Աթաթուրքի անձի պաշտամունք

Աթաթուրքի անձի պաշտամունքը հիմնականում սահմանվել է 1930-ական թվականների վերջից սկսած Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետնորդների կողմից՝ 1938 թվականին նրա մահից հետո։ Այն աջակցվում էր ինչպես իշխող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամների, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից[1]։ Անձի պաշտամունքի որոշ տարրեր ներկա են եղել նաև նախագահի կենդանության օրոք՝ նրա սոցիալական և քաղաքական բարեփոխումները ժողովրդականացնելու և ամրապնդելու նպատակով, այդ թվում՝ հանրապետության, աշխարհականությունը, կանանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների ներմուծումը, ինչպես նաև լեզվի և այբուբենի բարեփոխումը[1]։ Աթաթուրքի պաշտամունքը նկարագրվել է որպես «աշխարհի ամենաերկարատև անձի պաշտամունք»[2]։

Թուրքական դրոշներով և Աթաթուրքի պատկերով շենքի ճակատը
Աթաթուրքի մեծ քանդակն Իզմիրում

Ամփոփում խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության նսեմացուցիչ պարտությունից և դաշնակիցների կողմից բաժանումից հետո Մուստաֆա Քեմալն իր երկիրն անցկացրել է Հունաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ ինտերվենտ երկրների դեմ անկախության համար մղվող պատերազմի միջով։ Նրա ղեկավարության ներքո 1923 թվականին հռչակվել է Թուրքիայի Հանրապետությունը։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1934 թվականին նրան շնորհել է Աթաթուրք («թուրքերի հայր») անունը։ Նրա մյուս տիտղոսները՝ Մեծ Առաջնորդ, Հավերժական հրամանատար, Գլխավոր ուսուցիչ և Հավերժական առաջնորդ[3][4]։

Աթաթուրքի հիշատակը մնում է 21-րդ դարում թուրքական քաղաքական դիսկուրսի կարևոր մասը[5]։ Թուրքիայի գրեթե յուրաքանչյուր քաղաքում կան փողոցներ, որոնք անվանվել են նրա պատվին, և նրա արձանները սովորաբար կարելի է գտնել քաղաքային հրապարակներում, դպրոցներում և պետական հաստատություններում, որոնք նույնպես հաճախ զարդարված են նրա դիմանկարով։ «Ne mutlu Türküm diyene» (հայերեն՝ «Որքան երջանիկ է նա, ով ասում է․ «Ես թուրք եմ») արտահայտությունը, որը Աթաթուրքն օգտագործել է 1933 թվականին՝ Հանրապետության 10-րդ տարեդարձի իր ելույթում, լայնորեն մեջբերվում է Թուրքիայում։

 
Շատ թուրքեր Աթաթուրքի հիշատակի երթեր և հանրահավաքներ են այցելում նոյեմբերի 10-ին՝ նրա մահվան օրը։ «Իմ բարոյական ժառանգությունը գիտությունն ու բանականությունն է»

Աթաթուրքի անձի պաշտամունքը երբեմն համեմատվում է Կենտրոնական Ասիայի երկրների ավտորիտար կառավարիչների պաշտամունքի հետ, ինչպիսիք են Նուրսուլթան Նազարբաևը և Սապարմուրատ Նիյազովը[6], սակայն այն զգալիորեն տարբերվում է Թուրքիայում Աթաթուրքի ժողովրդավարական և առաջադեմ բարեփոխումների շնորհիվ, ինչպես նաև այն պատճառով, որ նրա արձանների և հուշարձանների մեծ մասը նրա մահից հետո է կառուցվել։ Օրինակ, մինչև 1950-ական թվականները թուրքական արժույթի վրա հայտնվում էր միայն Թուրքիայի գործող նախագահի կերպարը, սակայն վարչապետ Ադնան Մենդերեսը (1950-1960) քաղաքական հարվածով նախագահ Իսմեթ Ինյոնյուին օրենք է ընդունել հանգուցյալ Աթաթուրքի պատկերը արժույթի վրա վերականգնելու մասին[1]։

2012 թվականին The Economist շաբաթաթերթը գրել է, որ անձի պաշտամունքը «երկիրը ծածկում է մեծ մարդու կիսանդրիներով և դիմանկարներով» և որ դա «աճեցրել են թուրք գեներալները, որոնք նրա անունն օգտագործել են չորս կառավարությունները տապալելու, վարչապետին կախաղան բարձացնելու և հանրապետության թշնամիների վրա հարձակվելու համար»։ Բրիտանական շաբաթաթերթի համաձայն՝ «խիստ իսլամիստներն արհամարհում են Աթաթուրքին այն բանի համար, որ նա 1924 թվականին վերացրել է խալիֆայությունը և բարեպաշտությունը ջնջել է հանրային տարածությունից։ Նրանց թվում կան խոսակցություններ, որ նա կնամոլ, հարբեցող և կրիպտոհրեա է եղել»[7]։

Օրենք Աթաթուրքի մասին խմբագրել

Մենդերեսի կառավարությունը, թեև դեմ էր հանդես գալիս Աթաթուրքի Ժողովրդահանրապետական կուսակցությանը (որն ընդդիմադիր կուսակցություն էր Մենդերեսի ժողովրդավարական կուսակցության կառավարության խորհրդարանում), շարունակում էր օգտագործել Աթաթուրքի ժողովրդականությունը Թուրքիայի քաղաքացիների շրջանում՝ 1953 թվականին՝ նրա մահվանից 15 տարի անց նրա մարմինը տեղափոխելով «վիթխարի» դամբարան։ Բացի այդ, 1951 թվականին ընդունվել է օրենք[8], որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «Աթաթուրքի հիշատակը» վիրավորելու համար[9][10]։

2011 թվականին 48 մեղադրական դատավճիռ է կայացվել «Աթաթուրքին վիրավորելու» համար, իսկ նրա հիշատակը վիրավորելը պատժվում է մինչև երեք տարի ժամկետով ազատազրկմամբ[11]։

ՅուԹյուբի արգելափակում խմբագրել

2007 թվականի մարտին, երբ ՅուԹյուբում հայտնաբերվել են Աթաթուրքին վիրավորող բազմաթիվ տեսանյութեր, Թուրքիայի Գերագույն դատարանը երկրում արգելափակել է այդ հարթակը[12]։ Էջում գրված է հետևյալ տեքստը։ «Մուտքն այս կայք արգելափակվել է դատարանի որոշմամբ։ Մուտքը դեպի YouTube.com կայքը կասեցվել է Ստամբուլի առաջին քրեական խաղաղ դատարանի թիվ 2007/384 որոշման համաձայն, որն ընդունվել է 06.03.2007-ին»[13]։ Թուրքիայի պետական դատախազ Կուրսատ Կայրալն՝ հետաքննություն անցկացնելու համար ԱՄՆ կառավարությունից պահանջել է ՅուԹյուբի այն օգտատերերի ինքնությունը, որոնք վիրավորում են Աթաթուրքին, Թուրքիան և երկրի դրոշը[14]։ ՅուԹյուբի արգելափակումը հանվել է 2010 թվականի նոյեմբերին[15]։

Աթաթուրքի անվան վայրերի ցանկ խմբագրել

 
Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան

Թուրքիայում շատ վայրեր անվանվել են Աթաթուրքի՝ ազգի հիմնադիր հոր պատվին։ Դրանց թվում են․

Արձաններ խմբագրել

Աթաթուրքի առաջին արձանը քանդակվել է 1926 թվականին Ստամբուլի Սարայբուրնու շրջանում ավստրիացի քանդակագործ Հենրիխ Քրիփելի կողմից[16]։ Այսօր Աթաթուրքի արձանները կարելի է գտնել Թուրքիայի բազմաթիվ վայրերում[17][18]։

Թուրքիայում խմբագրել

Անկարա

Ստամբուլ

Թուրքիայից դուրս խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Andrew Mango (2002 թ․ օգոստոսի 26). Ataturk: The Biography of the founder of Modern Turkey. Overlook. էջ 36. ISBN 978-1-59020-924-0. «In 1937, Bayar had sought to outdo İnönü in his adulation of Atatürk. Now the Democrat Party government outdid him in signs of respect for Atatürk's memory. His body was transferred to a grandiose mausoleum in 1953. A law was passed in 1951 making it a criminal offence to insult Atatürk's memory.»
  2. Alexander Christie-Miller (2013 թ․ ապրիլի 20). «Lookalike keeps alive the cult of Ataturk». The Times of London.
  3. Levine, Lynn A. (2010). Frommer's Turkey. Hoboken, NJ: Wiley Pub. էջ 31. ISBN 9780470877739. «Mustafa Kemal was given the name Atatürk ("father of the Turks") by the Grand National Assembly»
  4. Villar, Juan (2004). The Seventh Wonder. Coral Springs, FL: Llumina Press. էջ 28. ISBN 9781595262417. «The Turkish parliament proclaimed Mustafa's last name to be Ataturk, "Father of the Turks." Today, his picture hangs in every government office and business establishment, his state appears in every city, and his statues forbid that anything bad or ridiculous be said about him. Free Speech was not among Ataturk's reforms.»
  5. Foreign Press on Cyprus, Volumes 10-11, Public Information Office, 1997 «It is the army’s self-appointed role to maintain the secular character of a state that is 90 percent Muslim, but whose modern founder Kemal Ataturk forcibly wrenched into Westernization. The Ataturk cult of personality still towers over Turkey»
  6. Allison, Roy (1996). Challenges for the former Soviet south. Washington, D.C.: Brookings Institution Press. էջ 27. ISBN 9780815703211. «A state-promoted "cult of personality" is developing rapidly in some of the Central Asian republics (although here, as in other ... This was clearly modeled on Mustafa Kemal Ataturk, the authoritarian modernizing leader of republican Turkey.»
  7. «A secularist's lament». 2012 թ․ փետրվարի 25. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  8. Bali, Rıfat N. (2007). New documents on Atatürk: Atatürk as viewed through the eyes of American diplomats. Isis Press. էջ 32.
  9. Seibert, Thomas (2011 թ․ օգոստոսի 16). «Some Turks ready to abolish law that protects memory of Ataturk». The National (Abu Dhabi). Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  10. Kaya, Mehmed S. (2009). The Zaza Kurds of Turkey: A Middle Eastern Minority in a Globalised Society. London: Tauris Academic Studies. էջ 209. ISBN 9781845118754.
  11. Finkel, Andrew (2012). Turkey: What Everyone Needs to Know. New York: Oxford University Press. էջ 32. ISBN 9780199733040.
  12. «Turkish court bans YouTube access». BBC News. 2007 թ․ մարտի 7. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  13. «Turkey pulls plug on YouTube over Ataturk 'insults'». Guardian. 2007 թ․ մարտի 7. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  14. «Turkey seeks names of YouTube's Ataturk insulters from U.S. gov't». Hürriyet Daily News. 2008. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  15. «Turkey lifts YouTube ban». CNN. 2010 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  16. EĞRİKAVUK, IŞIL (2011 թ․ հունվարի 9). «Unaesthetic Atatürk monuments remain taboo in Turkey». Hurriyet. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  17. Navaro-Yashin, Yael (2002). Faces of the State: Secularism and Public Life in Turkey. Princeton: Princeton Univ. Press. էջ 89. ISBN 9780691088457. «Today the statue that is most frequently encountered all over Turkey is still that of Ataturk.»
  18. Üngör, Ugur Ümit (2011). The Making of Modern Turkey:Nation and State in Eastern Anatolia, 1913-1950. Oxford University Press. էջ 180. ISBN 9780191640766. «Mustafa Kemal Atatürk was the central focus of public manifestations of memory. Sculptures of him spread across the country in a matter of years and well before his death adorned every main square in the country.»
  19. «Atatürk bust erected in Budapest, immediately vandalized». ALL HUNGARY NEWS. 2012 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  20. Suter, Leanne. «Carson City Council nixes controversial sculpture of Turkey president». abc7.com. WJLA-TV.
  21. «Atatürk memorial proposal rejected in Los Angeles». cihan.com.tr. Cihan News Agency. 2015 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին.
  22. «Carson City Council Unanimously Rejects Ataturk Monument Measure». Asbarez. 2015 թ․ մարտի 4.

Մատենագրություն խմբագրել

  • Copeaux, Etienne, ″La transcendance d’Atatürk″, in Mayeur-Jaouen Catherine (ed.), Saints et héros du Moyen-Orient contemporain, Paris, Maisonneuve et Larose, 2002, pp. 121–138.
  • Glyptis, Leda (December 2008). «Living up to the father: The national identity prescriptions of remembering Atatürk; his homes, his grave, his temple». National Identities. London. 10 (4): 353–372. doi:10.1080/14608940802271647. ISSN 1460-8944.
  • Mandel, Mike, and Zakari, Chantal, The State of Ata. The Contested Imagery of Power in Turkey, Eighteen Publications, Boston, 2010, 256-xvi p.