Գատչինա
Գատչինա (ռուս.՝ Га́тчина), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում, 2021 թվականի ապրիլի 5-ից՝ Լենինգրադյան մարզի պետական իշխանության բարձրագույն մարմինների նստավայրը[1]։ Այդ մարզի ամենամեծ բնակավայրն է և Գատչինայի շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 92.937: Գտնվում է Սանկտ Պետերբուրգից Պսկով տանող եվրոպական E95 ավտոմայրուղու 45-րդ կիլոմետրի մերձակայքում[2]։
ՊատմությունԽմբագրել
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1499 թվականին, Խոտչինո անվանումով և որպես Նովգորոդի հանրապետության գյուղերից մեկը։ 1796 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ժամանակի ընթացքում մի քանի անգամ անվանափոխվել է. Խոտչինոն փոխվել է Գատչինայի (մինչև 1923 թվականի փետրվարի 14-ը), ապա՝ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Տրոցկու անունով կոչվել է Տրոցկ (մինչև 1929 թվականի օգոստոսի 2-ը), այնուհետև՝ Կրասնոգվարդեյսկ (մինչև 1944 թվականի հունվարի 28-ը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին գերմանացի զավթիչները քաղաքին տվել են Լինդեմանշտադ (գերմ.՝ Lindemannstadt) անվանումը՝ 18-րդ բանակի հրամանատար Գեորգ Լինդեմանի պատվին, սակայն դա հաշվի չի առնվել ԽՍՀՄ պետական իշխանության մարմինների կողմից[3]։ 1944 թվականի հունվարի 23-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով քաղաքին վերադարձվել է իր պատմական անվանումը՝ Գատչինա[4]։ Բնակավայրին լայն ճանաչում է բերել Գատչինայի մեծ պալատը, որը 18-19-րդ դարերում եղել է ռուսական ցարական ընտանիքի կեցավայրերից մեկը։ Քաղաքի պատմական կենտրոնը՝ մեծ պալատով հանդերձ, մտնում է գեղարվեստա-ճարտարապետական, պալատա-պարտեզային «Գատչինա» թանգարան-արգելոցի մեջ, որն ընդգրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[5][6]։
2015 թվականի ապրիլին Գատչինան արժանացել է «Ռուսաստանի ռազմական փառքի քաղաք» պատվավոր կոչմանը[7]։
ՊատկերասրահԽմբագրել
Քույր քաղաքներԽմբագրել
Գատչինան բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[8][9][10].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Закон Ленинградской области от 05.04.2021 № 32-оз "О внесении изменения в статью 13 областного закона «Устав Ленинградской области»
- ↑ Административно-территориальное деление Ленинградской области. — СПб. 2007. С. 24
- ↑ В постановлении Президиума Верховного Совета СССР от 23 января 1944 года это название не упоминается, упоминаются только довоенное название «Красногвардейск» и «новое» — Гатчина.
- ↑ Постановление Президиума Верховного Совета СССР от 23 января 1944 года
- ↑ UNESCO World Heritage Centre։ «Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments»։ unesco.org։ Վերցված է November 6, 2015
- ↑ UNESCO. Historic Centre of Saint Petersburg and Related Groups of Monuments
- ↑ Указ Президента Российской Федерации о присвоении г. Гатчине почётного звания Российской Федерации «Город воинской славы»
- ↑ «Побратимы Гатчины и Гатчинского района»։ radm.gtn.ru (ռուսերեն)։ Gatchinsky District։ Վերցված է 2020-02-03
- ↑ «Verkostot»։ espoo.fi (ֆիններեն)։ Espoo։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-17-ին։ Վերցված է 2020-02-03
- ↑ «MINUTE OF MEETING OF COATBRIDGE AREA COMMITTEE»։ North Lanarkshire Council։ 23 June 1998։ Արխիվացված է օրիգինալից 5 March 2012-ին։ Վերցված է 8 January 2009
- ↑ North Lanarkshire Council։ «MINUTE OF MEETING OF COATBRIDGE AREA COMMITTEE»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 2009-01-08
- ↑ «Города-побратимы»։ Официальный сайт администрации МО «Город Гатчина»։ Վերցված է 2011-03-25
- ↑ «Города-побратимы Лексингтона»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-24-ին
ԳրականությունԽմբագրել
- Kючарианц Д. А., Раскин А. Г.: Гатчина: Художественные памятники, 2005
- Бурлаков А.В.: Легенды и были Старой Гатчины