Նոր Բայազետի գավառ
Նոր Բայազետի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1849-1918 թվականներին մտել է Երևանի նահանգի մեջ։ Գավառի կենտրոնը Նոր Բայազետ (հետագայում՝ Կամո, այժմ՝ Գավառ) քաղաքն էր։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Երևանի նահանգ | ||
Ներառում է | 16 համայնք | ||
Վարչկենտրոն | Նոր Բայազետ | ||
Խոշորագույն քաղաք | Նոր Բայազետ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն | ||
Բնակչություն (1897) | 112․111 | ||
Ազգային կազմ | Հայեր (մոտ 67 %)[1] | ||
Տարածք | 4.731 | ||
Հիմնադրված է | 1849 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Գեղարքունիք, Սոթք, Վարաժնունիք | ||
Նոր Բայազետի գավառը հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի, արևմուտքում՝ Էջմիածնի ու Երևանի, հարավում՝ Շարուր-Դարալագյազի գավառներին։ Արևելքում և հյուսիսում՝ Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների երկայնքով, անցնում էր սահմանը Ելիզավետպոլի նահանգի հետ։
Ներառել է հիմնականում ժամանակակից Գեղարքունիքի մարզի տարածքի մեծ մասը՝ բացառությամբ Ճամբարակի շրջանի, ինչպես նաև ներառել է Հրազդանի շրջանի մի մասը։
Պատմություն
խմբագրելԳավառը կազմվել է 1849 թվականին։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումից առաջ գոյություն ունեցող Երևանի խանությունը վերածվում է ռուսական Երևանի գավառի՝ Հայկական մարզի կազմում։ Սևանա լճի ավազանում, մասնավորապես՝ արևմտյան ափերին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Բայազետ քաղաքից հաստատվում են հազարավոր հայեր։
1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի և Ալեքսանդրապոլի գավառի տարածքը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։
1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։
1930-ական թվականներին լուծարվել է, և նրա տարածքում առաջացել են Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Հրազդանի շրջանները։
Բնակչություն
խմբագրել1897 թվականին գավառի բնակչությունը կազմել էր 112 111[2] մարդ, այդ թվում՝
- հայեր՝ 74 441 մարդ (66,4 %),
- կովկասյան թաթարներ՝ 31 952 մարդ (28,5 %),
- ռուսներ՝ 2 803 մարդ (2,5 %)
- քրդեր՝ 2 691 մարդ (2,4 %)[3]։
Գավառի կենտրոն Նոր Բայազետ քաղաքում բնակվել է 8734 մարդ։
Վարչական բաժանում
խմբագրել1913 թվականին գավառի կազմում եղել են 16 գյուղական համայնքներ[4]՝
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Новобаязетский уезд
- ↑ «Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Наличное население в губерниях, уездах, городах Российской Империи (без Финляндии). Эриванская губерния» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 22.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку. Новобаязетский уезд» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 22.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։