Սաջիդ Ջավիդ (անգլ.՝ Sajid Javid, դեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[1], Rochdale, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գործարար և քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար (2018 թվականից մինչև 2019 թվականը): 2019 թվականի հուլիս 24-ից մինչև 2019 թվականի հուլիսը Բորիս Ջոնսոնի աշխատասենյակում եղել է Գանձապետարանի կանցլեր:

Սաջիդ Ջավիդ
Official portrait of Sajid Javid MP.jpg
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Էքստերի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանկիր և տնտեսագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Rochdale, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ sajidjavid.com

2014-2016 թվականներին եղել Է Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետներում, 2016-2018 թվականներին Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում զբաղեցրել է համայնքների և տեղական ինքնակառավարման գործերի նախարարի պաշտոնը:

ԿենսագրությունԽմբագրել

Սաջիդ Ջավիդը ծնվել է 1969 թվականին Ռոչդեյլում, որը Պակիստանից ներգաղթած, ավտոբուսի վարորդ՝ Աբդուլ Ջավիդի հինգ որդիներից միջնեկն է: Երբ Սաջիդը դարձել է չորս տարեկան, հայրը Բրիստոլում գնել է կանանց հագուստի խանութ և ամբողջ ընտանիքը տեղափոխվել է այդտեղ, որն ուներ երկու ննջասենյակ: Ննջարաններից մեկը նրա երեք եղբայրներինն էր, Իսկ Սաջիդը և նրա կրտսեր եղբայրը քնում էին ծնողների հետ[2]։ Էքսեթերի համալսարանում սովորել է տնտեսագիտություն ու քաղաքականությունը, որն ավարտել է 1991 թվականին[3]։

Համալսարանն ավարտելուց հետո մոտ 20 տարի բանկային ոլորտում զբաղվել է բիզնեսով՝ աշխատելով միլիոնանոց կարողություն. սկզբում Նյու Յորքի Chase Manhattan Bank-ում, ապա ՝ Deutsche Bank-ի լոնդոնյան գրասենյակում, որտեղ գործունեություն է ծավալել. մտել է տնօրենների խորհրդի մեջ և պատասխանատու է եղել ասիական շուկաներում գործառնությունների համար (2006 թվականին գլխավորել Է Սինգապուրի Global Credit Trading, Asia բանկի ստորաբաժանումը և այնտեղ մնացել մինչև բիզնեսից հեռանալը)[4][5]:

Քաղաքական գործունեության սկիզբԽմբագրել

2010 թվականի խորհրդարանական ընտրություններում Բրոմսգրոուվ ընտրատարածքում (Վուստերշիր) առաջադրվել Է Պահպանողական կուսակցության թեկնածու և հաղթել է 43,7% արդյունքով՝ 7,3%-ով վատացնելով այդ շրջանում կուսակցության ցուցանիշները նախորդ ընտրությունների արդյունքների համեմատ[6]։

2010-2011 թվականներին եղել է պրոֆեսիոնալ կրթության կրտսեր նախարար Ջոն Հեյզի խորհրդարանական անձնական քարտուղարը, իսկ 2011-2012 թվականներին նույն պաշտոնը զբաղեցրել է Գանձապետարանի կանցլեր Ջորջ Օսբորնի մոտ։ 2012-2013 թվականներին եղել է Գանձապետարանի տնտեսական քարտուղար, 2013-2014 թվականներին՝ Գանձապետարանի ֆինանսական քարտուղար[7]։

Ջեյմս Քեմերոնի կաբինետների նախարարԽմբագրել

2014 թվականի ապրիլի 9-ին մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարար Մարիա Միլերի կամավոր հրաժարականից հետո, Սաջիդ Ջավիդը Դևիդ Քեմերոնի առաջին կաբինետում զբաղեցրել է ազատված աթոռը: Ընդ որում, Միլերի կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի երկրորդ պաշտոնը կիսվել է: Ջավիդը դարձել է իրավահավասարության նախարար, իսկ Նիկի Մորգանը՝ կանանց հարցերով նախարար[8]։

2015 թվականին հաջողության է հասել նախկին ընտրատարածքում նոր խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 53,8%-ը[9]։

2015 թվականի մայիսի 11-ին Ջավիդը Քեմերոնի երկրորդ կաբինետում ստացել է ձեռներեցության նախարարի պորտֆելը[10]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, կապված Մեծ Բրիտանիայի անդամակցության դուրս գալուց Եվրամիությունից, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին:

Ջավիդը պաշտպանել է աշխատանքի և կենսաթոշակների նախարար Սթիվեն Քրեբի հայտը, որը պայքարի մեջ է մտել կուսակցությունում առաջնորդության համար և նրա հաղթանակի դեպքում պետք է ստանար Գանձապետարանի կանցլերի պորտֆելը: Նրանք իրենց պահպանողականների շարքերում ներկայանում էին որպես «կապույտ մանյակ», բայց նրանց արշավը վաղ փուլում ավարտվել է պարտությամբ և Ջավիդը հանդես է եկել Թերեզա Մեյի թեկնածության օգտին[11]։

Ահաբեկչության համար նպատակԽմբագրել

Իրաքի և Լևանտի իսլամական պետության «Դաբիք» ամսագրի թողարկման ժամանակ 2016 թվականի ապրիլին կոչվել է մուրթադ և դատապարտվել մահվան[12]։

Թերեզա Մեյի կաբինետների նախարարԽմբագրել

Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար․ Մեյը և նրա աշխատասենյակում Ջավիդը նշանակվել է համայնքների և տեղական ինքնակառավարման գործերի նախարարի պաշտոնում՝ 2017 թվականին պահպանելով այն Մեյի երկրորդ կաբինետի ձևավորման ժամանակ:

2018 թվականի ապրիլի 30-ին սկանդալային հրաժարականից հետո ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Ջավիդը դարձել է պատմության մեջ ազգային փոքրամասնության առաջին ներկայացուցիչը պետության բարձրագույն պաշտոնյաներից մեկի պաշտոնում և հայտարարել Բրիտանական ներգաղթի քաղաքականությունը փոխելու մտադրության մասին, որպեսզի այն լինի արդար, իսկ մարդկանց դիմեն «արժանապատվությամբ և հարգանքով»[13]։ Ջավիդի նշանակումը պաշտպանել են այնպիսի հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են Թրասթի անվտանգության համայնքը, Բրիտանական հրեաների պատգամավորների խորհուրդը և հրեական առաջնորդների խորհուրդը, որոնք հակասեմիտիզմի դեմ պայքարում նշել են նոր նախարարի դերը բրիտանական հասարակության մեջ, Հոլոքոստի պատմության մասին տեղեկատվության տարածման և Իսրայելին բոյկոտելու փորձերի դեմ հակազդման գործում[14]:

2019 թվականի փետրվարին, Ջավիդի որոշումը՝ արգելել 19-ամյա Շամիմա Բեգումի վերադարձը Մեծ Բրիտանիա, հակասական հասարակական արձագանք է առաջացրել, որը 2015 թվականին մեկնել էր Սիրիա և միացել Իսլամական պետությանը։ Նրա փոքրիկ որդին՝ Ջարահը, մահացել և մարտի 8-ին թաղվել է սիրիացի փախստականների ճամբարում, իսկ ինքը հայտարարել է տուն վերադառնալու ցանկության մասին, բայց Ջավիդը կարգադրել է զրկել Բեգումին քաղաքացիությունից[15]։

Թերեզա Մեյի հրաժարականից հետո Ջավիդը մասնակցել Է Պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար մղվող պայքարին և 2019 թվականի հունիսի 20-ին դուրս է մնացել դրանից՝ պահպանողական խորհրդարանականների քվեարկության չորրորդ փուլում զբաղեցնելով մնացած թեկնածուների շարքում վերջին տեղը (նրա թեկնածությունը պաշտպանել են հինգ պատգամավորներ)[16]։

Բորիս Ջոնսոնի կառավարությունումԽմբագրել

2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի աշխատասենյակում նշանակվել է գանձապետարանի կանցլեր[17]։

Անձնական կյանքԽմբագրել

Սաջիդ Ջավիդը ամուսնացած է, չորս երեխաների հայր (Սոֆիա, Ռանիա, Մայե, Սուլի): Ընտանիքի հիմնական տունը (մոտ 4 մլն ֆունտ ստեռլինգ) գտնվում է Ֆուլհեմում (հարավ-արևմտյան Լոնդոն), կա նաև տուն Չելսիում, ինչպես նաև Բրիստոլում և ընտրատարածքում[18]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv — 1913.
  2. Matt Chorley (2015-05-11)։ «Son of a Pakistani bus driver and daughter of a Ugandan shopkeeper who fled Idi Amin are two big winners in 'Blue Collar' reshuffle» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2015-06-21 
  3. «Culture Secretary holds personal Question Time session with students» (անգլերեն)։ University of Exeter։ 2014-09-18։ Վերցված է 2015-06-21 
  4. Robert Booth (2014-04-11)։ «Sajid Javid's Wonderful Life – from investment banker to culture minister» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-06-21 
  5. Stephanie Smart (2006-10-11)։ «Deutsche Bank appoints Sajid Javid Head of Global Credit Trading, Asia»։ Press Releases (անգլերեն)։ Deutsche Bank Media։ Վերցված է 2015-06-22 
  6. «Bromsgrove»։ Election 2010 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-21 
  7. «Sajid Javid MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC News։ 2002-10-17։ Վերցված է 2015-06-21 
  8. Patrick Wintour and Rowena Mason (2014-04-09)։ «Sajid Javid replaces Maria Miller as culture secretary» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-06-21 
  9. «Bromsgrove»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2015-06-21 
  10. Larry Elliott (2015-05-11)։ «Sajid Javid will face industry pressure on EU referendum and airport growth» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-06-21 
  11. Pippa Crerar (2018-06-22)։ «‘Face of the modern Tory party’: Sajid Javid tipped for the top‘Face of the modern Tory party’: Sajid Javid tipped for the top» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-02-27 
  12. Дабик, выпуск 14, статья «قاتِلوا أئِمـة الكُـفْر فِي الغَـرْب» в арабской версии, «Kill the imāms of kufr in the West»
  13. «Sajid Javid to be new home secretary after Rudd resigns» (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2018-04-30 
  14. «Community ally Sajid Javid replaces Amber Rudd as Home Secretary» (անգլերեն)։ Jewish News։ 2018-04-30։ Վերցված է 2019-02-27 
  15. Aamna Mohdin and Martin Chulov (2019-03-09)։ «Shamima Begum baby death 'a stain on conscience of UK government'» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2019-03-11 
  16. «Tory leadership: Tactical voting claims over Johnson and Hunt win» (անգլերեն)։ BBC News։ 2019-06-21։ Վերցված է 2019-07-27 
  17. «Первые назначения Бориса Джонсона. Кто вошел в новый кабмин Великобритании»։ ТАСС։ 2019-07-24 
  18. Frances Hardy (2014-09-14)։ «Could Sajid Javid be Britain's first Asian Prime Minister? His parents arrived here with just £1, yet he's now a minister. That's why this man believes immigrants are natural Tories» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2015-06-21 

Արտաքին հղումներԽմբագրել