Տիխվին
Տիխվին (ռուս.՝ Тихвин) , քաղաք (1773 р. թվականից) Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում՝ Լենինգրադի մարզում, որի կազմում ընդգրկված նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լադոգա լճի ավազանին պատկանող Տիխվինկա գետի ափերին, Սանկտ Պետերբուրգ քաղաքից երկաթգծով 198, ավտոմայրուղով՝ 218 կիլոմետր դեպի արևելք (այդ քաղաքի և այլ բնակավայրերի հետ կապված է նաև ջրուղով)։ Զբաղեցնում է 25,4 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով եղել է 61,2 հազար։ Արդյունաբերական ու մշակութային կենտրոն է և տրանսպորտային հանգույց։
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1383 թ. | ||
Մակերես | 24 կմ² | ||
ԲԾՄ | 50 մետր | ||
Բնակչություն | ▲58 136 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 81367 | ||
Փոստային դասիչ | 187551, 187552, 187553, 187556 և 187557 | ||
Պաշտոնական կայք | gorod.tikhvin.org | ||
| |||
2010 թվականի նոյեմբերի 4-ին Տիխվինին շնորհվել է մարտական փառքի քաղաքի պատվավոր կոչում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ներդրած մեծ ավանդի համար։
Տիխվինը ռուս նշանավոր կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ծննդավայրն է։
Նախկինում կոչվել է Պրեդտեչենսկի պոգոստ[2], Տիխվինսկի պոսադ[2]։
Ստուգաբանություն Խմբագրել
Վարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անվանումն առաջացել է հին արևելասլավոնական тихъ (ռուս.՝ тихий) արմատից, որ նշանակում է «խաղաղ, հանդարտ»[3]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ անվան հիմքում ընկած է ֆիննական tihkua — «trickle out» բառը[4]։
Պատմություն Խմբագրել
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1383 թվականին մի ժամանակագրությունում, Պրեդտեչենսկի պոգոստ (Предтеченский погост) անվանումով, փայտաշեն եկեղեցու կառուցման առիթով[2]։
Վոլգա գետը Լադոգա լճի ու Բալթիկ ծովի հետ կապող առևտրային ճանապարհների վրա գտնվելու շնորհիվ բնակավայրը արագ զարգացում է ունեցել և արդեն 16-րդ դարի սկզբին դարձել է լայնորեն հայտնի առևտրական կենտրոն։
Կլիմա Խմբագրել
Տիխվինի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 7.2 (45) |
9.2 (48.6) |
17.0 (62.6) |
27.3 (81.1) |
35.0 (95) |
35.9 (96.6) |
37.8 (100) |
35.6 (96.1) |
30.4 (86.7) |
23.1 (73.6) |
11.6 (52.9) |
10.3 (50.5) |
37.8 (100) |
Միջին բարձր °C (°F) | −4.5 (23.9) |
−3.7 (25.3) |
2.1 (35.8) |
10.0 (50) |
17.2 (63) |
21.3 (70.3) |
23.7 (74.7) |
21.4 (70.5) |
15.5 (59.9) |
7.6 (45.7) |
0.9 (33.6) |
−2.6 (27.3) |
9.08 (48.33) |
Միջին օրական °C (°F) | −7.3 (18.9) |
−7.1 (19.2) |
−2.4 (27.7) |
4.3 (39.7) |
10.9 (51.6) |
15.5 (59.9) |
17.9 (64.2) |
15.7 (60.3) |
10.5 (50.9) |
4.4 (39.9) |
−1.3 (29.7) |
−4.9 (23.2) |
4.68 (40.43) |
Միջին ցածր °C (°F) | −10.3 (13.5) |
−10.8 (12.6) |
−6.9 (19.6) |
−1.0 (30.2) |
4.4 (39.9) |
9.4 (48.9) |
12.3 (54.1) |
10.6 (51.1) |
6.2 (43.2) |
1.4 (34.5) |
−3.7 (25.3) |
−7.6 (18.3) |
0.33 (32.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −50.9 (−59.6) |
−40.7 (−41.3) |
−34.8 (−30.6) |
−26.0 (−14.8) |
−9.1 (15.6) |
−3.3 (26.1) |
0.1 (32.2) |
−2.0 (28.4) |
−8.7 (16.3) |
−17.8 (0) |
−31.2 (−24.2) |
−44.5 (−48.1) |
−50.9 (−59.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 61.5 (2.421) |
42.2 (1.661) |
42.9 (1.689) |
42.7 (1.681) |
57.5 (2.264) |
79.2 (3.118) |
83.5 (3.287) |
84.6 (3.331) |
64.3 (2.531) |
69.7 (2.744) |
69.8 (2.748) |
67.3 (2.65) |
765.2 (30.125) |
աղբյուր: Pogodaiklimat.ru[5] |
Քույր քաղաքներ Խմբագրել
Տիխվինի քույր քաղաքներն են[6]՝
Պատկերասրահ Խմբագրել
-
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հուշաթանգարանը
-
Ամենայն սրբոց (զորաց) եկեղեցին
-
Տիրոջ համբարձման եկեղեցին
-
Տիրոջ խաչելության եկեղեցին
-
Տիխվինի վանքի զանգակատունը և Աստվածամոր եկեղեցին
-
Երկաթուղային կայարանը
-
Տեսարան քաղաքի գործարար թաղամասից
-
Շլյուզը
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Города России։ Moscow: Большая Российская Энциклопедия։ 2003։ էջ 465։ ISBN 5-7107-7399-9
- ↑ Фасмер М. Этимологический словарь русского языка. vol. IV. p. 63.
- ↑ Поспелов Е. М. Географические названия мира: Топонимический словарь: Ок. 5000 единиц. Moscow, 1998
- ↑ «Климат Тихвина»։ Pogodaiklimat.ru։ Վերցված է 2020-11-24
- ↑ «Культура»։ tvsz.ru (ռուսերեն)։ TVSZ։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-02-06
Արտաքին հղումներ Խմբագրել
Տիխվին Վիքիպահեստում |
- Տիխվին քաղաքի և նույնանուն շրջանի պաշտոնական կայքէջը Archived 10 May 2015[Date mismatch] at the Wayback Machine.
- Тихвін on-line Archived 10 December 2008[Date mismatch] at the Wayback Machine.
- Тихвінський історико-меморіальний і архітектурно-мистецький музей Archived 5 October 2008[Date mismatch] at the Wayback Machine.
- Історія герба Тихвіна(չաշխատող հղում)
- Малые Города России. Тихвин Archived 1 October 2008[Date mismatch] at the Wayback Machine.
- Битви за Тихвін Archived 14 December 2008[Date mismatch] at the Wayback Machine.
- Неофіційний форум Тихвіна Archived 2 July 2006[Date mismatch] at the Wayback Machine.
- Фотографії Тихвіна