Բրոդվեյ (թատրոն, 53-րդ փողոց)
Բրոդվեյ (թատրոն, 53-րդ փողոց) «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» (անգլ.՝ Broadway Theatre), բրոդվեյան թատրոն, գտնվում է Բրոդվեյ և 53-րդ փողոցների հատման կետում, Մանհեթենի թատերական թաղամասում, Նյու Յորքում, ԱՄՆ։ Հանդիսասրահը կարող է տեղավորել մինչև 1761 մարդ, ինչի շնորհիվ քաղաքի ամենամեծ թատրոններից է։
Բրոդվեյ | |
---|---|
Թատրոնի շենքը 2011 թվականին։ «Գործի՛ր, քույրիկ» մյուզիքլի վարձույթը։ | |
Տեսակ | թատրոն |
Երկիր | ԱՄՆ |
Գտնվելու վայրը | Նյու Յորք շրջան |
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 25, 1924 |
Անվանված է | Earl Carroll?[1] |
Ճարտարապետ | Eugene De Rosa?[1] |
Կայք | Официальная страница театра |
The Broadway Theatre Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնի շենքը կառուցվել է իտալա֊ամերիկացի ճարտարապետ Եվգենի Դե Ռոսայի նախագծով Բենջամին Մոսսի համար։ Թատրոնը բացվել է 1924 թվականին, Սուրբ Ծննդյան տոներին, «Բ․ Ս․ Մոսսի գաղութային թատրոն» անվանումով։ Օգտագործվել է էստրադային շոուների ու ֆիլմերի ցուցադրության համար։ Առաջին 15 տարիների ընթացքում մի քանի անգամ փոխել է իր անունն ու նշանակությունը։ Օրինակ, 1937-1939 թվականներին այստեղ ցույց են տվել միայն իտալական կինեմատոգրաֆիայի ֆիլմեր[2]։ 1930֊ական թվականներին եղել է դրամատիկական թատրոն։ Այստեղ խաղացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Միլտոն Բերլը, Վիվիեն Լին, Խոսե Ֆերրերը, Էրթա Քիթը, Զերո Մոսթելը, Մեյ Ուեսթը և ուրիշներ[2]։ 1928 թվականի նոյեմբերի 13֊ին «Բրոդվեյ»֊ում կայացել է Walt Disney Productions֊ի առաջին ձայնային կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի՝ «Ջերմանավ Վիլլի»֊ի առաջնախաղը։ 12 տարի անց ընկերությունն այստեղ ներկայացրել է իր երրորդ լիամետրաժ անիմացիոն և առաջին ստերեո ձայնով «Ֆանտազիա » ֆիլմը։
1939 թվականին թատրոնը գնում է The Shubert Organization֊ը և դրանից հետո վերջնականապես ձեռք է բերում իր անվանումը։ Ընկերությունը վերակառուցում է շենքն ու այն հայտնի է դարձնում մյուզիքլներ բեմադրելու համար։ Հաջորդ վերանորոգումները եղել են 1956 և 1986 թվականներին։ 1950֊ական թվականներին «Բրոդվեյ»֊ում ցուցադրվել են «Սիներամա» ձևաչափով նկարահանված ֆիլմեր։
Հիմնական ներկայացումներ
խմբագրել- 1930 «Նյույորքցիներ»
- 1941 «Չափից շատ աղջիկներ կան»
- 1942 «Իմ քույրիկ Էյլին»
- 1943 «Տիկինը գիշերով»
- 1948 «Երեք հրացանակիրներ»
- 1952 «Համբուրի՛ր, ինձ, Քեթ»
- 1953 «Խաղաղ օվկիանոսի հարավը»
- 1962 «Իմ սքանչելի տիկին»
- 1966 «Զվարճալի աղջնակ»
- 1968 «Կաբարե»
- 1976 «Տղաներն ու տիկնիկները»
- 1979 «Էվիտա» (բրոդվեյան առաջնախաղ)
- 1985 «Ես ու թագավորը»
- 1989 «Մերժվածները» (բրոդվեյան պրեմիերա)
- 1991 «Օրիորդ Սայգոն»
- 2001 «Պայթյուն»
- 2004 «Բոմբեյի երազանքները»
- 2005 «Տղաները Ջերսիից»
- 2005 «Ծիրանագույն»
- 2008 «Շրեկ»
- 2010 «Խոստումներ, խոստումներ»
- 2011 «Գործի՛ր, քույրիկ» (բրոդվեյան առաջնախաղ)
- 2013 «Մոխրոտիկը»
- 2015 «Բժիշտ Ժիվագո» (բրոդվեյան առաջնախաղ)
- 2015 «Ջութակահարը տանիքում» (վերականգնված, ընթացիկ)
Անվանումներ
խմբագրելԻր գրեթե հարյուրամյա պատմության ընթացքում թատրոնը մի քանի անգամ փոխել է իր անվանումը[3]։
- 1924 ֊ 1926 «Բ․ Ս․ Մոսսի գաղութային թատրոն» (անգլ.՝ B.S. Moss's Colony Theatre);
- 1926 ֊ 1930 «Universal֊ի գաղութային թատրոն» (անգլ.՝ Universal's Colony Theatre);
- 1930 ֊ 1932 «Բ․ Ս․ Մոսսի բրոդվեյան թատրոն» (անգլ.՝ B.S. Moss's Broadway Theatre);
- 1932 ֊ 1933 «Էրլ Քերոլի բրոդվեյան թատրոն» (անգլ.՝ Earl Carroll's Broadway Theatre);
- 1933 ֊ 1935 «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» (անգլ.՝ Broadway Theatre);
- 1935 ֊ 1937 «Բ․ Ս․ Մոսսի բրոդվեյան թատրոն» (անգլ.՝ B.S. Moss's Broadway Theatre);
- 1937 ֊ 1939 «Հռոմեական կինո» (իտալ.՝ Ciné Roma);
- 1939 ֊ մինչև հիմա «Բրոդվեյ» կամ «Բրոդվեյան» (անգլ.՝ Broadway Theatre).
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Հանդիսասրահը տեղավորում է 1761 մարդ,
- Դահլիճի չափեր։ 18 մ (լայնություն)[2].
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Թատրոնի պաշտոնական կայքը (անգլ.)
- Թատրոնի էջը Internet Broadway Database կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոդվեյ (թատրոն, 53-րդ փողոց)» հոդվածին։ |