի տարածքների մի մասն է։ Հնդկացիներն այդ վայրը անվանել են «Հումալիվո», և այստեղից էլ առաջացել է քաղաքի ներկայիս անվանումը։ 1891 թվականից Մալիբուի տարածքը սկսեց պատկանել Ֆրեդերիկ Հասթինգս Ռինջսին։ Վերջինս իր ընտանիքի հետ այնպիսի խնամք ցուցաբերեց իրենց տարածքների նկատմամբ, որ նույնիսկ վարձեց արհեստավարժ պահակների, որոնց խնդիրն էր արգելել կողմնակի անձանց մուտքը Մալիբուի տարածք։ Ռինջս ընտանիքը երկարատև դատական գործընթացի մեջ մտավ նահանգային իշխանությունների հետ Հարավխաղաղօվկիանոսյան երկաթգծի կառուցման խնդրի շուրջ։ Մինչև 1929 թվականը Մալիբուում չկար ոչ մի ասֆալտապատ ճանապարհ, և երբ ի վերջո նահանգային իշխանությունները շահեցին դատը, կառուցվեց Խաղաղօվկիանոսյան մայրուղին։ Այդ ժամանակ Ռինջս ընտանիքը պառակտվեց և Ֆրեդերիկ Ռինջսի այրին՝ Մեյ Ռինջսը, ստիպված էր մաս-մաս վաճառել իր կալվածքները։ 1926 թվականին վերջնական սնանկացումից խուսափելու համար Ռոնդա Մեյ Ռինջսը հիմնեց կղմինդրի արտադրման ֆաբրիկա։ Ֆաբրիկան արտադրում էր դեկորատիվ կղմինդր, որով մինչ այժմ էլ զարդարված են Լոս-Անջելեսի պաշտոնական շենքերի և Բևերլի-Հիլզի առանձնատների տանիքները։ Ցավոք 1931 թվականին ֆաբրիկան այրվեց։ 20-րդ դարի սկզբին շնորհիվ հոլիվուդյան արիստոկրատիայի այստեղ սկսեց կառուցվել ամառային պալատներ և վիլլաներ, որոնցից առավել հայտնին է Մալիբուի դղյակը։ Մալիբուն քաղաքի կարգավիճակ է ստացել 1991 թվականին։

Աշխարհագրություն խմբագրել

Մալիբուի ընդհանուր մակերեսը կազմում է 101, 0 հազ կմ²՝ 19, 9 կմ² ցամաքային և 81, 1 կմ² ջրային տարածություն։ Չոր թփային բուսականությունը և կավային բլուրների թեք լանջերը Մալիբուի լեռնային կիրճերը դարձնում են խոցելի հրդեհների և ջրհեղեղների համար։ Մալիբուի ափագիծը (նաև Սանտա-Բարբարայի հատվածը) ձգվում է արևմուտքից արևելք՝ ինչպես և իր գլխավոր Խաղաղօվկիանոսյան մայրուղին։

Կլիմա խմբագրել

Ինչպես և Կալիֆոռնիայի հարավային ափի քաղաքների մեծամասնությունը այնպես էլ Մալիբուն, տեղակայված է միջերկրածովյան մերձարևադարձային կլիմայական զոնայում։ Տարածքին բնորոշ է մեղմ, խոնավ ձմեռ և տաք ու հեղձուցիչ ամառ։ Ամռանը ցերեկային ջերմաստիճանը կարող է գերազանցել 32 °C, ընդ որում միջին նվազագույն ջերմաստիճանը գտնվում է 25, 6 °C-ի գոտում։ Ձմռանը առավելագույն ցերեկային ջերմաստիճանը կազմում է 15, 6 °C, իսկ միջին ամենացածր գիշերայինը՝ 9, 4 °C։ Անձրևոտ են ձմեռային և գարնանային ամիսները (փետրվարն ամենախոնավն է)։ Մալիբուում միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 380 մմ։ Քաղաքի մատույցներում ձյուն տեղացել է միայն լեռնային շրջաններում։ 2007 թվականի հունվարի 17-ին հյուսիսարևմտյան լեռնալանջերին տեղաց 7, 6 սմ ձյուն։ Դա առաջին ձյունն էր վերջին 50 տարիների ընթացքում և ռեկորդային քաղաքի պատմության մեջ։ Սակայն շնորհիվ նրա, որ լեռներում ջերմաստիճանը միջինը կազմում է 8, 9 °C, ձյունը մնաց ընդամենը մեկ օր։ Սովորաբար լեռներում ամառները չոր են և շոգ։ Տարվա ընթացքում հաճախ են մառախուղները։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2000 թվականի տվյալների՝ քաղաքում հաշվառված էին 12757 բնակիչ, իսկ 2006 թվականի տվյալներով՝ 13176։ Բնակչության խտությունը կազմում է 244, 4 մարդ կմ²։ Բնակչության միջին տարիքը 43 է, ամեն 100 կնոջ բաժին է հասնում 97, 8 տղամարդ։ Ըստ 2000 թվականի տվյալների՝ տղամարդկանց տարեկան միջին եկամուտը կազմել է 100000 ԱՄՆ դոլլար, իսկ կանանցը՝ 46919։ Բնակչության մեծամասնությունը կենտրոնացված է մերձափնյա շրջաններում։

Քաղաքականություն խմբագրել

Ինչպես Լոս-Անջելես օկրուգի բնակչության մեծամասնությունը, այնպես էլ մալիբուցիները, պաշտպանում են ձախակողմյանների քաղաքական հայացքները։ 2004 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում թեկնածուներից Ջոն Քերրին հավաքեց ընտրողների ձայների 60%-ը, իսկ Ջորջ Բուշը՝ 39%։

Մալիբու և ԶԼՄ խմբագրել

Մալիբուն հանդիսանում է անթիվ ֆիլմերի և հեռուստանախագծերի իրականացման վայր։ Զանազան ծրագրեր և ապրանքներ անվանվել են Մալիբուի պատվին։ Մալիբուին աշխարհահռչակ ճանաչում բերեցին Լողափ կամ Մալիբուի փրկարարները (Baywatch) սերիալը, որտեղ դերախաղով աչքի էին ընկնում Պամելա Անդերսոնը, Յասմին Բլիտը և այլք։ 2017 թվականի մայիսին երգչուհի Մայլի Սայրուսը ձայնագրեց «Malibu» երգը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար
  2. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. «Майли Сайрус в неожиданно романтичном образе признается в любви в клипе Malibu». Cosmopolitan. May 12, 2017. Վերցված է 17 мая 2017-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիբու» հոդվածին։