Սրբոց Նահատակաց եկեղեցի (Աղավնո)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Սրբոց Նահատակաց եկեղեցի (այլ կիրառումներ) և Սուրբ Նահատակաց եկեղեցի (այլ կիրառումներ):
Սրբոց Նահատակաց եկեղեցի (նաև՝ Սուրբ Նահատակաց եկեղեցի, Նահատակաց Սուրբ եկեղեցի)[1][2][3][3][4][5], հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում[1][3][4][6][7][8]՝ Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի մոտ։
Սրբոց Նահատակաց եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին արևմուտքից, 05․07․2021 թ․ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Արցախի Հանրապետություն |
Տեղագրություն | Աղավնո գյուղ, Քաշաթաղի շրջան |
Հասցե | Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի հարևանությամբ |
Թեմ | ՀԱԵ Արցախի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 2002 |
Ներկա վիճակ | Կանգուն (գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո) |
Կազմված է | Եկեղեցուց և Արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրից |
Նվիրված | Հայ ազատամարտիկ, զինծառայող նահատակներին |
Ճարտարապետ | Բաղդասար Արզումանյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | Հուլիս, 2002 թվական |
Կառուցման արժեք | 80․000 ԱՄՆ դոլար (շուրջ 45 միլիոն դրամ) |
Գմբեթ | Միագմբեթ |
Saint Martyrs Church, Zabux Վիքիպահեստում |
Կրոնական կառույցը բաղկացած է եկեղեցուց և Արցախյան ազատամարտի հուշահամալիրից, որտեղ տեղադրված քարե սալիկների վրա գրված են Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերում նահատակված մի շարք ազատամարտիկների անուններ[6]։
2022 թվականի օգոստոսի 26-ին Աղավնո գյուղը, այդ թվում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցին, հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[9]։
Պատմություն
խմբագրելՍրբոց Նահատակաց եկեղեցու կառուցումը նախաձեռնել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունը կառույցի անդամների և բարերարների հովանավորությամբ, այդ թվում՝ ամերիկահայ Վահե Կարապետյանի։ Շինարարությունն ավարտվել է 2002 թվականին և նույն թվականի հուլիսին օծվել։ Եկեղեցին նվիրված է Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչից էլ ստացել է իր անունը[1][6]։
Եկեղեցու ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է։ Շինարարության համար ծախսվել է 80․000 ԱՄՆ դոլար (այդ ժամանակ շուրջ 45 միլիոն դրամ)[6]։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհը, այդ թվում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցին, անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը[10][11]։
-
Եկեղեցու տեսքը, 06․11․2009թ․
-
Եկեղեցու գմբեթը, 05․07․2021թ․
-
Եկեղեցու մուտքը, 05․07․2021թ․
-
Եկեղեցու մոտ տեղադրված խաչքար, 05․07․2021թ․
Կրոնական կարգավիճակ
խմբագրելՍրբոց Նահատակաց եկեղեցին պատկանում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմին։ 2021 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ այն գործող է[3][4][5][7][8]։ Եկեղեցում պարբերաբար կազմակերպվում է մկրտության արարողություն։ 2021 թվականի հոկտեմբերի 3-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, թեմի քահանաների, այդ թվում՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյաին կողմից, Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի կնքահայրությամբ եկեղեցու անցկացվել է համայնքի 60 բնակչի մկրտության արարողություն[3][4][7]։ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Սրբոց Նահատակաց եկեղեցում անցկացվել է Աղավնո համայնքի մի շարք բնակիչների մկրտության արարողությունը[5][8]։
Արցախյան ազատամարտի հուշահամալիր
խմբագրելՍրբոց Նահատակաց եկեղեցու կողքին է գտնվում Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված մի շարք ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը, այն կազմված է 4 քարե սալիկներից, որոնց վրա վերին մասում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի մասում նահատակված ազատամարտիկների անունները[6]։
Հուշատախտակներին գրված են հետևյալ ազատամարտիկների անունները՝
ԱԱՀ | Ծննդյան թվ․ | Զոհվելու թվ․ |
---|---|---|
Հարություն Շաշիկյան Գալուստին | 24.7.1948թ․, գ. Կաթնատու (այժմ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում, Վրաստան)[12] | 20.9.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Մայիս Սիրեկանյան Մովսեսի | 15.5.1955թ․, ք․ Ապարան (այժմ՝ Արագածոտնի մարզում)[12] | 19.9.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Նահապետ Տոնոյան Ազատի | 18.10.1960թ․, ք․ Ապարան (այժմ՝ Արագածոտնի մարզում)[12] | 19.9.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Գեդեոն Ղարիբյան Նշանի | 1.11.1966թ․, գ. Նիգավան (այժմ՝ Արագածոտնի մարզ)[12] | 19.9.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արմեն Եսայան Նորիկի | 11.11.1961թ․, ք․ Երևան[12] | – 11.10.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արմեն Ավետիսյան | 1.8.1972թ․, ք․ Չարենցավան (այժմ՝ Կոտայքի մարզ)[12] | 3.12.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Հակոբ Փափազյան Հարությունի | 12.4.1953թ․, ք․ Երևան[12] | 3.12.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Աշոտ Սեսմանուկյան | 1951թ․ | - |
Արտակ Հովհաննիսյան | 8.25.1972թ․, ք․ Երևան[12] | 12.3.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արթուր Աթոյան Էդիկի | 1971 կամ 16.2.1973թ․, ք. Բերդ (այժմ՝ Տավուշի մարզ)[12] | 3.12.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Բենիամին Հովհաննիսյան Սարիբեկի[12] | 7.11.1973թ․, ք․ Երևան[12] | 3.12.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արտավազդ Սրինգյան | 1965թ․ | - |
Մեսրոպ Մխիթարյան Տոնականի | 17.9.1964թ․, գ. Կաքավաձոր (այժմ՝ Արագածոտնի մարզ)[12] | 3.12.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Դավիթ Հովհաննիսյան Արշակի | 13.5.1965թ․, ք․ Երևան[12] | 3.8.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Վարդ Սարգսյան Վարազդատի | 7.1.1962թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Սուրեն Հովհաննիսյան Ղազարի | 25.1.1957թ․, Էջմիածին (այժմ՝ Արմավիրի մարզում)[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Քաջիկ Սարգսյան Հայկազի | 18.6.1963թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Հովհաննես Փանոսյան Բորիկի | 25.6.1950թ․, ք․ Երևան[12] | 30.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Հրանտ Ամիրզադյան Ցոլակի | 1972 կամ 21.9.1973թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Հմայակ Գրիգորյան Զավենի | 17․01․1968թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Լյովա Կատվալյան Սաշայի | 12.10.1965թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արմեն Պետրոսյան Իսրայելի | 8.6.1972թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Հրաչյա Գրիգորյան | 1964թ․ | - |
Սարգիս Աբելյան Ալֆրեդի | 14.5.1966թ․, գ. Արևշատ (այժմ՝ Արարատի մարզում)[12] | 30.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Աշոտ Անտոնյան Սահակի | 19.10.1951թ․, գ. Արզական (այժմ՝ Կոտայքի մարզում)[12] | 3.12.1992թ․, Սյունիքի մարզ-Քաշաթաղի շրջան սահմանային գոտի[12] |
Ալբերտ Աբովյան Անդրանիկի | 4.4.1961թ․, գ. Բագրատաշեն (այժմ՝ Տավուշի մարզում)[12] | 3.12.1992թ․, Սյունիքի մարզ-Քաշաթաղի շրջան սահմանային գոտի[12] |
Հրաչյա Թովմասյան | 15.12.1964թ․, ք․ Արտաշատ (այժմ՝ Արարատի մարզում)[12] | 3.12.1992թ․, Սյունիքի մարզ-Քաշաթաղի շրջան սահմանային գոտի[12] |
Սարգիս Հովհաննիսյան | 1961թ․ | 1992թ․ |
Արթուր Ներսիսյան Համլետի | 1.8.1969թ․, ք․ Արտաշատ (այժմ՝ Արարատի մարզում)[12] | 3.12.1992թ․, Սյունիքի մարզ-Քաշաթաղի շրջան սահմանային գոտի[12] |
Հովհաննես Հովհաննիսյան Եգորի | 12.4.1961թ․, գ. Քարագլուխ (այժմ՝ Վայոց ձորի մարզում)[12] | 30.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Սեպուհ Ալեքսանյան | 1947թ․ | 1993թ․ |
Սպարտակ Ղարիբյան Ռուբենի | 1.6.1927թ․, գ. Աշոտավան (այժմ՝ Սյունիքի մարզում)[12] | 2.5.1993թ․ Բերձորի հատված (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արարատ Բաղումյան Դավիթի | 26.2.1974թ․, ք․ Աբովյան[12] | 17.8.1993թ․, Մարաթուկ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Կարապետ Գիշյան Հակոբի | 12․4․1961թ․, ք․ Երևան[12] | 16․8․1993թ․, Բերձորի հատված (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Ալեքսանդր Չերնով | 1954թ․ | 1993թ․ |
Գրիշա Ղազարյան Մարտիրոսի | 7.9.1941թ․, ք․ Երևան[12] | 19.10.1993թ․ Բերձորի հատված (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արարատ Խաչատրյան Կարապետի | 1.3.1953․, ք․ Երևան[12] | 16.8.1993թ․ Բերձորի հատված (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Անդրանիկ Աբրահամյան | 1964թ․ | 1996թ․ |
Ղուկաս Աբգարյան Նոբելի | 5.4.1968թ․, գ. Աղավնատուն (այժմ՝ Արմավիրի մարզում)[12] | 3.12.1992թ․, Սյունիքի մարզ-Քաշաթաղի շրջան սահմանային գոտի[12] |
Արթուր Բաշոյան | 1962թ․ | 1992թ․ |
Վլադիկ Առաքելյան Պողոսի | 20.3.1953թ․, գ. Արամուս (այժմ՝ Կոտայքի մարզում)[12] | 3.12.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արա Մանուկյան Թոռնիկի | 11.3.1960թ․, ք․ Երևան[12] | 3.12.1992թ․, Սյունիքի մարզ-Քաշաթաղի շրջան սահմանային գոտի[12] |
Էրիկ Մարգարյան | 1964թ․ | - |
Ալվարդ Վարդանյան Լևոնի | 11.10.1948թ․, գ. Զոլաքար (այժմ՝ Գեղարքունիքի մարզում)[12] | 28.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Աղավնի Տեր-Ստեփանյան Հարությունի | 18.6.1966թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Գեղամ Առաքելյան Սուրիկի | 12.2.1963թ․, ք․ Երևան[12] | 30.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Ավետիք Իսահակյան Ժորայի | 9.12.1974թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Աշոտ Վարսանյան Ռոբերտի | 9.10.1968թ․, ք․ Աշտարակ[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Մհեր Ավանեսյան Շուրայի | 4.1.1973թ․, ք․ Երևան[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Գագիկ Արզոյան Աղվանի | 24.7.1950թ․, ք․ Երևան[12] | 28.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Գուրգեն Շահնազարյան Անուշավանի | 9.5.1945թ․, ք․ Վանաձոր (այժմ՝ Լոռու մարզում)[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Գարուշ Սուքիասյան Գևորգի | 19.8.1937թ․, ք․ Արտաշատ (այժմ՝ Արարատի մարզում)[12] | 29.7.1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Արթուր Գրիգորյան Սուրենի | 6․3․1972թ․, Էջմիածին (այժմ՝ Արմավիրի մարզում)[12] | 29․7․1992թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Սուրեն Խաչատուրով | 1955թ․ | - |
Լերմենտ Մելքոնյան Աղասու | 10.3.1941թ․, գ. Օձուն (այժմ՝ Լոռու մարզում)[12] | 5.3.1993թ․, Ղոչազ լեռ (այժմ՝ Քաշաթաղի շրջան)[12] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Սրբոց Նահատակաց եկեղեցու մասին Արցախի թեմի կայքում» հոդված Արցախի թեմի artsakhdiocese.am կայքում Արխիվացված 2022-07-01 Wayback Machine։
- ↑ Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Մկրտություն Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցում» հոդված Արցախի թեմի artsakhdiocese.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ 5,0 5,1 5,2 «Սուրբ պատարագ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում» հոդված Հայաստանի Հանրապետություն թերթի hhpress.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, 4-ի շինարարությունն էլ ընթացքում է», (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ 7,0 7,1 7,2 «Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցում երեկ 60 մարդ է մկրտվել» հոդված a1plus.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ 8,0 8,1 8,2 «Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել» հոդված 168.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
- ↑ «Ալիևին զեկուցել են, որ Բերձորն անցել է ադրբեջանական հսկողության ներքո» հոդված hraparak.am, (արխիվացված 26․08․2022թ․):
- ↑ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
- ↑ "Заявление Президента Российской Федерации", (արխիվացված 10․05․2022թ․).(ռուս.)
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 12,26 12,27 12,28 12,29 12,30 12,31 12,32 12,33 12,34 12,35 12,36 12,37 12,38 12,39 12,40 12,41 12,42 12,43 12,44 12,45 12,46 12,47 12,48 12,49 12,50 12,51 12,52 12,53 12,54 12,55 12,56 12,57 12,58 12,59 12,60 12,61 12,62 12,63 12,64 12,65 12,66 12,67 12,68 12,69 12,70 12,71 12,72 12,73 12,74 12,75 12,76 12,77 12,78 12,79 12,80 12,81 12,82 12,83 12,84 12,85 12,86 12,87 12,88 12,89 12,90 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, Երևան 2004 թվական։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սրբոց Նահատակաց եկեղեցի (Աղավնո) կատեգորիայում։ |