Ստարի Օսկոլ

քաղաք ՌԴ Բելգորոդի մարզում

Ստարի Օսկոլ (ռուս.՝ Старый Оскол, ռուսերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Հին Օսկոլ), քաղաք (1593 թվականից )[2] Ռուսաստանի արևմտյան մասում՝ Բելգորոդի մարզում[3]. նույնանուն քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Միաժամանակ համարվում է վարչական, տնտեսական, արդյունաբերական, մշակութային կենտրոնը Ստարոօսկոլյան-Գուբկինյան ագլոմերացիայի, որտեղ ապրում է 400-450 հազար մարդ։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակը 2021 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով եղել է 221 676[4]։

Բնակավայր
Դրոշ Զինանշան
Flag of Stary Oskol (Belgorod oblast).png Coat of Arms of Stary Oskol (Belgorod oblast)2008.svg

Монумент советско-болгарской дружбы.JPG
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1593 թ.
Առաջին հիշատակում1310
Մակերես200 կմ²
ԲԾՄ150 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն224 153 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4725
Փոստային ինդեքսներ309500–309554
Պաշտոնական կայքoskolregion.ru(ռուս.)
##Ստարի Օսկոլ (Ռուսաստան)
Red pog.png

Ստարի Օսկոլն արժանացել է Մարտական փառքի քաղաք պատվավոր կոչման[5]։ Նրան հավիտյանս ի պահ է հանձնվել Համամիութենական լենինյան կոմերիտմիության Կուրսկի մարզային կոմիտեի կարմիր դրոշը՝ Երկրորդ աշխարհամարտի վճռորոշ մարտերից մեկում՝ Կուրսկի ճակատամարտում ձեռք բերված հաղթանակում գնահատելի ավանդ ներդնելու, Ստարի Օսկոլ-Ռժև երկաթգծի կառուցումը ռեկորդային կարճ ժամկետում՝ 32 օրում ավարտելու համար։

Քաղաքն զբաղեցնում է 200,8 քառակուսի կիլոմետր տարածք։ Փոստային ինդեքսներն են՝ 309500-309556[6]։

ՊատմությունԽմբագրել

Բնակավայրն ընկած է եղել այսպես կոչված՝ Մուրավյան ճանապարհի (ռուս.՝ Муравский шлях или Муравская сакма ) մերձակայքում, ճանապարհ, որն օգտագործել են Ղրիմի թաթարները, նողայները Մոսկովիայի վրա արշավելիս։ 1571 թվականին քաղաքի ներկայիս տարածքում բերդ է կառուցվել։ 1593 թվականին այն վերակառուցվել է, ավելի ամրացվել[7]։ 1617 թվականին լեհերն այրել են Օսկոլը։ Բերդն ու նրա շրջակա տարածքները հաճախակի ենթարկվել են թաթարների արշավանքներին։ 1655 թվականին Օսկոլը վերանվանվել է Ստարի Օսկոլի՝ մերձակայքում գտնվող Նովի Օսկոլ բերդից զանազանելու համար[2]։ Քաղաքը մեծապես վնասվել է 1919 թվականին՝ քաղաքացիական կռիվների ժամանակ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ հունգարական զորքերի տիրապետության տակ գտնվելիս։ Պատերազմից հետո քաղաքում արդյունաբերությունը զարգացել է, բնակչությունը՝ աճել։

ՏնտեսությունԽմբագրել

Գտնվելով Կուրսկի մագնիսական անոմալիայի սահմանին՝ Ստարի Օսկոլը վերածվել է երկաթի հանքաքարի արդյունահանման կարևոր կենտրոնի։ Այստեղ տարեկան արդյունահանվում է ութ միլիոն տոննա երկաթի հանքաքար։ Այդ հանգամանքը նկատի առնելով է, որ քաղաքում բացվել է Ռուսաստանում առաջինը ազգային գիտահետազոտական տեխնոլոգիական համալսարանի կարգավիճակ ստացած պողպատի ու համաձուլվածքների մոսկովյան համալսարանի մասնաճյուղը։

Քաղաքի կարևորագույն արդյունաբերական ձեռնարկություններն են՝

  • СГОК (ОАО "Стойленский горно-обогатительный комбинат" - Ստոյլենյան լեռնա-հարստացուցիչ կոմբինատ). իրագործում է երկաթի հանքաքարի հանույթ և հարստացում[8].
  • ОЭМК (ОАО "Оскольский электрометаллургический комбинат" - Օսկոլի էլեկտրամետալուրգիական կոմբինատ). պողպատի արտադրություն[9]

ՄշակույթԽմբագրել

Մշակույթի պալատներ
  • Մշակույթի պալատ «Комсомолец»[10]
  • Մշակույթի պալատ «Молодёжный»[11]
  • Մշակույթի և արվեստների կենտրոն (նախկինում՝ «Горняк» մշակույթի տուն)[12]
Թանգարաններ
  • Ստարի Օսկոլի երկրագիտական թանգարան[13]
  • Վ. Յ. Երոշենկոյի տուն-թանգարան[14]
  • Ֆ. Ի. Նասեդկինի տուն-թանգարան
  • Ստարի Օսկոլի գեղարվեստական թանգարան[15]
  • Հանքագիտական թանգարան
  • Ժողկրթության թանգարան
  • Պալեոնթոլոգիական թանգարան
  • Ազգագրական թանգարան
  • Պատմության թանգարան
  • Թանգարան «Железно!»[16]

Անվանի անձինքԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

Ստարի Օսկոլի քույր քաղաքներն են[26]՝

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. 2,0 2,1 АТД-80|101
  3. Папков А.И (2016)։ «Стари Оскоп (Старый Оскоп)»։ in Юрий Сергеевич Осипов и др։ Голяма руска енциклопедия (в 36 тома)։ 31. Социално партньорство - Телевизия [Социальное партнёрство — Телевидение] (1 изд ed.)։ Москва: Издателство „Голяма руска енциклопедия“։ էջ 190 ։ ISBN 978-5-85270-368-2։ Վերցված է 9 юни 2019  Կաղապար:Икона
  4. Stary Oskol, www.citypopulation.de
  5. Указ Президента Российской Федерации от 5 мая 2011 года № 588 «О присвоении г. Старый Оскол почётного звания Российской Федерации „Город воинской славы“»
  6. «Почтовые индексы»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-12-06 
  7. Charter of Starooskolsky Urban Okrug
  8. (ռուսերեն) Site de l'entreprise Archived 2006-10-18 at the Wayback Machine. Consulté le 27 février 2011.
  9. (ռուսերեն) Site de l'entreprise Consulté le 27 février 2011.
  10. «Главная | Дворец культуры «Комсомолец»»։ dk-komsomolec.oskol-kultura31.ru։ Վերցված է 2019-10-03 
  11. «Главная | МАУК «Центр культурного развития «Молодежный»»։ dk-molod.oskol-kultura31.ru։ Վերցված է 2019-10-03 
  12. «Главная | Центр культурного развития «Горняк»»։ www.gornyak.oskol-kultura31.ru։ Վերցված է 2019-10-03 
  13. «МКУК «Старооскольский краеведческий музей» - Наши выставки» (ռուսերեն)։ sokm.org.ru։ Վերցված է 2018-10-21 
  14. «Дом-музей В.Я.Ерошенко - Главная» (ռուսերեն)։ eroshenko.org.ru։ Վերցված է 2018-10-21 
  15. «Новости» (ռուսերեն)։ sto-museum.ru։ Վերցված է 2018-10-21 
  16. Стрельникова, Л. Л. Хемофилия // Химия и жизнь. — 2015. — № 2 (Փետրվար).
  17. Раттэль (Раттель) Николай Иосифович, grwar.ru (russisch)
  18. Клевенский Михаил Сергеевич, nashapobeda.lv (russisch)
  19. Анпилов Анатолий Андреевич, warheroes.ru (russisch)
  20. «Быков Николай Иванович [17.02.1925-19.11.1995]»։ az-libr.ru։ Վերցված է 2020-08-08 
  21. БЕЛГОРОДСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ ИСТОРИКО-КРАЕВЕДЧЕСКИЙ МУЗЕЙ БЕЛГОРОДЦЫ-ПОЛНЫЕ КАВАЛЕРЫ ОРДЕНА СЛАВЫ ГАЛЕРЕЯ СЛАВНЫХ ИМЕН БЕЛГОРОДЧИНЫ. — Белгород. — С. 12. — 23 с.
  22. «Кучерявченко Кузьма Георгиевич»։ beluezd.ru։ Վերցված է 2020-04-16 
  23. Емельянов Михаил Павлович, eurasian-defence.ru (russisch)
  24. Свободные бойцы: Александр Емельяненко, mixfight.ru (russisch)
  25. Alexander Emelianenko, boxrec.com
  26. «Города-побратимы»։ oskolregion.ru (ռուսերեն)։ Stary Oskol։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-31-ին։ Վերցված է 2020-02-04 

ԳրականությունԽմբագրել

  • Воеводин А. Д. (1890–1907)։ «Старый Оскол»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  • Никулов А. П. Старый Оскол: Историческое исследование Оскольского края. — Старый Оскол: Б.и., 1997. — 576, [16] с. — ISBN 5-7277-0160-0
  • Вербкин В. А. Бессмертного мужества огонь… Старооскольский край в Великой Отечественной войне. — Старый Оскол։ Изд-во редакции газеты «Оскольский край», 2010. — 270 с., илл.
  • Вербкин В. А. Старый Оскол: на рубеже веков. — Старый Оскол: Изд-во редакции газеты «Оскольский край», 2015. — 354 с.
  • Вербкин В. А. Иного не дано. Очерк жизни и деятельности Николая Петровича Шевченко, инженера-строителя, государственного, хозяйственного и политического деятеля, почётного гражданина города Старый Оскол и Белгородской области, почетного строителя России. -Воронеж։ Изд-во имени Е. А. Болховитинова, 2019. — 320 с. — 300 илл.

Արտաքին հղումներԽմբագրել