«Ատլանտը պարզեց թևերը» (անգլ.՝ Atlas Shrugged), ամերիկացի գրող Այն Ռանդի վեպ-հակաուտոպիան, որն առաջին անգամ տպագրվել է 1957 թվականին։ Ռենդի չորրորդ և վերջին, ինչպես նաև ամենաերկար վեպն է։ Ռենդն այն համարում էր իր գրական կարիերայի գլխավոր ստեղծագործությունը։

Ատլանտը պարզեց թևերը
Atlas Shrugged
ՀեղինակԱյն Ռանդ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ-դիսուտոպիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջոն Գալտ, Francisco d'Anconia?, Dagny Taggart? և Henry 'Hank' Rearden?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվ1957
ԳՄՍՀ0-525-94892-9
OCLC412355486
Պարգև(ներ)
 Atlas Shrugged Վիքիպահեստում

Անվանում խմբագրել

Վեպի գլխավոր գաղափարն այն է, որ աշխարհը պահում են միայնակ-ստեղծագործները, որոնց հեղինակը համեմատում է Ատլանտի առասպելական տիտանների հետ, որոնք պահում էին երկնային կամարը իրենց ուսերին։ Եթե այդ մարդիկ դադարեին արարել («երկնային կամարը պահելը»), ապա աշխարհը կփլվեր։ Հենց դա է տեղի ունենում վեպում, երբ Ատլանտայի արարիչները պարտվում են՝ սոցիալական կառավարության դեմ պայքարում[1]։

Սյուժե խմբագրել

ԱՄՆ-ում քաղաքական գործիչները սկսում են ակտիվ աջակցել շուկաների մենաշնորհացման դեմ ուղղված պահանջներին։ Փաստորեն, նրանց գործողությունները համընկնում են սոցիալիստների պահանջների հետ։ Աստիճանաբար սկսվում է խոշոր բիզնեսի (հետո նաև մնացած բոլորի) դեմ ուղղված ճնշումը, ազատ շուկան զիջում է իր դիրքերը պլանային տնտեսությանը, երկիրը դանդաղորեն ընկնում է քաոսի և մթության մեջ։ Վեպի գլխավոր հերոսները՝ Խենք Ռեարդեն (պողպատե թագավոր, հանքարանների, մետալլուրգիական գործարանների սեփականատեր, գյուտարար) և Դագնի Թագերթը (երկաթուղային ընկերության փոխնախագահ) փորձում են ընդդիմանալ դրան։ Տնտեսական կապերն անխուսափելիորեն փլուզվում են, առաջանում է խոր տնտեսական ճգնաժամ։

Վաշինգտոնի ձեռներեցների և քաղաքական գործիչների ընկերությունը, որն ունի քաղաքական իշխանություն, փորձում է կարգավորել տնտեսական կյանքը պլանային մեթոդներով, բայց դա ավելի է վատացնում իրավճակը։ Նավթի արդյունահանումը գրեթե ամբողջությամբ սպառվում է, ածխի մատակարարման հետ կատարվում են լուրջ ձախողումներ և ժամանակի ընթացքում դրա պաշարները նույնպես վերջանում են։ Դագնի Թագերթը նկատում է, որ հայտնի մի շարք ձեռնարկատերեր ու ստեղծագործ մարդիկ փակել են իրենց գործերը և անհետացել։ Փորձելով պարզել, թե որտեղ են նրանք, նա ծանոթանում է փիլիսոփա և գյուտարար՝ Ջոն Գոլթի հետ։

Կառուցվածքը.

  • Գիրք 1։ Մաս 1։ Անհակասականություն։
  • Գիրք 2։ Մաս 2։ Եթե-եթե։
  • Գիրք 3։ Մաս 3։ Ա նշանակում է Ա։
(2008 թվականի հրատարակությունների անվանումները)

Վեպի մասերի անվանումները համապատասխանում են ֆորմալ տրամաբանության 3 կանոնների՝ մաս 1- «Անհակասականություն» (անգլ.՝ Non-Contradiction), այսինքն անհակասականության օրենք, 2 մաս- «Եթե-եթե» (անգլ.՝ Either-Or), այսինքն երրորդի բացառման օրենք, 3 մաս- «Ա նշանակում է Ա» (անգլ.՝ A Is A), այսինքն ինքնության օրենք։

Գնահատականներ խմբագրել

Պրոֆեսոր Լյուդվիգ ֆոն Միզեսը 1958 թվականի հունվարի 23-ին Այն Ռէնդին գրել է նամակ, որի մեջ նա շնորհավորել է գրողին և հայտնել, որ նրան հաջողվել է գրել ոչ թե վեպ, այլ իրականացնել «հասարակության հիմնական չարիքի և ժանտախտի վերլուծություն», «բարոյական մարդահեղությունների կործանարար ազդեցությունների, ի ծնե ալֆոնսների և ակադեմիական շատախոսների վերլուծություն, որոնք իրականացնում են հակաարդյունաբերական հեղափոխություն»[2]։

«Ատլանտը պարզեց թևերը» վեպը շատ բացասական արձագանքներ ստացավ1957 թվականի հրատարակությունից հետո, բայց հայտնի դարձավ հաջորդ տասնամյակում։ The Economist և Նյու Յորք Թայմս ամսագրերի տվյալներով վեպի վաճառքը կտրուկ աճել է՝ կապված 2008 թվականին սկսված տնտեսական ճգնաժամի հետ։

Քննադատություն խմբագրել

Թերահավատորեն տրամադրված քննադատները կարծում են, որ գիրքը վատ է գրված, ձանձրալի և քարոզչական ստեղծագործություն է, «որն իրենից ներկայացնում է սոցիալիստական ռեալիզմի հայելային արտացոլում՝ արտահայտված վատագույն օրինակներով»[3], չկարգավորված կապիտալիզմի արդարացում և սոցիալական դարվինիզմ[4]։

Փաստեր խմբագրել

  • «Ատլանտը պարզեց թևերը» հայտնվեց The New York Times-ի բեսթսելերների ցանկի 6-րդ հորիզոնականում՝ վաճառքի մեկնարկից 3 օր անց[5]։ Այն մնացել է ցանկում 21 շաբաթների ընթացքում, ինչպես նաև մնաց 4-րդ հորիզոնականում 6 շաբաթ՝ սկսած 1957 թվականի դեկտեմբերի 8-ից։
  • Հարցումների տվյալներով, որն անց է կացվել 1991 թվականին ամերիկյան Book of the Month Club խմբի անդամների մեջ, 2000 մարդուց 17-ը վեպը դասեցին այն գրքերի մեջ, որոնք ազդել են իրենց կյանքի վրա։ Դա երկրորդ ցուցանիշն էր Աստվածաշնչից հետո, որը նշվեց 166 անգամ[6]։
  • Modern Library ամերիկյան հայտնի կայքում 1998 թվականին անց կացվեց եռամսյա հարցում և կազմվեց 20-րդ դարի 100 լավագույն վեպերի ցանկ, ընթերցողները ճանաչեցին վեպը համար 1, չնայած նրան, որ այն չի մտել տվյալ կայքի փորձագետների կազմած ֆինալիստների ցանկ[7]։ Ցանկը ստեղծվել է 217 520 ձայների հիման վրա։ Բայց քննադատները նշում են, որ դա հետազոտության արդյունքների խեղաթյուրում էր, որը պայմանավորված էր այս կամ այն գրողի կողմանկիցների զանգվածային քվեարկությամբ[8]։ Ինչպես նաև անհրաժեշտ է նշել, որ ցանկի մեջ են մտել միայն անգլալեզու գրողները[9]։
  • Վեպի առանցքային մասը Ջոն Գոլթի ելույթն էր, որը հեղինակը գրել է 2 տարի։
  • Վեպը բաղկացած է ավելի քան1000 էջից, պարունակում է մոտավոր 645 000 բառ, և մտնում է ամենաերկար վեպերի տասնյակի մեջ, որոնք գրվել են եվրոպական լեզուներով[10]։ Գրքում քննարկվում են մի շարք փիլիսոփայական թեմաներ, որոնք հետագայում Ռենդի մոտ կվերաճեն օբյեկտիվիստական փիլիսոփայության։

Հրատարակություններ խմբագրել

  • 1998 թվականի հրատարակություն
  • 2006 թվականի հրատարակություն
  • 2008 թվականի հրատարակություն
  • 2012 թվականի հրատարակություն

Էկրանավորումներ խմբագրել

  • 2011 թվականի ապրիլի 15-ին թողարկվեց «Ատլանտը պարզեց թևերը» գրքի առաջին մասը[11]։ Ֆիլմը ստացավ կինոքննադատների բացասական արձագանքները[12]։
  • 2012 թվականի հոտեմբերի 12-ին թողարկվեց ֆիլմի շարունակությունը` «Ատլանտը պարզեց թևերը։ Մաս 2»։ Տվյալ ֆրանշիզայի վաճառքը սկսվեց բավականին ագրեսիվ։ Այն ցուցադրեցին նահանգների միանգամից1012 դահլիճներում, սակայն վճարները եղել են 1 մլն-ի սահմաններում։ Նույն արդյունքը գրանցեց կինոնկարի առաջին մասը 2011 թվականին, բայց ԱՄՆ-ի միայն 300 կինոթատրոններում։
  • 3 մասի էկրանավորում նշանակվեց 2014 թվականի ամռանը, բայց ավելի ուշ տեղափոխվեց։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «In Britain, Atlas is about to shrug», The Economist, Aug 24th 2017
  2. Письмо Людвига фон Мизеса Айн Рэнд о романе «Атлант расправил плечи»
  3. «Сегодня только богатые нравственно возрождаются за счёт остальных». Илья Будрайтскис о романе «Атлант расправил плечи» Արխիվացված 2013-08-20 Wayback Machine // «Теории и практики»
  4. Сергей Медведев. «Атлант расправил плечи». почему россияне читают скучную книгу // Forbes.ru
  5. «History of Atlas Shrugged». Ayn Rand Institute. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 7-ին.
  6. Bible Ranks 1 of Books That Changed Lives
  7. «100 Best Novels». RandomHouse.com. Retrieved June 20, 2006.
  8. Jesse Walker (2007 թ․ մայիսի 17). «What Internet Polls Are Good For». Reason Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  9. «100 Best»
  10. longest
  11. Atlas Shrugged: Part I (2011)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
  12. Atlas Shrugged: Part I Reviews, Ratings, Credits, and More — Metacritic

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտը պարզեց թևերը» հոդվածին։