Գրոզնի (չեչեներեն՝ Соьлжа-ГӀала), Չեչնիայի մայրաքաղաքն է։ Հյուսիսային Կովկասի ամենամեծ քաղաքներից է՝ մակերեսով երկրորդը և բնակչությամբ երրորդը։ 2012 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է շուրջ 292600 մարդ, ինչը Չեչնիայի ընդհանուր բնակչության մոտ 22%-ը։

Քաղաք
Գրոզնի
Грозный
Դրոշ Զինանշան
Flag of Grozny (Chechnya).png Coat of Arms of Grozny (Chechnya).png

Grozny.png
Գրոզնին
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քաղաքային օկրուգՉեչնիա
Ներքին բաժանում4 վարչական շրջաններ
ՔաղաքապետԻսլամ Քադիրով
Հիմնադրված է1818 թ.
Այլ անվանումներԳրոզնայա
Մակերես324,16 կմ²
ԲԾՄ130 մետր
Պաշտոնական լեզուչեչեներեն, ռուսերեն
Բնակչություն 292.630[1] մարդ (2010)
Խտություն954.870 մարդ/կմ²
Ագլոմերացիա446.630
Ազգային կազմչեչեններ, ռուսներ, ինգուշներ, հայեր
Կրոնական կազմՍուննի իսլամ, Ուղղափառ եկեղեցիներ, Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳրոզնեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8712
Փոստային ինդեքսներ364000–364099
Պաշտոնական կայքgrozmer.ru
##Գրոզնի (Ռուսաստան)
Red pog.png
##Գրոզնի (Չեչնիա)
Red pog.png

Հայերը ԳրոզնիումԽմբագրել

Գրոզնիում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի 1-ին կեսին: Նրանք կենտրոնացել են քաղաքի կենտրոնում գտնվող մի մեծ թաղամասում, զբաղվել առևտրով: 1872-ին գործել է Ս. Առաքելոց հայկական եկեղեցին (քանդվել է 1932-33-ին՝ խորհրդային իշխանությունների կարգադրությամբ): 20-րդ դարի սկզբին բացվել է հայկական ծխական դպրոց: 1911-ին ստեղծվել է թատերախումբ:

Հայերի թիվն աճել է Գրոզնիում արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով: Նրանք այստեղ են տեղափոխվել ինչպես Հյուսիսային Կովկասից, այնպես էլ Հարավային Կովկասից։ Մասնակցել են քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին: Հայտնի էին խոշոր հայ վաճառականների առևտրական տները՝ «Ա. Ի. Ռոստեանով», «Գ. Ա. Սաֆարյանց և ընկ.», «Ն. Բաղրամով, Տերտերյանց և ընկ.» և ուրիշներ:

1893-ին հայազգի Ի. Հախվերդովը Գրոզնիում բացել է առաջին նավթահորը, նա էլ հիմնել է կերոսինի գործարանը, որը հետագայում վերափոխվել է նավթավերամշակման ձեռնարկության: Գրոզնիում ստեղծվել են Բաքվի հայ նավթարդյունաբերողներ Լիանոզովների, Մայիլովների, Ծատուրովների ընկերությունների մասնաճյուղերը: Հայերը չուգունաձուլական գործարանների ու արհեստանոցների տերեր էին: Ֆանիևների, Մանթաշևների, Լիսիցյանների ձեռնարկությունները քաղաքի արդյունաբերության կորիզն էին: Անդրկովկասից մեծ թվով հողազուրկ հայ գյուղացիներ գալիս էին Գրոզնի և աշխատանքի ընդունվում քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում: 1913-ին Գրոզնիում բնակվել է 1400 հայ: Նրանք նկատելի դեր են խաղացել քաղաքի հասարակական կյանքում: 1910-ական թթ. քաղաքային դումայի նախագահն էր Գ. Ա. Երզնկյանը: 1920-ին Գրոզնիում ապրել է 5 հազարից ավելի հայ:

Խորհրդային իշխանության տարիներին հայերի ազգային կյանքն անկում է ապրել: Քաղաքում բնակվող հայերն աշխատել են նավթարդյունաբերության ձեռնարկություններում, լուսավորության, առողջապահության, մշակույթի բնագավառներում: 1990-ական թթ. սկիզբ առած Չեչենական պատերազմի տարիներին հայերի մեծ մասը լքել է քաղաքը և տեղափոխվել Ռուսաստանի այլ շրջաններ[2]:

ԾանոթագրություններԽմբագրել