Բացել գլխավոր ցանկը

Մորուս Հասրաթյան

հայ բանասեր, պատմաբան

Մորուս (Մարգար) Ստեփանի Հասրաթյան (սեպտեմբերի 10, 1902, գյուղ Ախլաթյան (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - փետրվարի 25, 1979, Երևան), հայ պատմաբան-բանասեր։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1963)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն (1964-1975)։

Մորուս Հասրաթյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1903(1903-09-10)
ԾննդավայրԱխլաթյան, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահացել էփետրվարի 25, 1979(1979-02-25) (75 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունպատմաբան և բանասեր
ԱշխատավայրՀայաստանի Պատմության Թանգարան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԵրեխաներՄուրադ Հասրաթյան

ԿենսագրությունԽմբագրել

Մորուս Հասրաթյանը ծնվել է 1902 թվականին Սյունիքի Ախլաթյան գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Ախլաթյան և Լոր գյուղերի ծխական դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել է Բաքվի առևտրական ուսումնարանում։ Ուսանողական տարիներին ունկնդրել է Ստեփան Շահումյանին, Սերգո Օրջոնիկիձեին և այլ հեղափոխականների։ 1918-1920 թվականներին մասնակցել է Բաքվի կոմունային, Հյուսիսային Կովկասի հեղափոխական և ազգամիջյան շարժումներին։ Ծննդավայր վերադառնալուց հետո 1920 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել զանգեզուրյան հեղափոխական շարժումներին։ Բազմիցս հետապնդվել է դաշնակցականների կողմից։

1922-1924 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմա-բանասիրական բաժնում, որտեղ ունկնդրել է հայ Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Հակոբ Մանանդյանին, Լեոյին և ուրիշների։ 1925-1927 թվականներին Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջադրանքով զբաղվել է Սիսիանի, Գորիսի, Դիլիջանի շրջանների կոմերիտական կազմակերպությունների ստեղծման աշխատանքներով 1930 թվականին էքստերն կարգով ավարտել է համալսարանը և գործուղվել Լենինգրադ՝ կրթությունն ասպիրանտուրայում շարունակելու։ Այդ տարիներին Նիկողայոս Մառի և Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ խորացել է հայագիտության մեջ, ուսումնասիրել ռուսական գիտության և մշակույթի նվաճումները։

ԳործունեությունԽմբագրել

1932 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Երևան։ 1933-1935 թվականներին եղել է պատմության ու նյութական կուլտուրայի ինստիտուտի տնօրենի տեղակալ, 1934-1936 թվականներին՝ հեղափոխության թանգարանի տնօրեն։ Կազմել և հրատարակել է Սուրեն Սպանդարյանի մասին փաստաթղթերի և հուշագրությունների ժողովածուն, մայիսյան ապստամբության վերաբերյալ հուշագրությունների միհատորյակը։ 1937 թվականին նշանակվել է Երևանի Մատենադարանի տնօրեն, 1964-1975 թվականներին՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն։ Դասախոսել է Երևանի բուհերում, 1965-1966 թվականներին՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում։

Մորուս Հասրաթյանի գիտահետազոտական աշխատանքները 1940 թվականին ընթացել են ճարտարապետության, հնագիտության, բանասիրության և հայ ժողովրդի հին և միջին դարերի պատմության ուսումնասիրության գծով[1]։ 1940-1941թվականներին նա աշխատել է պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում և մասնակցել Ավանի VI դարի նշանավոր տաճարի ճարտարապետական և հնագիտական հետազոտությանը և վերականգնման աշխատանքներին: 1942-1946 թվականներին աշխատել է գրականության ինստիտուտում, զբաղվել բանասիրության հարցերով, միաժամանակ վարել Հայաստանի նորաստեղծ գիտությունների ակադեմիայի հասարակագիտական բաժանմունքի գիտական քարտուղարի պաշտոնը։ 1947 թվականից տասը տարի անընդմեջ Մորուս Հասրաթյանը եղել է ԳԱ պատմության ինստիտուտի աշխատակից։ թվականին նա մասնակցել է Գառնիի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, միաժամանակ գլխավորել Զանգեզուրի հնագիտական պեղումները:։ Մորուս Հասրաթյանը 1947 թվականին ուսումնասիրել է Հայաստանի հնագույն հուշարձաններից մեկը՝ Ծիծեռնավանքի եռանավ բազիլիկան, բացահայտել դրա առանցքային նշանակություն ունեցող դերը հայ ճարտարապետության ձևաստեղծման ընթացքում։ Հայ ճարտարապետության պատմության բնագավառում նրա երկարամյա աշխատանքների արդյունքները ամփոփվել են Վ. Հարությունյանի հեղինակակցությամբ 1975 թվականին Բեյրութում լույս տեսած «Հայկական հուշարձանները նախապատմական շրջանից մինչև 17-րդ դարը» մեծածավալ հատորում (հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով)։։

1964-1975 թվականներին ղեկավարել է Հայաստանի պատմության թանգարանը։ Հասրաթյանի ղեկավարությամբ թանգարանը միջազգային ճանաչում է ստացել։ Հայկական մշակույթը ցուցահանդեսներով ներկայացվել է Փարիզում, Կրակովում, Բուդապեշտում, Տալլինում: Կապեր են հաստատվել Սփյուռքի հայկական կենտրոնների հետ։ Սփյուռքահայերի նվիրատվություններով թանգարանի հավաքածուները համալրվել են Հայաստանի պատմա-ազգագրական տարբեր տարածաշրջանների կիրառական արվեստի եզակի նմուշներով:

Հասրաթյանը «Հայ ժողովրդի պատմության» դպրոցական առաջին դասագրքի հեղինակներից է։ Նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Մասնակցել է պատմագիտական կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։ Հայերեն է թարգմանել Սայաթ-Նովայի ոչ հայերեն խաղերը, կազմել, խմբագրել և ծանոթագրություններով հրատարակել է Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն (1963)[2]:

«Սյունյաց երկիր» ամսագիրը հատուկ համար է նվիրել Մորուս Հասրաթյանի գործունեությանը[3][4]։

2019 թ-ի մարտին կայացավ ամսագրի շնորհանդեսը[5]։

Մեջբերումներ Մորուս Հասրաթյանի մասինԽմբագրել

  Քայլող հանրագիտարան, այսպիսին էր բազմակողմանի գիտելիքներ ամբարած, միշտ արթուն, պրպտող ու խորաթափանց մտքի տեր, համեստ ու ազնիվ, ամենքից սիրված ու հարգված մեր անզուգական Մորուսը:
- Վարդան Պարսամյան, պրոֆեսոր[6]
 


ԾանոթագրություններԽմբագրել