Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թալինի շրջան (այլ կիրառումներ)

Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արագածոտնի մարզի հարավ-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ արևմտյան մասում՝ սահմանակցելով Թուրքիային։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 1 090,6 քառ. կմ էր, բնակչությունը՝ 35 100 մարդ (1987), խտությունը՝ 32,1 մարդ։

Picto infobox map.png
Թալինի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնԹալին
Խոշորագույն քաղաքԹալին
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)39 100
Խտություն32,1
Ազգային կազմՀայեր, եզդիներ
Տարածք1 090,6
(3,7 %)
Talin region (Arm.SSR).png
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

ԲնակավայրերԽմբագրել

ՊատմությունԽմբագրել

Թալինի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Թալինի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ։ Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է Կամսարականների, Պահլավունիների, Վաչուտյանների և այլ իշխանների տոհմական կալվածքը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Թալինի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ Լենինականի և Էջմիածնի գավառների մեջ։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են են Շենիկի (5-րդ դար), Մաստարայի (6-րդ դար), Գառնհովտի (6-7-րդ դարեր), Իրինդի (7-րդ դար), Ներքին Սասունաշենի եկեղեցիները, Քրիստափորի վանքը (7-րդ դար), Թալինի Կաթողիկե և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Ներքին Թալինի քարավանատունը (13-14-րդ դարեր) և այլն։ Կան կիկլոպյան ամրոցներ, կրոմլեխներ։

Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 96 սկզբնական կուսակցական, 137 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Կոմունիզմի դրոշով» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմաԽմբագրել

Թալինի շրջանը գտնվում է Արագած լեռնազանգվածի հարավարևմտյան լանջերին՝ 1200-3500 մ բարձրությունների վրա։ Տարածքում են Թալինի, Կարմրաշենի սարավանդները, Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050 մ), Արտենի (2047 մ) հանգած հրաբուխները։ Տիրապետում են կիսաանապատային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Հարուստ է պեռլիտի, խարամի, տուֆի, պեմզայի, ասբեստի պաշարներով։

Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝- 6 °C-ից մինչև -12 °C, հուլիսինը՝ 11- 23 °C, տարեկան տեղումները՝ 300-650 մմ, վեգետացիայի շրջանը՝ 80-180 օր։ Գետերը մշտական հոսք չունեն։ Զարգացած են հեղեղատները (նշանավոր է Մաստարայի հեղեղատը)։ Գործում են Ներքին Սասունաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները, Արզնի-Շամիրամի ջրանցքները, 8 միջտնտեսային ջրանցք, 12 ջրհան կայան։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության առաջատար ճյուղերն են շինանյութերի, սննդի, թեթև արդյունաբերությունը, անասնապահությունը, խաղողագործությունը։ Կար 18 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ տեղ են գրավում կենցաղային էլեկտրասարքերի, պանրի, տրիկոտաժի (Թալին), երկաթբետոնե կոնստրուկցիաների, պեռլիտի (Արագած), գինու (Արտենի) ձեռնարկությունները, Երևանի ժամացույցի գործարանի մասնաճյուղը (Մաստարա)։

Շրջանը հանրապետությունում առաջնակարգ տեղ էր գրավում անասնապահությամբ (առավելապես ոչխարաբուծությամբ, 55 700 գլուխ, 1986) ու խաղողագործությամբ։ Կար 9 կոլեկտիվ, 26 խորհրդային տնտեսություն։ Մշակում են նաև հացահատիկ, ծխախոտ, կերային կուլտուրաներ, խաղող, պտուղներ, կտավատ։ Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 300 կմ է, երկաթուղին՝ 33 կմ (տարածքով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին)։ Գործում է կապի հանգույց՝ 11 բաժանմունքով։

1986-1987 ուսումնական տարում կար 21 միջնակարգ, 17 ութամյա, 2 երաժշտական, 2 մարզական դպրոց, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր 38 գրադարան, 41 ակումբ ու մշակույթի տուն, 2 հիվանդանոց, 5 ամբուլատորիա, 2 կինոթատրոն, ժողովրդական թատրոն, Աշնակի «Սասուն» և Թալինի «Արագած» պարի ժողովրդական կոլեկտիվները։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։