Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սմիռնով (այլ կիրառումներ)

Սերգեյ Սերգեևիչ Սմիռնով (ռուս.՝ Серге́й Серге́евич Смирно́в, սեպտեմբերի 13 (26), 1915 կամ սեպտեմբերի 26, 1915(1915-09-26)[1], Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 22, 1976(1976-03-22)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային արձակագիր, դրամատուրգ։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Սերգեյ Սմիռնով
ռուս.՝ Сергей Сергеевич Смирнов
Ծնվել էսեպտեմբերի 13 (26), 1915 կամ սեպտեմբերի 26, 1915(1915-09-26)[1]
ԾննդավայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմարտի 22, 1976(1976-03-22)[2][1] (60 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգրող, պատմաբան, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ
և Լենինյան մրցանակ
ԶավակներԱնդրեյ Սմիռնով
 Sergey Smirnov (writer) Վիքիպահեստում

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի (1937) և Մաքսիմ Գորկու անվան գրականություն (1941) ինստիտուտները։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1959-1960 թվականներին՝ Լիտերատուրնայա գազետա թերթի գլխավոր խմբագիրը։ 1975—1976 թվականներին՝ ԽՍՀՄ գրողների միության քարտուղար։

Տպագրվել են նրա «Ստալինգրադը Դնեպրի վրա» (1954), «Իտալիայում» (1961), «Ուղևորություն Կուբա» (1962) և ակնարկների այլ գրքեր։ «Բրեստի ամրոցը» (1957), «Բրեստի ամրոցի հերոսները» (1959), «Պատմություններ անհայտ հերոսների մասին» (1963), «Ընտանիք» (1967) գրքերում, «Ամրոց Բուրգի վրա» (1955) պիեսում և այլ գործերում Սմիռնովը նկարագրել է 1941 թվականին Բրեստի ամրոցի պաշտպանության հերոսական էպոպեան և խորհրդային մարտիկների այլ սխրագործություններ։ Սմիռնովի ստեղծագործությունները թարգմանվել են օտար լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Սերգեյ Սմիռնովը հայերեն

խմբագրել
  • Բրեստի ամրոցը (վեպ), Ե., «Հայաստան», 1966, 359 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վ. Սահակյան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 368—369. — ISBN 5-94848-307-X
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Смирнов Сергей Сергеевич (писатель) // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 459  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սմիռնով (գրող)» հոդվածին։