Օրյոլ
Օրյոլ՝ քաղաք Ռուսաստանում (1566[2] թվականից), Օրյոլի մարզի և Օրյոլի շրջանի վարչական կենտրոնն է, որի մեջ ինքը չի մտնում: Լինելով տարածաշրջանային նշանակություն ունեցող քաղաք, Օրյոլում ձևավորվել է քաղաքային ինքնավար շրջան: Քաղաքը տեղակայված է Մոսկվայից 368 կմ դեպի հարավ-արևմուտք, Ռուսաստանի Եվրոպական մասի բարձրավանդակում: Նա գտնվում է երկու գետերի՝ Օկայի և իր վտակ Օրլիկի ափերին: Օրյոլն ու Օրյոլի մարզը հանդիսանում են Ռուսաստանի դաշնության Կենտրոնական դաշնային շրջանի մի մասը, ինչպես նաև կազմում են Ռուսաստանի Կենտրոնական տնտեսական շրջանը: Ռազմական փառքի քաղաք է 2007 թվականի ապրիլի 27- ից:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Օրյոլ | |||||
Oriol | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Օրլովի մարզ | ||||
Օրլովի մարզ | Օրլովի մարզ | ||||
Ներքին բաժանում | 4 | ||||
Քաղաքապետ | Ալեքսանդր Սերգեևիչ Մուրոմսկի | ||||
Հիմնադրված է | 1566 թիվ| 21 սեպտեմբերի 1566 թվական թ. | ||||
Առաջին հիշատակում | 21 սեպտեմբերի 1566 թվական | ||||
Մակերես | 121,2[1] կմ² | ||||
ԲԾՄ | 170 = մ | ||||
Բնակչություն | Կաղապար:Население մարդ (Կաղապար:Население) | ||||
Խտություն | 2628,77 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+ 4 | ||||
Հեռախոսային կոդ | 4862 | ||||
Փոստային ինդեքս | 302000 | ||||
Փոստային ինդեքսներ | 302000 - 302499 | ||||
Պաշտոնական կայք | orel-adm.ru | ||||
| |||||
ՍտուգաբանությունԽմբագրել
Ժողովրդական էթիմոլոգիան քաղաքի անունը կապում է 1566 թվականին քաղաքի հիմնադրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ: Ռուսաստանի պետական հարավային սահմանները Ղրիմի թաթարների արշավանքներից պաշտպանելու համար Իվան Ահեղի նախաձեռնությամբ սկսվեցին քաղաք-ամրոցի շինարարական աշխատանքները: Երբ սկսեցին շինարարական աշխատանքների համար Օկայի ափից առաջին կաղնին կտրել, ծառի վրայից երկինք թռավ մի հսկա արծիվ: Ահա և տերը — ասաց աշխատողներից մեկը: Իվան Ահեղը, լսելով այս խոսքերը, հրամայեց քաղաքն անվանել այդ թռչունի անունով: Գիտական տարբերակի համաձայն, անունը կարող է բխել «Օրել» (Orel) գետի հիդրոնիմից (Օկայի ձախ վտակը), որը հիշատակվում է 1627 թվականին գրված «Книга Большому Чертежу» գրքի մեջ, ինչպես նաև 19-րդ դարի երկրորդ կեսին, որպես Օռլիկ: Կան նաև անվան հետ կապված այլ տարբերակներ, որոնցից են բալթյան բազմալեզու հիդրոնիմները՝ պրուս. Arle (հետո Orlen), Arelen, Erling; լիտ. Arlìnė, Ar̃liškė, Arlìškės, Arlìškeiai; լատիշ. Arlan̦i, Arlath, Erle; հավանական է նաև Arelen, Erling, Արլեյա, Օրլեյա,Մ. Օրլյոնկա, Օրել[3][4] : Վերջին տարբերակն էլ հետևյալն է՝ լիտ. érlos ‘խոտհնձի մարգագետին’, պրուս. այլ- arelis ‘օրյոլ’, կամ էլ հին եվրոպական լեզվով արտասանվող, կամ հնդեվրոպական *er- ‘շարժում’ և այլ նման տարբերակներ: Թուրքերեն լեզվով քաղաքի անունը հնչում է որպես երկու գետերի ափին ընկած airyly « անկյունային » տարածք, airy (այըր) 'բաժանված, երկատված, երկճեղման տեղ':
ՊատմությունԽմբագրել
Ներկայիս Օրյոլի տարածքում վաղ ժամանակներում բնակություն են հաստատել վյատիչները (Արևելա - սլավոնական ցեղախումբ): Դեռևս XII դարում Օկա և Օրլիկ գետերի միացման տարածքում եղել են Չերնիգովյան իշխանության բնակավայրեր[5]: 1566 թ.-ին, Իվանի Ահեղի հրամանով հիմնադրվել է Օրյոլ ամրոցը՝ Ռուսաստանի թագավորության հարավային սահմանները պաշտպանելու նպատակով: Այդ տարին համարվում է քաղաքի հիմնադրման պաշտոնական տարեթիվը: 1577 թ.-ին Օկայի աջ ափին հայտնվեցին կազակական բնակավայրեր (արվարձաններ), որտեղ բնակվում էին կազակները: Արվարձաններում եղել է Պոկրասովկյան եկեղեցի, որը հենց այդպես էլ կոչվել է՝ «Покровская казачья»: 1708 թվականին քաղաքը միացավ Կիևի նահանգին, իսկ 1719 թվականին դարձավ Օրլովյան մարզկենտրոն: Եկատերինա II հրամանով 1778 թվականի փետրվարի 28 -ից (մարտի 11) և սեպտեմբերի 5 -ից (19) պաշտոնապես հաստատվեցին Օրլովյան նահանգը և Օրլովի մարզը: Օրյոլը դարձավ նահանգի վարչական կենտրոն: Այդ ժամանակ քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 7,7 հազար մարդ: 1779 թ. Նոյեմբերի 16-ին հաստատվել է Օրյոլի առաջին կանոնավոր պլանը` ապահովելով քաղաքի շինարարության հստակ կարգ: Քաղաքը զգալիորեն ընդլայնվել էր և գետերը նրան բաժանել էին երեք մասի՝
- Կրոմսկյան մաս — Հին քաղաք;
- Մոսկովյան մաս - Զաոկսկայա հատված;
- Զաորլիցկյան մաս - Վերին քաղաք:
Յուրաքանչյուր մասում գործում էին առևտրի կենտրոններ: Օրյոլի կանոնավոր նախագծի համաձայն նախատեսված էր քաղաքում կառուցել ուղիղ, լայն փողոցներ և նրանց երկու կողմերում կառուցել միայն քարե շենքեր: 1820 թվականից Օրյոլը դարձավ Օրլովյան թեմի եպիսկոպոսների նստավայրը, որը բացվել էր 1788 թվականին: Արքեպիսկոպոսների տունը Սեվսկայից տեղափոխվեց Ուսպենսկի վաանական համլիրի տարածքորտեղ գործունեություն ծավալեց մինչև 1920 թվականը: 1850 թվականին Օրյոլում կառուցվեցին առաջին աղյուսապատ ճանապարհները, որոնք ձգվում էին հայրապետական տան մոտից, անցնում էին բանտային ամրոցի մոտով, մարզպետարանի պատուհանների տակով մինչև Բալխովյան փողոց: Իսկ Բալխովյան փողոցի հիմնական շինարարական աշխատանքներն սկսվեցին 1856 թվականի ամռանը: Մեծ կարևորությաուն ունեցող կառույց էր 1855 թվականին ստեղծված քաղաքային մասնագիտացված հրշեջ ծառայությունը; 1859 թվականին առաջին անգամ գործարկվեց հեռագրատունը: 1862 թվականին քաղաքում տեղակայվեց հեռագրային կապ ոստիկանական բաժանմունքների միջև, որոնք գտնվում էին քաղաքի տարբեր մասերում: 1860—1870 թվականների բարեփոխումները զգալի ազդեցություն ունեցան քաղաքային կյանքի բոլոր ոլորտների վրա: Զարգացավ բանկային համակարգը. 1903 թվականին ստեղծվեց Հյուսիսային բանկի մասնաճյուղ, որը ռուս-ասիական բանկի Օրյոլի մասնաճյուղն էր և ձևավորվեց 1910 թվականին (շենքը պահպանվել է): 1863 թվականին Օրյոլում արդեն կար առաջին ջրատարը: Խոշոր ձեռնարկատեր Բայկովսկու կողմից Լևաշովյան բլրի վրա կառուցվեց ջրատար, որը ջուր էր քաշում Օկայից: Լևաշովյան բլուրն այն ժամանակ կովում էր Օրյոլի նահանգապետի աղգանունով (նախկինում բարձունքն անվանվել է Գեորգևյան, հետո Բոլխովյան, ավելի ուշ՝ Պրոլետարյան): 1928 թվականին Օրյոլ նահանգը լուծարվեց, քաղաքը մտավ Կենտրոնական- Սևահողային նահանգի կազմի մեջ (մինչև 1930 թ.- Օրյոլի մարզի կենտրոն դառնալը), 1934 թվականից պատկանում էր Կուրսկի մարզին: 1937 թվականի սեպտեմբերի 27-ից քաղաքը նորից դարձավ Օրյոլի (նորից ձևավորված Օրյոլի մարզի) մարզկենտրոն:
ԿլիմաԽմբագրել
Ժամային գոտիԽմբագրել
(թարմացնել) | |
---|---|
UTC+3 ժամային գոտու տեղագրություն՝ UTC+3 ձմեռը հյուսիսային կիսագնդում / ամառը հարավային կիսագնդում UTC+3 ամառը հյուսիսային կիսագնդում / ձմեռը հարավային կիսագնդում UTC+3 ամբողջ տարվա ընթացքում UTC+3 ծովային գոտիներում Ցամաքը UTC+3 գոտուց դուրս Ծովային գոտիներ UTC+3 գոտուց դուրս
| |
Նշումներ | |
Կոդ | 54 401 |
Տեղագրություն | |
Տեղաշարժ UTC-ից | -3 ժ. 30 րոպե |
Համարժեք երկայնք | 52,5° З |
Վիճակագրություն | |
Օգտագործման տարածք | մոտ 121,2 կմ² |
Բնակչություն | մոտ 318 633 մարդ |
Խտություն | մոտ Expression error: Unexpected number. մարդ/կմ² |
Երկրների թիվ | 1 |
Օրյոլը գտնվում է Մոսկվայի ժամային գոտում (Մոսկվայի ժամանակ): UTC- ի նկատմամբ կիրառելի ժամանակի հաշվարկը +3: 00 [6] աստղագիտական կեսօրը սկսվում է ժամը 12:36:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Օրյոլում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | |
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա |
Քաղաքի կլիման չափավոր մայրցամաքային է: Ձմեռը չափավոր է: Ձմռան առաջին կեսը համեմետաբար մեղմ է երկրորդ կեսից, հաճախակի տաքացումներով: Հունվարից փետրվար պահպանվում է ցուրտ եղանակը, հնարավոր են նաև խիստ սառնամանիքներ: Փետրվարը ամենածանր ձմեռային ամիսն է: Մարտը ցուրտ է, գարնան եղանակային փոփոխություն նկատվում է ապրիլի առաջին օրերին: Ամառը ուղեկցվում է փոփոխական եղանակներով՝ շոգ օրերին հաջորդում են զով եղանակները: Լինում են ուժեղ շոգեր՝ առանց անձրևների, կամ միայն անձրևոտ օրեր և թեթև քամիներ: Աշունը նույնպես տաք է: Օրյոլն այն եզակի քաղաքներից է, որտեղ մարտ ամսին գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը:
Մինչ այսօր գրանցված ամենացածր ջերմաստիճանը 1964 թվականի մարտի 7-ին էր՝ −37,8 °С: Ամենաբարձր ջերմաստիճանը 2010 թվականին էր, ռեկորդային բարձր ջերմաստիճան, որ տևել է մի քանի օր: Այդ թվականի օգոստոսի 5-ին ջերմաստիճանը հասավ մինչև 39,5 °С: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 6,2 °С:
ՍիմվոլիկաԽմբագրել
ԶինանշանԽմբագրել
Օրյոլ քաղաքի դրոշի և զինանշանի մասին 1997 թվականի դրույթում գրված է. «Հոդված 1.1. Օրյոլ քաղաքի զինանշանն այն պատմական զինանշանն է, որը հաստատվել է 16.08.1781 թ. (Հետագա փոփոխություններով) և ունի հետևյալ նկարագրությունը. «Կապույտ դաշտում սպիտակ քաղաք է, որի դարպասի վրա սև արծիվն է»: 1988 թվականին ստեղծվել է զինզաշան, որի հիմքում ընկած էր 1781 թվականի պատմական զինանշանը, միայն թե այստեղ արծվի վրայից հանված էր պսակը, որը նրան ավելի սխեմատիկ էր դարձնում: 1997 թ. Զինանշանի մասին օրենքը թույլ էր տալիս օգտագործել ինչպես պատմական զինզնշանը, այնպես էլ 1988 թ-ին ստեղծված խորհրդանիշը: 2010 թ.-ին Մոսկվայի հատուկ հանձնաժողովը Օրյոլի զինանշանը ճանաչել է զինանիշագիտության գործող կանոններին անհամապատասխան: Օրյոլի քաղաքապետ Վիկտոր Սաֆյանովը նոր զինանշանի գաղափարի համար հայտարարեց մրցույթ, դարձյալ հիմք ընդունելով 1781 թվականի պատմական զինանշանը: Հուլիսին ներկայացվեցին նոր նախագծեր: Քաղաքապետը հանձնաժողով ստեղծեց, որն ընտրելու էր արծվի, որպես հիմնական սիմվոլի պատկերը: Սակայն նոր զինանշանի ընտրության գործընթացը ձգվեց մինև տարվա վերջը[7], սակայն, այդպես էլ որոշում ընդունվեց:
ԲնակչությունԽմբագրել
Ռուսաստանի քաղաքացիների թիվը
- Ազգային կազմ
Համաձայն 2010 թ. Համառուսական մարդահամարի[8]: ռուսներ (96,8 %), ուկրաինացիներ (1,1 %), հայեր (0,4 %), բելառուսներ (0,3 %), ազերիներ (0,2 %), թաթարներ (0,1 %), հրեաներ (0,1 %) այլ (1 %).
- ժողովրդագրություն
Տարի | 1990 | 1999 | 2001 | 2003 | 2005 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
Ծնվածների թիվը, 1000 ազգաբնակչություն | 11,2 | 6,8 | 7,5 | 8,8 | 8,7 | 10,8 |
Մահացածների թիվը, 1000 ազգաբնակչություն | 9,8 | 13,6 | 15,1 | 14,8 | 15 | 17,4 |
Բնական աճ (նվազում), 1000 ազգաբնակչություն | 1,4 | −6,8 | −7,6 | −6 | −6,3 | −6,6 |
Վարչական բաժանումԽմբագրել
Քաղաքը բաժանված է 4 շրջանների: Գործարանային (ամենահին, մեծ և խիտ բնակեցված), Սովետական, Երկաթուղային և Հյուսիսային (ամենաերիտասարդ):
Շրջաններ | Բնակություն, մարդ |
---|---|
Երկաթուղային | 63 258 հազար |
Գործարանային | 107 678 հազար |
Հյուսիսային | 67 856 հազար |
Սովետական | 79 841 հազար |
Քաղաքի վարչական շրջանները համարվում են տարածքային ստորաբաժանումներ, որոնք չունեն համայնքների կարգավիճակ[9]:
ՔաղաքապետերԽմբագրել
- 1991—1997 — Ալեքսանդր Կիսլյակով
- 1997—2002 — Եֆիմ Վելկովսկի
- 2002—2006 — Վասիլի Ուվարով
- 2006—2009 — Ալեքսանդր Կասյանով
- 2009—2010 — Վասիլի Երմյոմին
- 2010—2012 — Վիկտոր Սաֆյանով
- 2012—2015 — Սեորգեյ Ստուպին
- 2015—н.в. — Վասիլի Նովիկով
ՂեկավարներԽմբագրել
- 2012—2015 — Միխաիլ Բերնիկով
- 2015—2017 — Անդրեյ Ուսիկով
- 2017-մ. ա.- Ալեքսանդր մուրոմսկի
ՏնտեսությունԽմբագրել
ԱրդյունաբերությունԽմբագրել
Քաղաքի արդյունաբերական արտադրանքների մեջ ամենաշատ առաքվող ապրանքների ծավալներն են՝ սննդամթերք, ներառյալ խմիչքները` 28.8%, մեքենաների և էլեկտրական սարքավորումների արտադրություն՝ 27.3%, ոչ մետաղական հանքանյութերի արտադրություն՝ 19.9%, մետաղագործական արտադրություն և պատրաստված մետաղական արտադրատեսակների արտադրություն` 18.0%: 2010 թվականին սեփական արտադրության, իրագործված աշխատանքների և ծառայությունների գծով առաքվող ապրանքների ծավալը կազմում էր 25,7 միլիարդ ռուբլի:
Քաղաքի հիմնական արդյունաբերական ձեռնարկությունների թվում են՝
Ֆաբրիկաներ, գործարաններԽմբագրել
- ООО «Պրոհիմ» — լվացքի մեքենաների և չոր մաքրող սարքավորումների ռուսական արտադրության խոշորագույն ընկերություններից մեկը
- ԲԲԸ «Գամմա» (գուլպաների արտադրության խոշորագույն ֆաբրիկա)
- «Դորմաշ» (ճանապարհաշինության մեքենաների գործարան) — ներկայումս սնանկության վարույթում,
- Ժիվմաշ[10] — производство креплений для перемещения мясных туш (троллеев).
- «ԿՄ Գրուպ» (նախկին ԶԱՕ «Վելոր») ԲԲԸ Kerama Marazzi Group (Իտալական կերամիկական սալիկների գործարան)
- « Մ. Գ. Մեդվեդևի անվան մեքենաշինական գործարան»[11] հիմնադրված Կալե եղբայրների կողմից 1868 թվականին: 1922 թվականից կրում է Քաղաքացիական պատերազմի հերոս Մ. Գ. Մեդվեդևի անունը: Արտադրում է կաշվե իրերի և կոշկեղենի արտադրության տեխնոլոգիական սարքավորումներ և պահեստամասեր: 1966 թվականին գործարանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, իսկ 1968 թվականի հուլիսի 7-ին տեղադրվեց հուշատախտակ: Վերանորոգումից հետո գործարանն ունեցավ ևս երկու արտադրամասեր, որոնք արտադրում էին գյուղատնտեսական նորագույն սարքավորումներ: Կիսակառույց մի հատվածը վաճառվեց: Գործարանի տարածքի մի մասն էլ վարձույթով տրվեց:
- Գործարան «Նաուչպրիբոր» — Ռենտգենյան սարքավորումների և նյութերի արտադրություն: Մինչև 2000-ական թվականները արտադրվում էին մազերը գանգրացնելու ունելի, մկրատներ և մանիկյուրային հավաքածուների ամենալավ և ամենաէժան տեսականին:
- Մետաղական կոնստրուկցիաների գործարան և բեռնաթափման սարքավորումներ - Կրկնակի ներդիրների ամբարձիչներ, կամրջակով ամբարձիչներ, հենակավոր ամբարձիներ, բարձակային ամբարձիներ, ամբարձիչ «Պիոներ», ձեռքի կռունկներ, շեղագերան, մալուխային թմբուկներ, կռունկուղիներ, կոմունալ սարքավորումներ:
- Օրյոլի պողպատե գլանվածքների գործարան (ՕՍՊաԶ) (Սեվեդրստալ Մետիզ, Օրյոլի մասնաճյուղ) — հիմնադրված 1967 թվականին, 2004 թ. դարձած ԲԲԸ՝ «Սեվերստալ»: Արտադրում է ամրակներ[12]:
- ՊրոմՎենտ — օդափոխության սարքավորումների արտադրություն (օդորակիչներ, փականներ, օդափոխիներ, սենդվիչ-ծխնելույզներ): Մետաղական շինվածքների պատրաստում՝ պատվերով (պլազմայի կտրում, կռում...):
- Պրոտոն-Էլեկտրոտեկս — ուժային էլեկտրոնիկայի արտադրություն:
- Օրյոլկոմպրեսսորմաշ — նոր սերնդի պտուտակային և պտուտակավոր կոմպրեսորներ, պտտվող կոմպրեսորներ, եռակցման և պոմպային միավորներ, գնդակներ և փակ փականներ:
- «Օրյոլսիբգազապարատ» ՓԲԸ — պոլիէթիլենային խողովակների և կցամասերի արտադրություն:
- «Օրյոլտեկմաշ» — տեքստիլ գործարան[13]:
- «Օրյոլ-կահույք»
- Կոշիկի ֆաբրիկա «ՕԿԱ» (այս պահին փակման եզրին է)
- «Retinoid» ՓԲԸ նախնական ստանդարտ հետազոտությունների կենտրոն[[14]]
- Բաց բաժնետիրական ընկերություն «Ռուբին Էլեկտրոնիկի»[15] — նախկինում կոչվում էր Կ. Ն. Ռուդնևի անվան գործարան
- «Սանոֆի- Ավենտիս Վոստոկ» (Sanofi-Aventis ինսուլինի գործարան, կազմակերպվել է ֆրանսիական «Bioton-Vostok» դեղագործական ընկերության հիման վրա, որը հիմնադրվել է 2009 թ. վերջում և անվանվել է Sanofi-Aventis)[16]
- «Սինարա տրանսպորտային մեքենաների ծառայություն» ՍՊԸ-ի մասնաճյուղ` Օրյոլի լոկոմոտիվային պահոց - երկաթուղային տրանսպորտի կարիքների համար՝ էլեկտրական լոկոմոտիվների և շոգեքարշների վերանորոգում
- «Steklomash Orel» (ԱՊՀ երկրներում ապակու արդյունաբերության և շինանյութերի արդյունաբերության համար նախատեսված սարքավորումների միակ գործարանը): Հիմնադրվել է 1974 թվականին [17]
- ՓԲԸ «Հաշվիներ»[18] — գազերի հաշվիների արտադրություն, 2017 թվականից սկսել է նաև ջրաչափերի արտադրություն
- ՓԲԸ-ի Օրյոլի մասնաճյուղը` Գ.Կ. Տավրիդա Էլեկտրիկ - կոմուտացման սարքավորումների արտադրություն, ամբողջական ավտոմատացված համակարգ, ավտոմատացված սարքերի և բաշխիչ ցանցերի ավտոմատացման միջոցների արտադրություն
- ԲԲԸ «Ֆրիգոգլասս- Եվրասիա» (առևտրային սառնարանային սարքավորումների արտադրություն)
- Ֆաբեր — միկրոալիքային սարքավորումների արտադրություն, հիմնականում՝ կոմուտատորների: TM IEK- ի կաբինետների (պահարանների) արտադրողներից մեկը: Այն հավաքում է նաև ջրային աշտարակներ:
- «Քիմտեքստիլմաշ» ՓԲԸ — նախկին Orel արդյունաբերական հսկան այժմ արտադրում է մխոցներ պտուտակային կոմպրեսորներ մի քանի արտադրամասներում: Գործարանի հսկայական տարածքը վարձակալված է այլ ձեռնարկությունների կողմից[19]:
Շինարարական համալիրի ձեռնարկություններԽմբագրել
- ԲԲԸ «Օրյոլստրոինդուստրիա» գործարան, «Օրյոլստրոյ» ՓԲԸ
Սննդի արդյունաբերության ձեռնարկություններԽմբագրել
- «Օրյոլի հացամթերքների կոմբինատ» ԲԲԸ
- «Օրյոլյան Կրիստալլ» (լիկյորի և օղու արտադրություն)
- «Օրյոլձեթ» ԲԲԸ, Օրյոլի ձեթ արտադրող գործարան, հիմնադրված 1898 թվականին
- Օրյոլյան հրուշակեղենի գործարան
- Միսկոմբինատ (այժմ չի աշխատում)
ԷներգետիկաԽմբագրել
Ընկերություն,որն աշխատում է շուկայում: Օրյոլի ՏԵՑ, «ТГК-4» ԲԲԸ օրյոլյան մասնաճյուղ , «էլեկտրական էներգիայի արտադրություն», «Օրյոլբլէներգո» ԲԲԸ: 1946 թ-ին Օրյոլի ՋԷԿ-ի շինարարության ընթացքում իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ամերիկյան General Electric ընկերությունը: 1950-ականների սկզբին քաղաքի արդյունաբերական զարգացման հետ կապված, որոշում կայացվեց կառուցել էլեկտրակայանի երկրորդ ճյուղը: 1960-ական թվականներին ՀԷԿ-ի վերակառուցման և ընդլայնման նպատակով իրականացվեցին կանոնավոր աշխատանքներ: Ջեռուցման ցանցերի ընդհանուր երկարությունը հասնում է 50 կմ-ի: Օրյոլի պատմության մեջ կարևոր իրադարձություն եղավ 1978-ին, երբ գործարկվեց 10 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկը: Այդ ժամանակից սկսված Օրյոլի ՏԵՑ-ը ենթարկվել է մի շարք վերակառուցումների, իսկ նրա հզորությունը 2008 թվականին 1946 թ.-ի համեմատությամբ աճել է 165 անգամ: Մինև 1991 թվականը գործարկվել են 3 էներգաբլոկներ: {{|03|06|2016}}:
ԲանկերԽմբագրել
Օրյոլում գործում են Ռուսաստանի կենտրոնական բանկի մասնաճյուղը, «Խնայբանկը», «Տեմպբանկը», «Կուրսկպրոմբանկը», «Մակ-Բանկը», (закрыт в 2015 году), «Мособлбанка» (закрыт в 2015 году), «Ренессанс Капитал», «Хоум Кредит», «Уралсиб», «Росевробанка», «Սվյազբանկը», «Պրոբիզնեսբանկը», «Ռուսֆինանս Բանկը», «Յունիստրում Բանկը», «Տրաստը», «ֆորուս Բանկը», «ՄԴՄ Բանկը» (փակվել է 2016 թվականին), «Ավանգարդը», «Մոսկոմպրիվատ Բանկ» (այժմ — «Բինբանկ»), «Ռոսսելխոզբանկը», «Ռաֆֆայզենբանկը», «Ռուսական Ստանդարտ Բանկը», «Լանտա-Բանկը», «Ռեգիոնների զարգացման ռուսական բանկը», «Ցերըիխ» (ճգնաժամի է ենթարկվել 2016 թվականից), «Հյուսիսային ծովի երթուղու բանկը», «Ֆորուս Բանկը», «Յունի Բանկը», «ՕՏՊ Բանկը», ՊԱՕ «ՎՏԲ» (փակվել է 2015 թվականին), «Մոսկվայի արդյունաբերական բանկը», «Ռոսբանկը», «Ֆինանս Բիզնես Բանկը», «Փոխօգնություն», «ԱԲ Ռոսիա», «Ռոստ» բանկը (փակված 2014 թվականից), «Գազպրոմբանկը»: 2010 թվականին և 2015 թվականից իրականացնում է Ռուսաստանի № 5 Բանկի միջռեգիոնալ դրամական դեպոզիտը:
ՏրանսպորտԽմբագրել
Օրյոլը համարվում է իր տարածաշրջանի խոշորագույն տրանսպորտային հանգույցը: Այստեղով են անցնում 5 կարևորագույն մայրուղիները, որոնք ունեն դաշնային և տարածաշրջանային նշանակություն՝ М2 (E 105), Р92, Р119, Р120, A142 (E 93), 5 երկաթուղիներ: դեպի Ելեց, Մոսկվա, Կուրսկ, Բրյանսկ, Միխայլովսկի հանք: Քաղաքն ունի օդանավակայան, որը ներկա նպահին ի աշխատում: Իր աշխարհագրական դիրքի պատճառով Օրյոլում խիստ կանոնակարգված են տրանսպորտային միջոցների աշխատանքները: Օրյոլում գործում են բոլոր տիպի քաղաքային տրանսպորտի միջոցները՝ ավտոբուս, տրամվայ, տրոլեյբուս: Այս տրանսպորտային միջոցները բավարարում են ամբողջ քաղաքի բնակության տեղաշարժը: В Орле представлены все виды городского наземного транспорта: троллейбус, трамвай и автобус. Эти виды общественного транспорта охватывают всю территорию города. Каждый автобус, трамвай и троллейбус оснащены маршрутоуказателями, информирующими о маршруте следования по городу, обозначенными остановками, а также имеют в салонах подробные схемы движения, дополненные правилами пользования конкретным видом транспорта.
Другие виды транспорта: Речной трамвай на Оке Есть такси и маршрутное такси, а также прокат автомобилей.
Терминалы междугородного транспорта: вокзал Орёл, вокзал Лужки-Орловские, Автовокзал Орёл, а также по Федеральным трассам М2 (E 105), Р92, Р119, Р120, A142.
ՕրհներգԽմբագրել
Ներկա պահին Օրյոլը պաշտոնական օրհներգ չունի, սակայն երկար տարիներ, որպես օրհներգ հանդես է եկել Օրլովի հայտնի կոմպոզիտոր Վ.Ս. Կալիննիկովի 1-ին սիմֆոնիայի մեղեդին: 2010 թվականին քաղաքային խորհուրդն առաջարկեց այն ընդունել որպես պաշտոնական օրհներգ[7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Орловская область в цифрах 2011-2016. Краткий статистический сборник»։ Территориальный орган Федеральной службы государственной статистики по Орловской области (Орелстат)։ 2017-06-09։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-17-ին։ Վերցված է 2017-11-13
- ↑ Կաղապար:АТД-80
- ↑ Поспелов Е. М. Историко-топонимический словарь России. (Досоветский период) / отв. за вып. Н. А. Корчунова. — М.: Профиздат, 2000. — 224 с. — ISBN 5-255-01343-9
- ↑ Топоров В. Н. Балтийский элемент в гидронимии Поочья. Ч. I. В кн.: Балто-славянские исследования 1986. М.: Наука, 1988; с. 166.
- ↑ [1]
- ↑ «Время в Орле, Орловская область, Россия. Сколько сейчас времени в Орле» (ռուսերեն)։ dateandtime.info։ Վերցված է 2017-10-19
- ↑ 7,0 7,1 Согласно новым положениям Устава Орла, мэр города будет «сити-менеджером»
- ↑ «Итоги:: Орёлстат»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-14-ին։ Վերցված է 2018-07-14
- ↑ Устав города Орла
- ↑ Живмаш
- ↑ Index of /
- ↑ Официальный сайт ОАО «Северсталь»
- ↑ «По данным официального сайта ОАО «Орёлтекмаш»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-03-ին։ Վերցված է 2018-07-22
- ↑ «Исследовательский центр в Орле, где животные помогают ученым»։ Правда об услугах и развлечениях в Орле։ 2016-04-07։ Վերցված է 2016-05-05
- ↑ Рубин
- ↑ «В Орловской области заработает новый завод «Санофи-Авентис Восток»»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-25-ին։ Վերցված է 2018-07-24
- ↑ Официальный сайт ООО «Стекломаш Орёл»
- ↑ Счётприбор
- ↑ По данным официального сайта ЗАО «Химтекстильмаш»(չաշխատող հղում)