Բացել գլխավոր ցանկը

Քվարցիտ կամ ջեսպիլիթ, փոխակերպային ապար՝ կազմված հիմնականում քվարցից (SiO2)։ Բացի քվարցից, հաճախ հանդիպում են նաև ուիրիշ միներալներ, ըստ դրանց էլ առանձնացվում են քվարցիտի հատուկ տեսակներ՝ փայլարային, նռնաքարային և այլն։ Քվարցիտի առաջացումը կապված է փոխակերպման ընթացքում ավազաքարերի վերաբյուրեղացման հետ։ Երկաթային (մագնետիտային) քվարցիտները երկաթի արժեքավոր հանքանյութ են։ Օգտագործվում է շինարարության մեջ։ Տարածված է ՀՀ Արարատի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում և ԼՂՀ Մարտակերտի շրջանում։

Քվարցիտ
Quartzite 2 jpg.jpg
Ենթակատեգորիափոխակերպված ապար

Անգլիա-հասպիս և Հունաստանի-քարավանը հասպիսի նմանությամբ երկաթախառն քվարցիտ խիստ մետամորֆացած նստվածքային կամ հրաբխածին-նստվածքային քվարկեց-երկաթա-յին ապար։ Կազմված է ցայտուն շերտավորված, սովորաբար զոլավոր քվարց կամ սիլիկատ-մագնետիտային կամ հե-մատիտային ապարներից, որոնց առանձին բարակ շերտերում գերակշռում է որևէ միներալ՝ քվարց, մագնետիտ կամ մաբտիտ հեմատիտ քլորիտ սերիցիտ, բիոտիտ, ամֆիբոլ և այլն։ Տարածված է մինչքեմբրիի գոյացումներում։25-30% ավելի երկաթի պարունակության դեպքում հարստացման ենթակա երկաթի արդյունաբերական հանքանյութ է։ Ջեսպիլիթ-ի խոշոր հանքավայրեր կան ԽՍՀՄ-ում (Կրի-վոյ ռոգ Կուրսկի մագնիսական անոմալիա, Կոլա թերակղզի ևն ԱՄՆ-ում Կանադայում Բրազիլիայում Հնդկաստանում Հարավային Աֆրիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 488 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png