Գետիկ (Ղուկասյանի շրջան)
Գետիկ, գյուղ Հայկական ԽՍՀի Ղուկասյանի շրջանում, Ղուկասյան շրջկենտրոնից 19 կմ հարավ-արևելք։ Գտնվում էր Ձորագետի ավազանին պատկանող փոքրիկ գետակի ձախ ափին, գեղատեսիլ լանջի վրա։
Գյուղ | |
---|---|
Գետիկ | |
Երկիր | ![]() |
Շրջան | Ղուկասյան |
Այլ անվանումներ | Ալիթան, Ալիխան, Ալինլի, Ալիտան, Ալուխան |
Բնակչություն | 75 մարդ (1964) |
Ազգային կազմ | հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
Ունի առողջարար կլիմա և խմելու սառնորակ ջուր։
Ալիխան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։
Պատմություն
խմբագրելՏների մեծ մասը քարաշեն և նորակերտ էին։ Գյուղն ուներ հեռախոսային կապ։
1972 թվականին գյուղը ապաբնակեցվել է։ Բնակիչները տեղափոխվել են շրջանի մյուս գյուղերը։
Բնակչություն
խմբագրելԲնակիչները հայեր էին, որոնք սկսած 1878 թվականից պարբերաբար գաղթել են Մուշից և Բասենից։
Գետիկի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1897 | 1914 | 1926 | 1939 | 1959 | 1964 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 305 | 436 | 192 | 313 | 87 | 75 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում կար անշուք կանգուն եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ տարրական դպրոց և ակումբ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 880