Պաոլա Սուարես (իսպ.՝ Paola Suárez, հունիսի 23, 1976(1976-06-23)[1][2], Պերգամինո, Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի թենիսիստ, զույգային կարգում Մեծ սաղավարտի առաջնությունների ութակի հաղթող, զույգային կարգում Մեծ սաղավարտի առաջնությունների ութակի ֆինալիստ (վեց անգամ՝ զույգային կարգում, երկու անգամ՝ միքստում), զույգային կարգում WTA Ամփոփիչ մրցաշարի հաղթող (2003), զույգային կարգում Օլիմպիական խաղերի թենիսի առաջնության մրցանակակիր, WTA 48 առաջնությունների հաղթող (չորսը՝ միայնակ կարգում), զույգային կարգում աշխարհի առաջին կին ռակետ, միայնակ կարգում Մեծ սաղավարտիի երիտասարադական մեկ առաջնության ֆինալիստ (Ֆրանսիայի բառ առաջնություն 1992

Պաոլա Սուարես
իսպ.՝ Paola Suárez
Սեռիգական
Քաղաքացիություն Արգենտինա
Բնակվելու վայրMunro, Buenos Aires?
Ծննդյան ամսաթիվհունիսի 23, 1976(1976-06-23)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրՊերգամինո, Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Հասակ170 սմ
Քաշ64 կգ
Կարիերայի սկիզբ1994
Կարիերայի ավարտ2012
Աշխատող ձեռքաջլիկություն[1]
Պարգևավճար, USD5 217 775
Մենախաղ
Խաղեր Հ/Պ371–239[3]
Տիտղոսներ4 WTA, 12 ITF
Ամենաբարձր վարկանիշ9 (2004 թվականի հունիսի 7)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ ռաունդ (2001)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2004)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2004)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (2003)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ513–192[3]
Տիտղոսներ44 WTA, 7 ITF
Ամենաբարձր վարկանիշ1 (2002 թվականի սեպտեմբերի 9)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիահաղթանակ (2004)
Ֆրանսիահաղթանակ (2001-02, 2004-05)
Ուիմբլդոնեզրափակիչ (2002-03, 2006)
ԱՄՆհաղթանակ (2002-04)
Ավարտել է կարիերան

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Պաոլա Սուարեսը ծնվել է 1976 թվականի հունիսի 23-ին Պերգամինոյում՝ Ռոսա Դյուպյուի և Օռլանդո Սուարեսի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի երկու երեխաներից մեկը, նրա եղբորը անվանել են Օրասիո։

2008 թվականին արգենտինացին ամուսնացել է Ֆրանսիսկո դե լա Գրանդի հետ, որի հետ նրանք մինչ օրս ապրում են։

Սպորտային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

1991 թվականին, 15 տարեկան հասակում, Պաոլա Սուարեսը հաղթել է իր առաջին ITF առաջնությունը։ Այդ հաջողությանը նա հասել է Բուենոս Այրեսում, իսկ մինչև տարվա վերջը Ֆլորիանոպոլիսում (Բրազիլիա) կարողացել է հաղթել ևս մեկ ITF առաջնություն։ Հաջորդ տարի նա հասել է մինչև Ֆրանսիայի կանանց միջև բաց առաջնություն, հաղթել է ITF հինգ առաջնություն (չորսը՝ միայնակ, մեկը՝ զույգային)։ Նույն տարի նա Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երիտասարդական թիմային առաջնությանը։

1994 թվականին, 18 տարեկան հասակում, Պաոլան ընդհուպ աշխարհի առաջին հարյուր լավագույն թենիսիստուհիներին։ Դա կատարվել է Պրահայում WTA առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց, որտեղ նա հաղթել է վեց խաղ շարունակ՝ հաշված որակավորման խաղերը, և Ֆրանսիայի բառ առաջնությունում Մեծ սաղավարտի հիմնական ցուցակում ընդգրկվելուց հետո։ Բայց ամրացնել այդ հաջորությունը նա չի կարողացել և նույնիսկ հաջորդ տարի Roland Garros-ի երկրորդ ռաունդ դուրս գալը նրան թույլ չի տվել ընգրկվել հարյուր ուժեղագույնների ցանկի կազմում։ Միայն 1996 թվականին Սուարեսը կարողացել է ընդգրկվել միայնակ կարգում թենիսիստուհիների միջև վարկանիշի առաջին հարյուրյակում՝ Ամիլիայում II կատեգորիայի առաջնությունում երրորդ ռաունդին հասնելուց և Ֆեդերացիայի գավաթի շրջանակներում Նատալի Տոզյայի հանդեպ հաղթանակ տանելուց հետո։ Դրանից հետո նա Բոլում WTA-ի առաջնությանը հասել է մինչև կիսաեզրափակիչ, իսկ զույգային կարգում կարողացել է այն հաղթել՝ WTA-ի առաջնությունում նվաճելով իր կարիերայի առաջին տիտղոսը։

1997-2000 խմբագրել

1997 թվականի անհաջող մրցաշրջանից հետո, որի գլխավոր իրադարձությունը դարձել էր իսպանացի Վիրհինիա Ռուանո Պասկուալի հետ զույգում Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալը, 1988 թվականին Սուարեսի կարիերայում ճեղքվածք է սկսել։ Մեկ տարվա ընթացքում նա երեք տարբեր խաղընկերների հետ զույգային կարգում հաղթել է վեց առաջնություն, որոնց թվում էր Իտալիայի բաց առաջնությունը (I կատեգորիա), և Ռուանոյի հետ միասին կարողացել է հասնել մինչև ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ, որը մեկ տարվա ընթացքում զույգային կարգի վարկանիշում 155-րդ տեղից առաջ է գնացել մինչև 66-րդ տեղը։ Միայնակ կարգում Բոգոտայում WTA-ի առաջնությանը հաղթելով իր առաջին տիտղոսը և ևս երեք ITF առաջնություն, նա մրցաշրջանը ավարտել է լավագույն հարյուրյակում։

1999 թվականին Սուարեսը վերադարձել է Արգենտինայի հավաքական։ Մեկ տարվա ընթացքում նա Ֆեդերացիայի գավաթի II համաշխարհային խմբի փլեյ օֆֆում և Ամերիկյան խմբում անցկացրել է 11 խաղ՝ դրանցից ութում հաղթանակ տանելով։ Միայնակ կարգում անհատական առաջնություններում նրա գլխավոր հաջողությունը դարձել է Մադրիդում III կատեգորիայի առաջնությունում եզափակիչ դուրս գալը, որը նա սկսել է որակավորման ցուցակից, հաղթել է երեք ուժեղագույն հակառակորդների, որոնց թվում է աշխարհի 11-րդ ռակետ Պատտի Շնիդերը, և պարտվել է միայն Լինդսեյ Դևենպորտին։ Զույգային կարգում նա հաղթել է WTA երեք առաջնություն, որոնցից երկուսում նրա խաղընկերը եղել է Լաուրա Մոնտալվոն, և ևս մեկ անգամ խաղացել է եզրափակչում։

2000 թվականին Սուարեսը հասել է նոր բարձունքների` կանանց զույգային կարգում Վիրհինա Ռուանոյի հետ միասին Ֆրանսիայի բաց առաջնությունում մինչև եզրափակիչ հասնելով։ Մեկ տարվա ընթացքում նա Ռուանոյի հետ միասին հաղթել է ևս երկու առաջնություն՝ ներառելով Հիլթոն Հեդ Այլենդում I կատեգորիայի առաջնությունը, և ևս մեկ անգամ` Ֆրանսիայի բաց առաջնությունից բացի, խաղացել են եզրափակչում։ Բացի դրանից Սուարեսը Մոնտալվոյի հետ միասին հաղթել է երեք առաջնություն և Նանա Միագիի հետ միասին Տոկիոյում հասել է մինչև առաջնության եզրափակիչ։ Սիդնեի օլիմպիադային Մոնտալվոն և Սուարեսը եղել են երրորդը, բայց անսպասելիորեն դուրս են մնացել երկրորդ ռաունդում։ Մրցաշրջանի վերջում Սուարեսը և Ռուանոն մասնակցել են WTA Ամփոփիչ մրցաշարին, բայց միանգամից պարտվել են Նիկոլ Արենդտին և Մանոն Բոլեգրաֆին։ Ամելիա Այլենդում անցկացվող առաջնության ընթացքում Սուարեսը միայնակ կարգում համաշխարհային թենիսի լավագույն տասնյակից հակառակորդի հանդեպ տարել է իր դեբյուտային հաղթանակը՝ հաղթելով աշխարհի վեցերորդ ռակետ Սերենա Ուիլյամսին, որտեղ հասել է մինչև կիսաեզրափակիչ։ Նա նաև հասել է մինչև եզրափակիչ Սան Պաուլուում և մինչև երրորդ ռաունդ Ուիմբլդոնում։ Պաոլան մասնակցել է օլիմպիադային նաև միայնակ կարգում, բայց դուրս է մնացել առաջին ռաունդից՝ պարտվելով աշխարհի առաջին ռակետ Դևենպորտին։

Կարիերայի գագաթնակետ (2001-04) խմբագրել

2001 թվականից Վիրհինիա Ռուանո Պասկուալը դարձել է Սուարեսի մշտական խաղընկերը։ Առաջին միսանական ամբողջ մրցաշրջանում նրանք հաղթել են Ֆրանսիայի բաց առաջնությունը՝ Սուարեսի կարիերայում նվաճելով Մեծ սաղավարտի առաջնությունների առաջին տիտղոսը։ Մրցաշրջանի առաջին կեսի ընթացքում նրանք հաղթել են ևս մեկ առաջնություն, երեք անգամ խաղացել են եզրափակչում և Ուիմբլդոնում դուրս են եկել կիսաեզրափակիչ։ Ուիմբլդոնյան առաջնությունին ընդառաջ Պաոլան արդեն մտնում էր աշխարհի հինգ լավագույն թենիսիստուհիների թվում։ Նա մինչև Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ է հասել նաև միքստոում՝ եզրափակչում պարտվելով Ռուանոյին և Տոմաս Կարբոնելին։ Հաղթանակների ցանկին նա ավելացրել է նաև միայնակ կարգում WTA առաջնությունում կարիերայի երկրորդ տիտղոսը՝ Բոգոտայում հերթական հաղթանակից հետո։ Բացի դրանից նա Օքլենդում հասել է մինչև եզրափակիչ և մինչև Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ հաղթելով աշխարհի յոթերորդ ռակետ Մերի Պիրսին։ Մրցաշրջանի երկրորդ կեսը փչացրել են Սուարեսի վնասվածքները. մայիսին նա աջ դաստակի վնասվածքի պատճառով ստիպված է եղել բաց թողել Համբուրգի առաջնությունը, իսկ օգոստոսը բաց է թողել ձախ ուսի վնասվածքով՝ դուրս գալով ԱՄՆ բաց առաջնությունից, իսկ ամփոփիչ մրցաշարի կիսաեզրփակչում դադարեցրել է խաղը կոճի վնասվածքի պատճառով։ Այն ու ամենայնիվ հուլիս ամսին նա հասցրել է օգնել Արգենտինայի հավաքականին Համաշխարհային խմբի փլեյ օֆֆում հաղթել գերմանացիներին։

2002 թվականին Ռուանոն և Սուարեսը զույգային կարգում հաղթել են յոթ առաջնություն՝ ներառած Մեծ սաղավարտի երկու առաջնություն։ Ուիմբլդոնին նրանք հասել են մինչև եզրափակիչ։ Նյու Յորքում հաղթանակից հետո Սուարեսը զույգային կարգում թենիսիստուհիների վարկանիշում առաջին անգամ բարձրացել է առաջին մակարդակ, իսկ մրցաշրջանը նրանք Ռուանոյի հետ միասին՝ չնայած տարվա ամփոփիչ մրցաշարում հերթական անհաջողությանը, ավարտել են աշխարհի լավագույն զույգի աստիճանով։ Խառը զույգերում նա երկրորդ տարին անընդմեջ Մեծ սաղավարտի առաջնությունում հասել է մինչև եզրափակիչ` այժմ Ավստրիայի բաց առաջնությունում խաղընկեր Գաստոն Էթլիսի հետ, բայց նորից պարտվել է։ Այդ տարի միայնակ կարգում նրա հաշվին է մեկ եզրափակիչ (Ակապուլկոյում)։ Նա նաև հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ առաջին ռաունդում հաղթելով աշխարհի ռասերորդ ռակետ Սանդրին Տեստյուին, իսկ չորրորդ ռաունդում՝ աշխարհի տասներկուերորդ ռակետ Ամելի Մորեսմոյին։

2003 թվականին Ռուանոն և Սուարեսը միասին հաղթել են հինգ առաջնություն, որոնց թվում երկրորդ անգամ ԱՄՆ բաց առաջնությունը և առաջին անգամ տարվա ամփոփիչ մրցաշարը։ Նրանք նաև Մեծ սաղավարտի այլ առաջնություններին հասել են մինչև եզրափակիչ՝ երկրորդ մրցաշրջանը շարունակ ավարտելով որպես աշխարհի առաջին զույգ։ Միայնակ կարգում Պաոլան գլխավոր հաջողությունների է հասել տարվա երկրորդ կեսին՝ հաղթելով Վիեննայի առաջնությունը, հասնելով մինչև ԱՄՆ բառ առաջնության քառորդ եզրափակիչ և մինչև Տորոնտոյի I կատեգորիայի առաջնության կիսաեզրափակիչ։ Նա ևս երկու անգամ հաղթել է լավագույն տասնյակի թենիսիստուհիներին՝ Ելենա Դոկիչին և Դանիելա Գանտուհովային։ Այդ հաջողությունները նրան թույլ են տվել ավարտել կարիերան միայնակ կարգում աշխարհի լավագույն քսան թենիսիստուհիների թվում։

2004 թվականին Ռուանոն և Սուարեսը ինչպես երբեք մոտիկ են եղել զույգային կարգում կանանց Մեծ սաղավարտի նվաճմանը՝ պարտվելով միայն Ուիմբլդոնի կիսաեզրափակչի ժամանակ, որտեղ նրանց դեմ հանդես էին գալիս Կարա Բլեքը և Ռենե Սթաբսը։ Այդ նույն զույգը նրանց ճանապարհին է կանգնել մրցաշրջանի ամփոփիչ մրցաշարում, բայց չնայած այդ անհաջողությանը՝ Ռուանոն և Սուարեսը երրորդ տարին շարունակ կանանց զույգերի վարկանիշում եզրափակում էին առաջինը։ Ուիմբլդոնի կիսաեզրափակչում պարտությունից առաջ նրանք Մեծ սաղավարտի առաջնություններում իններորդ անգամ շարունակ հասել էին մինչև եզրափակիչ։ Պաոլան նշանակալի հաջողության է հասել Աթենքի օլիմպիադային, որտեղ հանդես է եկել Պատրիսա Տարաբինիի հետ։ Սուարեսը համար միայնակ կարգում այս մրցաշրջանը նույնպես դարձել է կարիերայի գագաթնակետը՝ հաղթելով Կանբերրայի առաջնությունում և հասնելով մինչև Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեղրափակիչ, նա հունիսին մտել է աշխարհի լավագույն տասը թենիսիստուհիների թվում։ Դրանից հետո նա նաև դուրս է եկել Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ, բայց առաջին տասնյակում ամրանալ նա չի կարողացել՝ տարվա ավարտին իջնելով մինչև 17-րդ հորիզոնականը։ Միայնակ կարգում օլիմպիադայում նա եղել է յոթերորդը, բայց արդեն երկրորդ ռաունդում նա զիջել է հակառակորդին Կոլումբիայից։

Կարիերայի ավարտ (2005-07) խմբագրել

2005 թվականի առաջին կեսը Սուարեսի համար մթնեցվել է ոտքի վնասվածքով, որի պատճառով նա բաց է թողել Ավստրալիայի բաց առաջնությունը։ Փետրվար-մայիս ժամանակահատվածում հաղթելով երեք առաջնություն, որոնց թվում իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ հաղթելով Roland Garros, նա դուրս է եկել Ուիմբլդոնյան առաջնությունից ազդրի վնասվածքի պատճառով, որը նրան կարգից դուրս է բերել մինչև տարվա վերջը։ Նա պատրաստվում էր հայտարարել ակտիվ սպորտից նրա հեռացման մասին, բայց Վիրհինիա Ռուանոն կարողացել էր համոզել նրան շարունակել ելույթները։

Սուարեսի վերադարձը կայացել է 2006 թվականի հունվարին։ Վերադարձից հետո երկրորդ առաջնությունում նա Ռուանոյի հետ միասին հասել է մինչև եզրափակիչ, հունիսին հասել է մինչև Ուիմբլդոնի իր երրորդ եզրափակիչ, իսկ օգոստոսից մինչև հոկտեմբերը հաղթել է երեք առաջնություն՝ տարին ավարտելով զույգային կարգում թենիսիստուհիների միջև տասնհինգերորդ տեղում։ Միայնակ կարգում նա քառորդ եզրափակիչներից վերև չէր բարձրանում, թեև կարողացել էր հաղթել վարկանիշի լավագույն քսանյակից երկու հակառակորդների։

2007 թվականը դարձել է Սուարեսի համար վերջին կարիերայում։ Նախկին տարիների համամետ նա հանդես էր գալիս տարբեր խաղընկերների հետ և համեմատաբար քիչ, թեև մրցաշրջանի սկզբին կարողացել էր հաղթել երկու առաջնություն։ Սեպտեմբերին, խառը կարգում ԱՄՆ բաց առաջնության երկրորդ ռաունդում պարտությունից հետո, որտեղ նրա խաղընկերն էր Քևին Ուլյեթը, նա հայտարարել է կարիերայի ավարտի մասին[4]։

Կարճ վերադարձ (2012) խմբագրել

2012 թվականի փետրվարին՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի շեմին, Պաոլան հայտարարել է իր զույգային կարիերայի վերսկսման մասին[5]։ Նրա խաղընկերը դարձել է ևս մեկ արգենտինացի Հիսելա Դուլկոն, որի հետ Բոգոտայում և Մոնտեռեյում նրանք հասել են մինչև կիսաեզրափակիչ և Ինդիան Ուելսում մինչև քառորդ եզրափակիչ՝ ամեն անգամ պարտվելով առաջին կան երկրորդ տեղերին։ Սակայն օլիմպիադայում Սուարեսը և Դուլկոն պարտվել են առաջին ռաունդում, որից հետո Պաոլան անցկացրել է ընդամենը երկու խաղ Ցինցինատիում և վերջնականապես ավարտել կարիերան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 707. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 WTA կայքէջ
  4. «Suárez says Goodbye» (անգլերեն). WTA. 2007 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  5. Паола Суарес приняла решение возобновить карьеру, Чемпионат.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլա Սուարես» հոդվածին։