Միստիցիզմ (հին հունարեն՝ μυστικός - թաքուն, խորհրդավոր[1]), փիլիսոփայական և աստվածաբանական ուսմունք, ինչպես նաև աշխարհըմբռնման և աշխարհընկալման միջոց՝ հիմնված զգացմունքների, ինտուիցիայի և իռացիոնալիզմի[2] վրա։ Միստիկ վերապրումը ուղիղ, անձնական շփումն է, միաձուլումը կամ ձգտումը որևէ բացարձակ ճշմարտության, իսկ կրոնի շրջանակներում հաճախ նույնացվում է աստվածության կամ Բացարձակի[3] հետ։ Միստիցիզմի էությունը[4] Աստծո կամ Բացարձակի հետ միաձուլումն է։ Համաշխարհային բոլոր կրոններում և հավատամքներում հանդիպում են միստիկ տարբեր վարդապետություններ, որոնք ունեն ընդհանրություններ. ձգտում են ինտուիտիվիզմին և սիմվոլիզմին, ենթադրում են որոշակի հոգեբանաֆիզիոլոգիական վարժությունների կամ մեդիտացիաների փորձառություն, որն անհրաժեշտ է անձի հոգեկանի և բանականության[5] որոշակի վիճակի հասնելու համար։ Միստիցիզմին են առնչվում մի շարք ուսմունքներ՝ տանտրիզմ (հինդուիստական, բուդդիստական կամ վաջրայանու), ձեն, կաբալա, ռոզենկրեյցականություն, հասիդիզմ, գնոստիցիզմ, իսիխազմ, սուֆիզմ[6] և այլն։

 
Քրիստոնեական միստիցիզմ

Միստիցիզմը բնորոշ է ինչպես եվրոպական, այնպես էլ արևելյան քրիստոնեությանը, սակայն միստիցիզմի նշանակության վերաբերյալ տարբեր դավանանքներում կան տարբեր տեսակետներ։ Այսպես՝ Յոհան Մեյենդորֆը[7] և Եվգենի Տորչինովը[8] կարծում են, որ միստիցիզմը ավելի տարածված է ուղղափառության[9] մեջ (իսիխազմ)։ Պավել Ֆլորենսկին գրում է կաթոլիկների «երևակայական» միստիկայի մասին՝ հակադրելով ուղղափառների «խելացի» միստիկային։ Վերջինիս հայտնած կարծիքի առթիվ Կալիստը գրում է.

Իրապես ուղղափառ աստվածաբանության բոլոր տեսակները միստիկ են։ Ինչպես միստիցիզմը առանց աստվածաբանության դառնում է սուբյեկտիվություն և հերետիկոսություն, այնպես էլ աստվածաբանությունն առանց միստիցիզմի վերածվում է չոր սխոլաստիկայի (դոգմատիզմ), բառի վատ իմաստով՝ ակադեմիական[10]։

Միստիցիզմը յուրահատուկ կերպով զարգացած է քրիստոնեության ևս մեկ ճյուղի՝ բողոքականության մեջ։

Դեռևս Հին Հունաստանում իրականացվում էին, այսպես կոչված, ծիսակատարություններ, կրոնական գաղտնի ծեսեր, որոնց մասնակիցները կրոնական հատուկ վերապրում էին ունենում։ Ծիսակատարությունները, որպես կանոն, ներառում էին խնջույքներ, ծիսական պարեր և արարողություններ, մասնավորապես՝ նվիրաբերման ծեսեր, որոնք խորհրդանշում էին մահը և հարությունը։

 
Ազատագրում Սամսարայից, համարվում է հինդուիզմի գերագույն նպատակը

Հին Հնդկաստանի կրոններում շատ ուժեղ է միստիկականի ասպեկտը։ Օրինակ՝ ադվայտ-վեդանտ փիլիսոփայական դպրոցի հետևորդների համար բարձրագույն և կատարյալ կրոնական փորձառություն է համարվում մոկշայից կամ սանսարայից (մեկ այլ տարբերակով՝ սամսարա, նշանակում է վերամարմնավորման անվերջանալի շղթա) ազատագրումը։ Իսկ ավանդական յոգան հոգևոր և մարմնական հմտությունների համակարգ է, որ հնարավորություն է տալիս հասնել միստիկական պայծառատեսության։ Յոգան սերտորեն կապված է ադվայտի հինդուիստական վարդապետության հետ, որը անհատականի և բացարձակի միաձուլումն է Բրախմանի մեջ։

Բուդդիզմի տարբեր դպրոցներ ունեն տարբեր միստիկական մեթոդներ, սակայն բուդդիզմի խիստ ռացիոնալության (բանականություն) պատճառով շատ մեթոդներ համարվում են ուպայա, այսինքն՝ բարձրագույն նպատակների հասնելու համար հմուտ միջոցներ։ Վաջրայանայի հիմնական խնդիրներն են տանտրան և ձոգչեն՝ վերջնական արդյունքին հասնելու համար։ Տխերավադան օգտագործում է վիպասանա կոչվող մեդիտացիան՝ իմաստություն ձեռք բերելու համար։ Ձենը առավել կենսունակ ուսմունք է բուդդիզմում։

 
Մենորա, համարվում է հուդայականության հնագույն սիմվոլներից մեկը

Չինաստանին բնորոշ են նեթեիստական կրոնները, այդ պատճառով միստիկական կրոնական վերապրումների մեջ Աստծու տեղը զբաղեցնում են Ունայնությունը (զրո) բուդդիզմում և Դաոն՝ դաոսիզմում։ Բուդդիստական շատ դպրոցներ կարևորում են մեդիտացիան և միստիկական ներհայեցումը՝ որպես նիրվանային հասնելու և տիեզերական դատարկությանը ձուլվելու միջոցներ։

Սուֆիստական միստիկները և ասկետները (ճգնավոր) դժգոհ էին իսլամի ավանդական կրոնական վերապրումներից և ձգտում էին Աստծու հետ անձնական հարաբերության և Ալլահին անհատապես ճանաչելու փորձառությանը։ Նրանց նպատակն էր ազատվել «ես»-ի շղթաներից և վերապրել ճշմարիտ իրականությունը (խակիկա)։

Հուդայական միստիցիզմի առավել բնորոշ ու խոր ուղղություններից են կաբալան և հասիդիզմը։ Կաբալան հիմնականում առաջարկում է ձգտել Աստծուն՝ սուրբ անունների և աստվածային թվերի, ինչպես նաև ջերմեռանդ աղոթքի միջոցով։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Միստիցիզմ - կրոնադարան
  2. Мистицизм // Большой энциклопедический словарь
  3. James McClenon Mysticism // Encyclopedia of religion and society / William H. Swatos, Jr., editor; Peter Kivisto, associate editor; Barbara J. Denison, James McClenon, assistant editors. — Walnut Creek, Calif.: AltaMira Press, 1998. — P. 316—318. — xiv, 590 p. — ISBN 0-7619-8956-0
    • Мистицизм // Философия: Энциклопедический словарь. / Под ред. Ивин, Александр Архипович|А. А. Ивина. — М.: Гардарики, 2004.
    • Мистицизм // Философский энциклопедический словарь, 2010.
    • Крывелёв, Иосиф Аронович|Крывелёв И. А. Мистицизм // Философская энциклопедия. В 5-х т. / Под ред. Ф. В. Константинова. — М.: Советская энциклопедия. 1960—1970.
  4. Козловский, Игорь Анатольевич|Козловский И. А. Избранные лекции по теории и практике религиозного мистицизма Արխիվացված 2012-06-19 Wayback Machine
  5. Балагушкин, 2013
  6. «Патриарх Фотий Иоанн Мейендорф». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. PSYLIB® – Е. А. Торчинов. РЕЛИГИИ МИРА: ОПЫТ ЗАПРЕДЕЛЬНОГО
  8. Геенна. Столп и утверждение истины — П. А. Флоренский
  9. Священное Предание: источник Православной веры :: Основы веры :: Киевская Русь

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միստիցիզմ» հոդվածին։