Անհայտ զինվորի գերեզման

Անհայտ զինվորի գերեզման (ռուս.՝ Могила Неизвестного Солдата), հուշարձանային ճարտարապետական համալիր Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում՝ Կրեմլի պատի մոտ։

Անհայտ զինվորի գերեզման
Գերեզմանաքարն ու հավերժական կրակը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակtomb of the unknown soldier? և հուշարձան
ՔանդակագործՆիկոլայ Տոմսկի
Ստեղծումմայիսի 8, 1967
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏվերսկի շրջան և Մոսկվա
Նյութբրոնզ, Քվարցիտ և Լաբրադորիտ
 Tomb of the Unknown Soldier in Alexander Garden Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Գերեզմանաքարի վրա տեղադրված է բրոնզե կոմպոզիցիա՝ զինվորական սաղավարտ ու դափնեպսակ, որ դրված են ռազմական դրոշի վրա։

Հուշարձանի մեջտեղում գրված է. «Քո անունն անհայտ է, քո սխրանքը՝ անմահ» (ռուս.՝ «Имя твоё неизвестно, подвиг твой бессмертен»), որ առաջարկվել է Սերգեյ Միխալկովի, այլ տվյալներով՝ Միխայիլ Լուկոնինի, Սերգեյ Միխալկովի, Կոնստանտին Սիմոնովի ու Սերգեյ Սմիռնովի կողմից[1]։ Կենտրոնում բրոնզե հնգաթև աստղ է, որի մեջտեղում վառվում է փառքի Հավերժական կրակը։

Գերեզմանից ձախ Շոկշայի մորեգույն կվարցիտից պատ է, որի վրա գրված է. «1941 Հայրենիքի համար ընկածներին 1945» (ռուս.՝ «1941 Павшим за Родину 1945»), աջից՝ գրանիտե ուղի, մուգ կարմիր պորֆիրից կարճասյուներով։ Ամեն մի կարճասյան վրա նշված է մեկ հերոս քաղաքի անուն և «Ոսկե աստղ» մեդալի դրոշմանկար։ Կարճասյուների մեջ տեղադրված են հերոս քաղաքներից բերված հող պարունակող կապսուլաներ (հերթականությամբ՝ սկսած Հավերժական կրակից).

Հերոս քաղաքների ծառուղուց աջ կարմիր գրանիտից կոթող է, որ նվիրված է զինվորական փառքի քաղաքներին։ Կոթողը տեղադրված է հերոս քաղաքների ծառուղու կարճասյուների նման գրանիտե պատվանդանի վրա, որն ունի շուրջ 10 մետր երկարություն։ Ձախ մասում պատ է, որի վրա գրված է. «Զինվորական փառքի քաղաքներ» (ռուս.՝ «Города воинской славы»), իսկ աջում նշված են զինվորական փառքի 45 քաղաքների անունները՝ բաժանված սյուների, որոնցից յուրաքանչյուրի վրա նշված է չորս քաղաքի անուն.

Բելգորոդ Մալգոբեկ Վորոնեժ Տուապսե Վյազմա Կոզելսկ Նալչիկ Տիխվին Ստարի Օսկոլ Տագանրոգ Ստարայա Ռուսսա Թեոդոսիա
Կուրսկ Ռժև Լուգա Վելիկիե Լուկի Կրոնշտադտ Արխանգելսկ Վիբորգ Տվեր Կովրով Մալոյարոսլավեց Գրոզնի Կերչ
Օրյոլ Ելնյա Պոլյարնի Վելիկի Նովգորոդ Նարո Ֆոմինսկ Վոլոկոլամսկ Դոնի Կալաչ Անապա Լոմոնոսով Մոժայսկ Գատչինա
Վլադիկավկազ Ելեց Դոնի Ռոստով Դմիտրով Պսկով Բրյանսկ Վլադիվոստոկ Կոլպինո Կամչատկայի Պետրոպավլովսկ Խաբարովսկ Պետրոզավոդսկ
 
Պահակախումբ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ
 
Կրեմլյան պահակախմբի զինվոր
 
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը վառում է Հավերժական կրակը 2010 թվականի փետրվարի 23-ին՝ հուշահամալիրի վերակառուցոմից հետո
Պահակախմբի փոխումը Անհայտ զինվորի գերեզմանի մոտ

Պատմություն խմբագրել

1966 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ նշվում էր Մոսկվայի մոտ գերմանական զորքերի ջախջախման 25-ամյակը, անհայտ զինվորի աճյունը տեղափոխվել է Լենինգրադյան խճուղու 41-րդ կիլոմետրում (Զելենոգրադ քաղաքի մուտքի մոտ) գտնվող եղբայրական գերեզմանից և հանդիսավոր թաղվել Ալեքսանդրովյան այգում[3]։

1966 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 14 անց 30 րոպե, եղբայրական գերեզմանում հանգչող զինվորներից մեկի աճյունը տեղավորվել է սևանարնջագույն ժապավենով հյուսապատված դագաղում։ Երիտասարդ զինվորները, որ կանգնոմ են պատվո պահակ, փոխվում էին ամեն երկու ժամը մեկ ողջ երեկոյան, գիշերն ու հաջորդ օրվա առավոտյան։ Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11 անց 45 րոպե, դագաղը տեղադրվել է բաց մեքենայում, որը շարժվել է Լենինգրադյան պողոտայով դեպի Մոսկվա։ Մանեժնայա հրապարակում տեղի է ունեցել միտինգ, և Անհայտ զինվորի աճյունով դագաղը հրետանային համազարկի ներքո իջեցվել է գերեզման։

1967 թվականի մայիսի 8-ին թաղման վայրում բացվել է «Անհայտ զինվորի գերեզման» ճարտարապետական հուշարձանային համալիրը, որ ստեղծվել է ճարտարապետներ Դ. Ի. Բուրդինի, Վ. Ա. Կլիմովի, Յուրի Ռաբաևի և քանդակագործ Նիկոլայ Տոմսկու նախագծով։ Հավերժական կրակը վառվել է Լեոնիդ Բրեժնևի կողմից, որը ջահն ընդունել է Սովետական Միության հերոս Ալեքսեյ Մարեսևի ձեռքից։ Անհայտ զինվորի գերեզմանի վրա Հավերժական կրակը վառվել է Մարսովո դաշտում գտնվող կրակից։

1997 թվականի դեկտեմբերի 12-ից Ռուսաստանի նախագահի հրամանի[4] համաձայն պատվո պահակախմբի № 1 դիրքը տեղափոխվել է Լենինի դամբարանից Անհայտ զինվորի գերեզմանի մոտ։ Պատվո պահակ կանգնում են Նախագահական գնդի զինծառայողները, որոնք փոխվում են ամեն ժամը մեկ։

Նախագահի 2009 թվականի նոյեմբերի 17-ի № 1297 հրամանի[5] համաձայն՝ հուշարձանին տրվել է Զինվորական փառքի համազգային հուշարձանի կարգավիճակ։

Զինվորական փառքի համազգային հուշարձանի ստեղծման աշխատանքների հետ կապված՝ պատվո պահակախումբը 2009 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2010 թվականի փետրվարի 19-ը չի կանգնել։ Այդ ընթացքում դադարեցվել են պսակների ու ծաղիկների դնելը հուշարձանի մոտ[6]։

2009 թվականի դեկտեմբերի 27-ին զինվորական պատիվներով ժամանակավորապես (վերակառուցման ընթացքում) Հավերժական կրակը տեղափոխվել է Պոկլոննայա բլուր՝ Հաղթանակի այգի[7]։

2010 թվականի փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, Հավերժական կրակը վերադարձվել է Կրեմլի պատի մոտ[8]։

2010 թվականի մայիսի 8-ին Զինվորական փառքի համազգային հուշարձանը Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի նախագահների ներկայությամբ հանդիսավոր բացվել է վերակառուցումից հետո։ Նրանում հայտնվել է նոր տարր՝ կոթող ի պատիվ զինվորական փառքի քաղաքների։ Կոթողի բացման պատիվը վերապահվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Միխայիլ Օդինցովին և Ռուսաստանի հերոս Վյաչեսլավ Սիվկոյին։ Կոթողը տեղակայված է «Սմոլենսկ» գրությունը կրող կարճասյունից հետո՝ և հասնում է գրեթե մինչև «Ավերակներ» այրին։ Ձախ կողմից ոսկեզօծ գրությունը է՝ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՔԱՂԱՔՆԵՐ» (ռուս.՝ «ГОРОДА ВОИНСКОЙ СЛАВЫ»), կարճասյան երկայնքով՝ 40 քաղաքների անվանումները՝ ըստ պատվավոր կոչմանն արժանանալու ժամանակի։ Ամեն սյան վրա նշված է չորս անվանում։ Կարճասյան վրա կա 48 քաղաքի անվանման տեղ, որոնց կարող է շնորհվել այդ պատվավոր կոչումը[9][10]։

2014 թվականի հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման դեկտեմբերի 3-ը Ռուսաստանում հայտարարել է Անհայտ զինվորի օր։ Այդ ամսաթիվը նշանակվել է ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված բոլոր անհայտ զինվորների և համընկնում է այն օրվա հետ, երբ անհայտ զինվորի աճյունը տեսափոխվել է եղբայրական գերեզմանից և հանդիսավորությամբ թաղվել Ալեքսանդրովյան այգում[11]։

Ամեն տարի Հայրենական մեծ պատերազմին նվիրված օրերին պսակնր են դրվում Անհայտ զինվորի գերեզմանին, և այդ միջոցառմանը մասնակցում են պետական գործիչներ, օտարերկրյա պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Պաշտպանության նախարարության մինչբուհական ուսումնական հաստատությունների սաներ։

Ավանդաբար հուշարձան են այցելում զբոսաշրջիկներ և նորապսակներ։

 
 
 
 
 
Ծաղիկների դնում, 1981 թ. Հավերժական կրակ, 1989 թ. Զինվորական պատիվների հանդիսավոր դուրսհանում Պսակի դնում, 2006 г. Պահակախմբի փոխում, 2007 г.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Воин, пред коим многие пали стены…». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. Распоряжение Президента Российской Федерации Արխիվացված 2011-11-01 Wayback Machine от 19 июля 2004 года № 320-рп
  3. У Кремлёвской стены состоялось торжественное захоронение останков Неизвестного солдата
  4. Указ Президента Российской Федерации № 1277 от 8 декабря 1997 года Արխիվացված 2011-11-01 Wayback Machine «Об установлении постоянного поста почётного караула в г. Москве у Вечного огня на Могиле Неизвестного Солдата»
  5. Указ Президента Российской Федерации № 1297 от 17 ноября 2009(չաշխատող հղում) «Об Общенациональном мемориале воинской славы»
  6. В Александровском саду начинаются ремонтные работы
  7. Вечный огонь временно перенесут…
  8. Вечный огонь вернулся к Кремлёвской стене.
  9. Стела города воинской славы открыта в Александровском саду
  10. У стен Кремля открылась стела «Города воинской славы»(չաշխատող հղում)
  11. ТАСС: Общество - Госдума объявила 3 декабря Днём Неизвестного солдата(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Криворучко М. Г., Мишин П. И., Смирнов И. Г. Москва — героям Великой Отечественной: (Путеводитель). — М.: Московский рабочий, 1977. — С. 43-46. — 384 с. — 30 000 экз. (обл.)
  • Муравьёв В. Б. Могила Неизвестного Солдата. — М.: Московский рабочий, 1987. — 64 с. — (Биография московского памятника). — 50 000 экз. (обл.)
  • Абрамов, А. С. У Кремлёвской стены. — 6-е, доп. — М.: Политиздат, 1984. — С. 339—353. — 368 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհայտ զինվորի գերեզման» հոդվածին։