Լյուդվիգ ֆոն Միզես
Լյուդվիգ ֆոն Միզես (գերմ.՝ Ludwig Heinrich Edler von Mises, սեպտեմբերի 29, 1881[1][2][3][…], Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - հոկտեմբերի 10, 1973[3][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), տնտեսագետ, փիլիսոփա, պատմաբան, պրաքսեոլոգ, դասական լիբերալիզմի կողմնակից։ Մեծ ներդրում է ունեցել Ավստրիական տնտեսագիտության դպրոցի զարգացման մեջ։ Ֆրիդրիխ ֆոն Հայեկի հետ համատեղ համարվում է լիբերթերիանիզմի փիլիսոփայության հիմնադիրներից։
Կենսագրություն
խմբագրելԼյուդվիգ ֆոն Միզեսը ծնվել է Լեմբերգում (Լվով, Ուկրաինա) հրեական նյութապես ապահովված ընտանիքում։ Իր ծննդյան տարում, իր պապը՝ քաղաքի հրեական համայնքի գլխավորը, ստանում է ավստրիական ազնվականի կոչում[11]։ Իր հայրը՝ ինժեներ Արթուր Էդլեր ֆոն Մեզեսը, շինարարական կապալառու էր և զբաղվում էր Գալիցիայի և Բուկովինայի երկաթգծային ճանապարհների ֆինանսների անցկացմամբ։ Մայրը՝ Ադել ֆոն Միզեսը (Լանդաու), ավստրիացի հայտնի քաղաքական գործչի և պառլամենտի անդամ պրոֆեսոր Իոխիմ Լանդայի զարմուհին էր։
Լյուդվիգը իր մանկությունն անցկացրել է Չեռնովցիում, իսկ հետո իր ընտանիքը տեղափոխվում է Վիեննա։ Արդեն 12 տարեկան հասակում խոսում էր իդիշ, գերմաներեն, լեհերեն և ֆրանսերեն, կարդում էր հին հունարենով, հին հրեական լեզվով, լատիներենով, հասկանում էր ուկրաիներեն։ Նա ուներ երկու փոքր եղբայր՝ հայտնի ֆիզիկոս Ռիկարդ ֆոն Միզեսը և Կառլ ֆոն Միզեսը, որը մահացել էր վաղ հասակում քութեշից։
Ավարատել է Վիեննայի համալսարանը (1906), այնուհետև աշխատել նույն համալսարանում (1913-1938): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես հրետանավոր սպա, կռվել է ռուսական ճակատում, Գալիցիայում։ Պատերազմից հետո ծառայել է Վիեննայի Առևտրի պալատում, դասավանդել է Վիեննայի կանանց առևտրական ակադեմիայում և իր հարազատ համալսարանում։ 1920-1934 թվականներին կազմակերպել է մասանվոր դասընթացները Վիեննայի առևտրի պալատոմ։ Միզասի աշակերտներից են եղել տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը, մաթեմատիկոս Կ․ Մենգեր կրտսերը, սոցիոլոգ Ա․ Շոուն։ 1926 թվականին հիմնադրել է Ավստիայի բիզնեսի ցիկլի հետազոտությունների ինստիտուտը։
1934 թվականի գարնանը Միզեսը ստանում է Ժնևի բարձրակարգ միջազգային համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների բաժնում դասավանդելու հրավեր։
1945-1968 թվականներին դասավանդել է Նյու Յորքի համալսարանում։ 1946 թվականին Միզեսը և իր կինը ստանում են Ամերիկայի քաղաքացիություն։
Գիտական աշխատանք
խմբագրելՕյգեն Բյոմ-Բավերկի և Կ․ Մենգերի ավանդույթների շարունակողն է։ Իր մեթոդոլոգիայում հետևում է տնտեսության Ավստրիական դպրոցի այնպիսի սկզբունքներին, ինչպիսին են սուբյեկտիվիզմը և ռացիոնալիզմը, տնտեսագիտական երևույթների վերլուծության համար բնական գիտությունների մեթոդների օգտագործման ժխտումը։ Միզեսի նորամուծությունը մեթոդոլոգիայում՝ ապրիորիզմի մեթոդը, հիմնված է պատճառական գենետիկական մեթոդի յուրօրինակ տրամաբանական կառուցվածքների վրա որոնք չեն կարող հերքվել փորձնական ճանապարհով։
Լիբերալիզմի վառ հետևորդներից է, կողմնակից է նրան, որ պետությունը չպետք է խառնվի տնտեսությանը։ 1922 թվականին «Սոցիալիզմ․ Տնտեսագիտական և հասարակագիտական վերլուծություն» գրքում քննադատել է սոցիալիզմը և հիմանավորել է սոցիալիզմի անիրագործելիությունը մի քանի պատճառներով, այդ թվում նաև տնտեսական հստակ հաշվարկներ անելու անհնարինությունը։ Այսպիսով նա հաստատում էր, որ շուկայի փոխարինումը պլանային տնտեսությամբ ի սկզբանե անհնար է, քանի որ վերջինս ստեղծվում է սխալ պատկերացումներից, որ գները հանդիսանում են կապիտալիզմի արտադրանք, և այդ պատճառով դրանք կարելի է վերացնել, չխախտելով ռեսուրսների արդյւոնավետ, հավասարաչափ բաշխման համակարգը, սակայն ապրանքը և գինը շատ խիստ փոխկապակցված են, իսկ որոշում կայացնողների թիվը շատ մեծ է, որպեսզի հեռանկարի հաշվարկը հնարավոր լինի, միայն շուկան կարող է լուծել է ռեսուրսների բաշխման և կապիտալի ներդրման հետ կապված շատ խնդիրներ արտադրության գործընթացում։
Հեղինակի աշխատանքներ է գրել ցիկլերի և փողային շրջանառության, պրաքսեոլոգիայի (մարդկային վարքի), փիլիսոփայության և իմացաբանության բնագավառներում։
Միզեսի հրապարակումները ընդհանուր առմամաբ իրենցից ներկայացնում են դասական միկրոէկոնոտմիկական խնդիրների (արժեք, տոկոս, աշխատավարծ, կապիտալ և այլն)հետազոտություններ համադրված ազատ շուկայական տնտեսության վստահ պաշտպանության հետ։ «Իմ ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ» հոդվածում Միեզսը գրել է.
Ես ստեղծել եմ ընդհանուր տեսություն գումարի և վարկի մասին, ինչպես նաև ես փորձել եմ բացատրել տնտեսական ցիկլը, որպես կրեդիտային ֆենոմեն․․․ Սոցիալիստական աշխարհում տնտեսագիտական հաշվարկների մասին բրոշյուրում, որը առաջին անգամ հրատարակվել է 1920 թվականին և հետագայում իմ «Սոցիալիզմ» գրոքում, ես ապացուցել եմ որ տնտեսական համակարգը, որտեղ բացակայում է մասանվոր սեփականաությունը արտադրության մեջ, չի կարող գտնել չափանիշներ, որոնցով կարելի է որոշել արտադրության գործոնների արժեքները, և հետևաբար չի կարող ներկայացնել հաշվարկներ։
1982 թվականին այրու կինը հիմնում է Լյուդվիգ ֆան Միզեսի անվան գիտական ակադեմիան։ Միզեսի հոգեդուստրը լրագրող Գիտա Սերենին էր (Gitta Sereny, 1921—2012):
Տես նաև
խմբագրել- Հաշվարկման փաստարկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Мизес Людвиг фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Philosophy Ontology project
- ↑ 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 7,0 7,1 7,2 http://muse.jhu.edu/browse/publishers/liberty_fund?items_per_page=10&browse_view_type=default&m=71
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mises: The Last Knight of Liberalism | Mises Institute — 2007. — P. 677.
- ↑ Erik Ritter von Kuehnelt-Leddihn «The Cultural Background of Ludwig von Mises», The Ludwig von Mises Institute, page 1
Գրականություն
խմբագրելՍտեղծագործությունների ցանկ
խմբագրել- Սոցիալիզմ։ տնտեսագիտական և սոցիալական վերլուծություն (1922, 1932, 1951)
- Հակակապիտալական մտածելակերպ (1956)
- Մարդակյին գործունեություն։ տրակտատ տնտեսական թեորեմի մասին (Human Action: A Treatise of Economics, 1949)
- Տնտեսական ճգնաժամ և դրա պատճառները (հաշվետվություն) (1931)
- Լիբերալիզմ և դասական ավանդույթներ (գիրք) (1927)
Հրատարակությունները ռուսերեն լեզվով
- Мизес Л. «Всеобщее вздорожание жизни в свете теории политической экономии» — Сборник № 4 («Вздорожание жизни») под редакцией М. Туган-Барановского, 1914.
- Мизес Л. Бюрократия. Запланированный хаос. Антикапиталистическая ментальность. — М.: Дело, Catallaxy, 1993. — 240 с. — ISBN 5-85900-061-8.
- Мизес Л. Бюрократия Արխիվացված 2009-02-07 Wayback Machine. — Челябинск: Социум, 2006. — 200 с.
- Мизес Л. Всемогущее правительство: Тотальное государство и тотальная война. — Челябинск: Социум, 2006. — 466 с.
- Мизес Л. Индивид, рынок и правовое государство / Антология под ред. Д. Антисери и М. Балдини. — СПб.: Пневма, 1999. — 196 с.
- Мизес Л. Либерализм в классической традиции. — М.: Социум; Экономика, 2001. — 239 с.
- Мизес, Л. Социализм. Экономический и социологический анализ. — М.: «Catallaxy», 1994, — С. 416 — ISBN 5-86366-022-8 (русск.) Արխիվացված 2009-01-23 Wayback Machine.
- Мизес Л. Теория и история: Интерпретация социально-экономической эволюции Արխիվացված 2008-05-18 Wayback Machine. — М.: ЮНИТИ-ДАНА, 2001. — 295 с.
- Мизес Л. Человеческая деятельность: Трактат по экономической теории Արխիվացված 2008-05-18 Wayback Machine. — М.: Экономика, 2000. — 878 с. — ISBN 5-282-02039-4.
- Мизес Л. Человеческая деятельность: Трактат по экономической теории / 2-е испр. изд. — Челябинск: Социум, 2005. — 878 с. — ISBN 5-901901-29-0.
- Мизес Л. Всемогущее правительство — Челябинск: Социум, 2009. — 466 с. — ISBN 978-5-91603-020-4.
Մատենագիտություն
խմբագրել- Антонович Ю. Н. Трактовка предпринимательства Людвигом фон Мизесом//Глобальный мир: антикризисные императивы, модернизация, институты. — М.: Вузовская книга, 2012. — ISBN 978-5-9502 (ошибоч.)
- Блауг М. Мизес, Людвиг Е. фон // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 196-199. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3.
- Левита Р. О Людвиге фон Мизесе, его жизни и работах // Мизес Л. фон. Бюрократия. Запланированный хаос. Антикапиталистическая ментальность. — М.: Дело; Catallaxy, 1993.
- Мизес Людвиг фон // Мёзия — Моршанск. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 16).
- Селигмен Б. Людвиг фон Мизес: экономический либерализм «in extremis» (глава из книги Бена Селигмена «Основные течения современной экономики: экономическая мысль с 1870 г.»).
- Хайек Ф. А. Глава четыре. Людвиг фон Мизес (1881—1973) // Собрание сочинений. Т. 4. Судьбы либерализма / русск.пер. Б.Пинскера на «Московском либертариуме».
- Hülsmann J. G. Mises. The Last Knight of Liberalism. — Auburn, Al.: The Ludwig von Mises Institute, 2007. — 1143 p. — ISBN 978-1-933550-18-3.
- Ludwig von Mises (англ.). — статья из Encyclopædia Britannica Online. Проверено 8 июня 2014.
- Mises M. von. My Years with Ludwig von Mises. — Arlington House, 1976; 2nd ed., 1984.
- Rothbard M. N. Mises, Ludwig Elder von — in: Eatwell J., Milgate M., and Newman P. (eds.). The New Palgrave: A Dictionary of Economics, vol. 3. — Macmillan, 1987.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ ֆոն Միզես» հոդվածին։ |