Ալեքսեյ Պետրովիչ Մարեսև (ռուս.՝ Маресьев, Алексей Петрович, մայիսի 7 (20), 1916 կամ մայիսի 20, 1916(1916-05-20)[1], Կամիշին, Kamyshinsky Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 18, 2001(2001-05-18) կամ մայիսի 19, 2001(2001-05-19)[1], Մոսկվա, Ռուսաստան), օդաչու, մայոր, Խորհրդային Միության հերոս (օգոստոսի 25, 1943)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Ալեքսեյ Մարեսև
ռուս.՝ Алексей Петрович Маресьев
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7 (20), 1916 կամ մայիսի 20, 1916(1916-05-20)[1]
ԾննդավայրԿամիշին, Kamyshinsky Uyezd, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 18, 2001(2001-05-18) (84 տարեկան) կամ մայիսի 19, 2001(2001-05-19)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԿրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1940)
Մասնագիտությունօդաչու և ռազմական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Խորհրդային Միության հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ) Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Բարեկամության շքանշան[3] Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար» «Աշխատանքի վետերան» մեդալ Բարեկամության շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Ժուկովի մեդալ
Alexei Maresiev Վիքիպահեստում

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է կործանիչ ինքնաթիռների գնդի օղակի հրամանատար, գնդի հրամանատարի օգնական, գնդի շտուրման։ 1942 թվականի մարտին Մարեսևի ինքնաթիռը մարտում խփվել է։ Ծանր վիրավոր Մարեսևը հարկադրական վայրէջք է կատարել թշնամու տերիտորիայում և 18 օր սողալով՝ հասել ռազմաճակատի գծին։ Երկու սրունքների անդամահատումից հետո հարմարվելով պրոթեզներին՝ Մարեսևը իր իսկ խնդրանքով, 1943 թվականի մայիսին ուղարկվել է կործանիչ ավիացիայի 63-րդ գվարդիական գունդ։ Օդային մարտերում խփել է թշնամու 7 ինքնաթիռ։ Մարեսևի սխրանքը նկարագրված է Բորիս Պոլևոյի «Պատմություն իսկական մարդու մասին» գրքում։ 1952 թվականին ավարտել է կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1956 թվականի սեպտեմբերից պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի պատասխանատու քարտուղարն է։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 310