Ալան Գրինսպեն (անգլ.՝ Alan Greenspan, ծնվել է՝ մարտի 6, 1926(1926-03-06)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ 18,5 տարի (1987-2006 թթ.), Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (2000)[7]։ Պարգևատրվել է Նախագահի Ազատության մեդալով (2005)։

Ալան Գրինսպեն
անգլ.՝ Alan Greenspan
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1926(1926-03-06)[1][2][3] (98 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց, Ջուլիարդ դպրոց և George Washington Educational Campus?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Ազդվել էԱյն Ռանդ
Մասնագիտությունտնտեսագետ, բանկիր, քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և ջազ երաժիշտ
ԱմուսինAndrea Mitchell?
Զբաղեցրած պաշտոններԴաշնային պահուստի նախագահ և Chair of the Council of Economic Advisers?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Երեսունի խումբ և Objectivist movement?
 Alan Greenspan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալան Գրինսպեն ծնվել է Վաշինգտոն Հայթսում (Մանհեթենում), Հունգարիայից և Ռումինիայից ներգաղթյալ հրեաների ընտանիքում․ Հերբերտ Գրինսպենի և Ռոուզ Գոլդսմիթի որդին է[8]։ Նրա ծնողները բաժանվել են Ալանի ծնվելուց անմիջապես հետո։ Հայրը տեղափոխվել է Բրուքլին, իսկ Ալանը մնաել մոր հետ։ Նա մեծացել է իր ազգականներ Գոլդսմիթների մեծ ընտանիքում (նրա մայրը հինգ եղբայրներից և քույրերից կրտսերն էր)։

Ալանի հորեղբայր Մյուրեյը դաշնակահար էր և Մարիո Սիլվա անունով մասնակցել է Բրոդվեյի «Սիրո երգը» մյուզիքլի ստեղծմանը, որը հետագայում նկարահանվել է համանուն հոլիվուդյան ֆիլմում՝ Քեթրին Հեփբերնի և Փոլ Հենրեյդի հետ[9]։ Նրա հետ ծանոթությունը Ալանի մոտ երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է առաջացրել. նա սկսել է կլառնետ նվագել։ Մանկության տարիներին Ալանը թվաբանության սիրահար էր, նրան նույնիսկ որպես «հաշվիչ» ցուցադրում էին հանրությանը։ Ալանի հոբբիներից էր նաև սպորտը՝ նա բեյսբոլ էր խաղում և սիրում էր հետևել խաղացողների վիճակագրությանը։

1935 թվականին հոր գրված «Recovery Ahead!» գիրքը, որը նվիրված էր Ալանին, կարող էր ազդել որպես տնտեսագետ նրա ձևավորման վրա։

1940-1943 թվականներին Ալան Գրինսպեն սովորել է Ջորջ Վաշինգտոնի միջնակարգ դպրոցում (ի դեպ, Ջոն Քեմենիի հետ միասին)։ 1942 թվականին դպրոցում դարձել է պրոֆեսիոնալ երաժիշտ Բիլ Շեյների ղեկավարած վեց հոգանոց խմբում։ Ավարտելուց հետո չի շարունակել ուսումը և սկսել է ապրուստի միջոց վաստակել ելույթներով։ Նրա գործընկերների թվում էր ավելի ուշ հայտնի ջազմեն Սթենլի Գյոտցը, ում շնորհիվ Ալանը զգալիորեն բարելավեց իր սաքսոֆոն նվագելը։ Այդ ժամանակ նրա թոքերում ինչ-որ գոյացություն են հայտնաբերել, որը բարեբախտաբար վտանգավոր չէր, սակայն դրա պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել։ Այնուհետև Ալանը տեղափոխվել է Հենրի Ջերոմի նվագախումբ, որը ներառում էր մի քանի հայտնի անդամներ՝ Ջոնի Մենդելը (տրոմբոնահար, «The Shadow of Your Smile» երգի և «Շարժական բանակի վիրաբուժական հիվանդանոց» հեռուստասերիալի (M * A * S * H) շարքի երաժշտության հեղինակ), Սթեն Լևին (թմբկահար է, նվագել է Չ․ Փարքերի հետ), Լ․ Ռիվերսը, Լեննի Գարմենթը (Ռ. Նիքսոնի փաստաբան)։

Ելույթների միջև ընդմիջումների ժամանակ Ալան Գրինսպենը աչքի է ընկել երաժշտությունից հեռու գրքեր կարդալով, ինչպիսիք են Ուոլ Սթրիթի լեգենդները Ջեսի Լիվերմորի և Ջեյ Փի Մորգանի մասին։

1945 թվականի աշնանը Ալան Գրինսպեն ընդունվել է Նյու Յորքի համալսարանի առևտրի, հաշվապահական հաշվառման և ֆինանսների դպրոց, որտեղ սովորել է տնտեսագիտություն, այդ թվում՝ Ջ. Մ. Քեյնսի «Զբաղվածության, տոկոսների և փողի ընդհանուր տեսությունը» գիրքով։ Այս դպրոցից հետո Նյու Յորքի համալսարան անցնելը զուտ ձևականություն էր, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել, 1948 թվականին։ 1950 թվականին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ Ալանը սկսել է նախապատրաստվել դոկտորական կոչում ստանալուն Կոլումբիայի համալսարանում, սակայն այդ կոչումն ստաել է միայն 1970-ականներին։

1952 թվականի հոկտեմբերին Ալան Գրինսպենն ամուսնացել է արվեստագետ պատմաբան Ջոան Միտչելի հետ, որը Վինիպեգից էր (Մանիտոբա)։ Սակայն նրանք միասին ապրել են ընդամենը մոտ մեկ տարի։ Ալան Գրինսպենն Այն Ռանդի խմբակի ակտիվ անդամ էր։ 1954 թվականին Ուիլյամ Թաունսենդի հետ հիմնել է «Թաունսենդ-Գրինսպեն» խորհրդատվական ընկերությունը։ Ի թիվս այլ բաների, նա կանխատեսել է ԱՄՆ-ի 1958 թվականի տնտեսության ռեցեսիան։

1974-1977 թվականներին եղել է ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահը։ 1981 - 1983 թվականներին եղել է Սոցիալական ապահովագրության համակարգի բարեփոխումների ազգային հանձնաժողովի նախագահ։

1987 թվականին Փոլ Վոլքերի հրաժարականից հետո նշանակվել է ԴՊՀ -ի Կառավարիչների խորհրդի նախագահ։ Իր մարտական մկրտությունը ստացել է երդումից երկու ամիս անց. 1987 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած «Սև երկուշաբթին»՝ ԱՄՆ ֆոնդային բորսայի ամենամեծ անկումը (որն առաջացավ ֆինանսական համակարգի սպառնալիքի հետևանքով) կարճ ժամանակում հաջողությամբ հաղթահարվել է շնորհիվ ԴՊՀ -ի և անձամբ Գրինսպենի գործողությունների։ 1990-ականներին նա սերտորեն համագործակցել է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի հետ, նրանց համատեղ աշխատանքի արդյունքը եղել է բյուջեի ավելցուկը 1998-2001 թվականներին։ Ընդհանուր առմամբ պաշտոնավարել է հինգ ժամկետ։ Վաղաժամ թոշակի է անցել 2006 թվականի փետրվարին՝ իր 80-ամյակի նախաշեմին։ Գործունեութայն արդյունքում գրել է «Քարտեզը և տարածքը» գիրքը։

Ալան Գրինսպենն այն կարծիքին էր, որ Կենտրոնական բանկը չպետք է կարգավորի քաղաքականությունն ի պատասխան ֆինանսական հատվածի ավելցուկների, փոխարենը պետք է կենտրոնանա դրանցից առաջացած խնդիրների լուծման վրա[10]։ Իր ելույթներով սպեկուլյատիվ ալիքներ չառաջացնելու նպատակով՝ Գրինսպենը միտումնավոր օգտագործել է բավականին խուսափողական ձևակերպումներ։ Հայտնի է նրա արտահայտությունը, որով նա մի քանի անգամ ավարտել է իր ճեպազրույցները.

  Եթե ձեզ թվաց, որ ես բավական հստակ եմ արտահայտվել, հավանաբար սխալ եք հասկացել ինձ։  

Կարծիքներ խմբագրել

Որոշ փորձագետների կարծիքով, օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր Փոլ Կրուգմանը, Ալան Գրինսպենը «կենտրոնական բանկի ամենավատ ղեկավարն է եղել աշխարհում և պարզապես վատ մարդ էր»։ Այսպիսով, խոսելով նրա գրքի և աշխատանքի մասին՝ Կրուգմանը հայտարարել է հետևյալը.

  Իր նոր գրքում Ալան Գրինսպենը հայտարարում է, որ, իր կարծիքով, ինքը պատասխանատվություն չի կրում ԱՄՆ տնտեսության մեջ տեղի ունեցածի համար, երբ նա ղեկավարում էր ԴՊՀ-ը։ Պակաս կարևոր չեն Գրինսպենի կանխատեսումներն այն բանից հետո, երբ նա դուրս էր եկել ԴՊՀ-ից։ Մասնավորապես, երեք տարի առաջ նա ասել է, որ «ԱՄՆ-ը շուտով վերածվելու է Հունաստանի»։ Գրինսպենը ոչ միայն վատ տնտեսագետ է, այլ պարզապես վատ մարդ, ով հրաժարվում է պատասխանատվություն կրել իր սխալների և կանխատեսումների համար, որոնք արել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարման ժամանակ և իր հրաժարականից հետո։Նա շարունակում է անել ամեն ինչ՝ աշխարհում չարիք սերմանելու համար[11]։  

Նասիմ Թալեբն իր «Հակափխրունություն»։ Ինչպես կապիտալացնել քաոսը» գրքում Գրիսպենին այսպես բնութագրել.

  2007 թվականին սկսված տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը իատրոգենեզիսն (Iatrogenesis) է, որն առաջացել է մեգափխրունագործ Ալան Գրինսպենի՝ բոլոր ժամանակների և ժողովուրդների հիմնական տնտեսական վնասատուի՝ «բումի և անկման ցիկլը» հարթելու փորձելուց[11]։  

Այլ փաստեր խմբագրել

  • Ալան Գրինսպենը ԴՊՀ-ի նախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում հորինել է «իռացիոնալ լավատեսություն» տերմինը՝ ֆոնդային շուկայում ներդրողների պահվածքը նկարագրելու համար։ Դա տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնում կայացած պաշտոնական ընթրիքի ժամանակ, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ[12]։
  • 2007 թվականին նա կարծիք է հայտնել, որ մոտակա տարիներին եվրոն գնալով ավելի է հետ մղելու ԱՄՆ դոլարը և մոտ ապագայում կդառնա կամ դրան հավասար, կամ համաշխարհային պահուստային հիմնական արժույթը[13]։
  • Վեց նախագահներից, որոնց հետ Գրինսփենն աշխատել է, ամենաանփառունակ արձագանքները ստացել է Ջորջ Բուշ կրտսերը[14]։
  • Պարգևատրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության Բենջամին Ֆրանկլինի մեդալով (1998)։

Մատենգրութուն խմբագրել

  • «Կապիտալիզմ. անհայտ իդեալ» (համահեղինակ), 1986
  • «Նախագահ Գրինսպենի մեջբերումները. խոսքեր այն մարդուց, ով կարող է ցնցել աշխարհը»(համահեղինակ), 2000
  • «Գների կայունության ձեռքբերում», 2001
  • «Փոփոխվող կապիտալի շուկաները. հետևանքներ դրամավարկային քաղաքականության վրա», 2001
  • «Նոր մարտահրավերներ դրամավարկային քաղաքականության համար»., 2002
  • «Բյուջեի դեֆիցիտ և պարտք. խնդիրներ և տարբերակներ», 2004
  • «Խառնաշփոթի դարաշրջան» (2007)
  • «Քարտեզը և տարածքը» (2013)
  • Ալան Գրենսպի Առևտրային բանկերը և Կենտրոնական բանկը շուկայական տնտեսության մեջ // Էկոնոմիկայի հարցերը. — № 12.
  • Ալան Գրենսպի, Վերափոխումների դարաշրջան. Համաշխարհային ֆինանսական համակարգի խնդիրներն ու հեռանկարները (The Age of Turbulence: Adventures in a New World) (United Press International), М. էջ 552, ISBN 978-5-4295-0021-8։ — Պարունակում է - ինքնակենսագրություն
  • Ալան Գրենսպի, Քարտեզ և տարածք. Ռիսկ, մարդկային բնույթ և կանխատեսման մարտահրավերներ (The Map And The Territory Risk, Human Nature, And The Future Of Forecasting), Մ. էջ 412, ISBN 978-5-9614-4699-9։
  • Ալան Գրեսպիան, Ադրիան Վուլդրիջ, Կապիտալիզմը ԱՄՆ-ում․Պատմություն (Capitalism in America: A History) (Ալպինա Պաբլիշեր), Մ. էջ 560, ISBN 978-5-9614-2990-9։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119446022 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Fellows of the American Statistical Association database
  6. Notable Names Database — 2002.
  7. APS Member History
  8. Greenspan, Alan (2007). The Age of Turbulence: Adventures in a New World. New York: Penguin Press. p. 19. ISBN 1-59420-131-5
  9. «Mario Silva - IMDb». IMDb. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  10. «О кредиторах последней инстанции / Статьи / Finance.ua». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  11. 11,0 11,1 «Кругман: Алан Гринспен – худший глава ЦБ в мире». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  12. Роберт Шиллер Иррациональный оптимизм. Как безрассудное поведение управляет рынками = Irrational Exuberance. Second Edition Revised & Updated. — М.: Альпина Паблишер, 2013. — 422 с. — ISBN 978-5-9614-1845-3
  13. Эксперт: Дни доллара на международном рынке сочтены | Новости. Новости дня на сайте Подробности
  14. Гринспен заглянул в 2030 год / В мире Независимая газета

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել