Laissez-faire
Laissez-faire (լեսե-ֆեր, ֆրանսերենից՝ թույլ տվեք անել, սակայն այս համատեքստում՝ թույլ տվեք գնալ[1]), չմիջամտելու սկզբունք, տնտեսական ուսմունք, որի համաձայն պետության միջամտությունը երկրի տնտեսությանը պետք է լինի նվազագույնս։ Սա ֆրանսիացի տնտեսագետ և վաճառական Վենսան դը Գուրնեի (1712-1759) ելույթից է, որը նա կարդացել է 1758 թվականին տնտեսագետ-ֆիզիոկրատների (ազատ առևտրի կողմնակիցների) ժողովին։ Իր ելույթում նա ապացուցում էր, որ արհեստների և առևտրի զարգացման համար կառավարությունը պետք է չմիջամտի ձեռնարկատիրական ոլորտին։ Ուսմունքը զարգացել է դասական դպրոցի տնտեսագետների աշխատություններում (մասնավորապես Ադամ Սմիթի «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ» աշխատությունում[2], եզրույթը Սմիթը չի ներմուծել և, դատելով Նավիգացիոն ակտերի և վաշխառության օրենքի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքին, այս հարցում նա ճշմարիտ չէր)։
Այս սկզբունքի հիմնական փաստարկը պնդումն է առ այն, որ տնտեսությունն այնպիսի ինքնակարգավորվող համակարգ է, որն ինքն է գտնում արդյունավետ հավասարակշռություն, իսկ պետության միջամտությունն աղավաղում է տնտեսական գործակալների միջոցով ստացած ազդանշանները և արդյունավետ հավասարակշռությունն անհասանելի է դառնում։ Պետությանը հատկացվում է «գիշերային պահակի» դեր՝ շուկայում տնտեսական գործակալների փոխազդեցության կանոնների սահմանում և դրանց իրականացման հսկում, սակայն ոչ մի դեպքում շուկայի ինքնուրույն սուբյեկտի հսկում։
Քննադատություն
խմբագրելԴասական դպրոցի տնտեսագետները չէին բացահայտում տնտեսության կողմից հավասարակշռության հասնելու գործընթացը, հետազոտվում էր հավասարակշռության վիճակը։ Միևնույն ժամանակ, սարդոստայնանման մոդելի համաձայն (որը ցույց է տալիս, թե ինչպես է շուկան, հաջորդական իտերացիայի միջոցով, փոխելով գինն ու քանակը, անհավասարակշիռ դիրքից հասնում հավասարակշիռ դիրքի), գոյություն ունեն շուկայի այնպիսի անհավասար վիճակներ, որոնք արդյունքում չեն հանգեցնում հավասարակշռության։
Մյուս կողմից չմիջամտելու սկզբունքը քննադատում են հակահասարակական լինելու համար։ Այն դեպքերում, երբ տնտեսական անաչառ պատճառների արդյունքում կտրուկ նվազում է աշխատավարձը, տնտեսությունն աստիճանաբար կգա նոր հավասարակշռության, սակայն արդեն աշխատաշուկայում իր ծառայություններն առաջարկող ավելի քիչ մարդ կլինի։ «Laissez-faire»-ի գաղափարի կողմնակիցները, սակայն, կարծում են, որ պետական լրավճարների առկայության դեպքում այդ աշխատատեղերի պահպանումը հարկերի բարձրացման միջոցով կհանգեցնի բնակչության արտադրողական եկամտի անարդար իջեցմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Laissez-faire Արխիվացված 2015-09-27 Wayback Machine, Business Dict
- ↑ Fine, Sidney. Laissez Faire and the General-Welfare State. United States: The University of Michigan Press, 1964. Print
Գրականություն
խմբագրել- Brebner, John Bartlet (1948). «Laissez Faire and State Intervention in Nineteenth-Century Britain». Journal of Economic History. 8: 59–73.
- Fisher, Irving (January 1907). «Why has the Doctrine of Laissez Faire been Abandoned?». Science. 25 (627): 18–27. doi:10.1126/science.25.627.18. PMID 17739703.
- Taussig, Frank W. (1904). «The Present Position of the Doctrine of Free Trade». Publications of the American Economic Association. 6 (1): 29–65.