Լաբրադորիտ, ապար գաբրոների խմբից։ Հիմնականում կազմված է Լաբրադորից, պիրոքսենների և հանքային միներալների չնչին (5-7%) մասնակցությամբ։

Լաբրադորիտ

Լաբրադորիտի որոշ տարատեսակներում լաբրադորի հատիկները պարունակում են իլմենիտ և դրա համար ունեն սև երանգ։ Հաճախ լաբրադորի բյուրեղները ունենում են մի քանի սանտիմետր մեծություն և լավ փայլում են։ Այդպիսի բյուրեղներով լաբրադորիտները շատ գեդեցիկ են և օգտագործվում են արձանների պատվանդանների, շենքերի երեսպատման համար։ Լաբրադորիտի խոշոր հանքավայրեր հայտնի են Ուկրաինայում, Ռուսաստանում, Կանադայում և ԱՄՆ-ում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաբրադորիտ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 466