Այն Ռանդ
Այն Ռանդը (ծննդյան անունը՝ Ալիսա Զինովիևնա Ռոզենբաում. 1905, փետրվարի 2, Սանկտ Պետերբուրգ — 1982, Մարտի 6, Նյու Յորք), Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան, համարվում է օբյեկտիվիզմի հիմնադիրը։ Նրա նշանավոր գործերից են Շատրվանագլուխը և Ատլանտը պարզեց թևերը գրքերը։
Այն Ռանդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 2, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5] |
Մահացել է | մարտի 6, 1982[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Քենսիկո |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | հրեա[8] |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ազդվել է | Արիստոտել, Լյուդվիգ ֆոն Միզես, Կառլ Մենգեր և Isabel Paterson?[9] |
Երկեր | Ատլանտը պարզեց թևերը, Շատրվանագլուխը, We the Living?, Anthem? և The Virtue of Selfishness? |
Մասնագիտություն | դրամատուրգ, փիլիսոփա, վիպասան, սցենարիստ, գրական քննադատ, ակնարկագիր, լրագրող և գիտաֆանտաստիկ գրող |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ամուսին | Ֆրենկ Օ'Կոննոր |
Պարգևներ և մրցանակներ | Պրոմեթևս մրցանակ և Պրոմեթևս մրցանակ |
Կայք | aynrand.org |
Ստորագրություն![]() | |
Ayn Rand Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ալիսա Զինովիևնա Ռոզենբաումը ծնվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 1905 թվականի փետրվարի 2-ին։ Չորս տարեկանում սովորել է գրել ու կարդալ[10]։ Երկու տարի անց մի ֆրանսիական մանկական թերթում գտնում է իր մանկության հերոսին՝ այսպիսով ձեռք բերելով իր հերոսական տեսակետը, որն իր հետ է մնում իր ողջ կյանքի ընթացքում։ Հիմնովին հակադրվելով ռուսական մշակույթի խորհրդապաշտությունն ու կոլեկտիվիզմին՝ նա իրեն համարել է Եվրոպացի գրող, հատկապես Վիկտոր Հյուգոյին հանդիպելուց հետո, որով նա ամենից շատ էր հիանում։
Միջնակարգ կրթության տարիներին նա վկա էր Քերենսկի հեղափոխությանը, որը նա հովանավորեց, և 1917-ին Բոլշևիկ հեղափոխությանը, որը նա սկզբից ամբաստանեց։ Կռվից փախչելու համար նրա ընտանիքը մեկնեց Ղրիմ, ուր նա ավարտեց միջնակարգը։ Վերջնական կոմունիստական հաղթանակը պատճառ եղավ նրա հոր դեղատան բռնագրավմանը և ժամանակավոր սովի։ Երբ միջնակարգի վերջին տարում ծանոթացավ ամերիկական պատմության հետ, նա անմիջապես այն ընդունեց որպես իր օրինակը, թե ազատ մարդկանց ազգը ինչպիսին պիտի լինի։
Ղրիմից վերադառնալիս նա սկսում է սովորել փիլիսոփայություն և պատմություն Պետրոգրադի համալսարանում և ավարտում է այն 1924 թվականին։ Նրա ամենամեծ հաճույքներից էին Վիեննական օպերետտաներն և արևմտյան կինոներն ու թատերախաղերը։ 1924 թվականին մտավ Կինոյի Արվեստների Պետական Ինստիտուտ, որպեսզի սովորի կինոսցենարներ գրել։ Այս ժամանակում նա առաջին անգամ հրատարակեց գրքույկ դերասանուհի Փոլա Նեգռու մասին (1925) և մի գրքույկ Հոլիվուդ՝ Ամերիկյան Կինոյի Քաղաք անվամբ (1926)։
1925 թվականին նա իր ազգականների տեսակցության համար ԱՄՆ մեկնելու վիզա ստացավ։ Նյու Յորք հասնելով 1926 թվականի փետրվարին՝ վեց ամիս ապրեց իր ազգականների հետ Չիկագո քաղաքում, որից հետո մեկնեց Լոս Անջելես՝ նպատակադրվելով դառնալ սցենարիստ։
Հոլիվուդում հանդիպեց Սեսիլ Բ. Դեմիլին, ով նրան առաջարկեց աշխատել իր համար, նախ որպես ֆոնային դերասան և ապա որպես կրտսեր սցենարիստ։ Ստուդիայում նա հանդիպեց դերասան Ֆրանկ Օ՛Քոնորին, ում հետ էլ ամուսնացավ 1929 թվականին մինչև Օ՛Քոնորի մահը հիսուն տարի հետո։
Հետագա տարիներին նա մի քանի գործ փոխեց, մինչ առաջին անգամ իր գրած սցենարը վաճառեց 1932 թվականին։ Որդեգրելով Այն Ռանդ գրչանունը, 1943 թվականին լույս է ընծայել Շատրվանագլուխը, իսկ 1957 թվականին՝ «Ատլանտը պարզեց թևերը» գիրքը։ Իր գրքերում և ստեղծագործություններում նա բացատրում է իր հիմնադրած փիլիսոփայության՝ օբյեկտիվիզմի մասին վեպերի միջոցով։
Մահացել է 1982 թվականի մարտի 6-ին իր՝ Նյու Յորքի բնակարանում։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118903012 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Saxon W. Ayn Rand, ‘Fountainhead’ Author, Dies — 1982.
- ↑ Ayn Rand Biographical FAQ
- ↑ LIBRIS — 2018.
- ↑ https://www.webcitation.org/6CY1iZt1E?url=http://www.noblesoul.com/orc/bio/biofaq.html#Q6.9
- ↑ Cox S. D. Merely Metaphorical? Ayn Rand, Isabel Paterson, and the Language of Theory // The Journal of Ayn Rand Studies / C. M. Sciabarra — Penn State University Press, 2007. — ISSN 1526-1018; 2169-7132
- ↑ Джин Ландрам 14861&strn= 35&cht= 1 «Тринадцать женщин, которые изменили мир»
Արտաքին հղումներԽմբագրել
- Այն Ռանդի կենսագրությունը Archived 2006-04-21 at the Wayback Machine.